Ավտոմեքենայի վարկ

Վարկի հաշվիչ

Ավտոմեքենայի վարկի հաշվիչի պատասխանը չի հանդիսանում վարկի տրամադրման խոստում և Բանկի համար չի առաջացնում վարկ տրամադրելու պարտավորություն:


Վարկի գումար

1,5 միլիոնից մինչև 20 միլիոն ՀՀ դրամ՝ առաջնային շուկայից գնված մեքենաների համար

1,5 միլիոնից մինչև 10 միլիոն ՀՀ դրամ՝ երկրորդային շուկայից գնված մեքենաների համար


Վարկի գումար

1,5 միլիոնից մինչև 20 միլիոն ՀՀ դրամ՝ առաջնային շուկայից գնված մեքենաների համար

1,5 միլիոնից մինչև 10 միլիոն ՀՀ դրամ՝ երկրորդային շուկայից գնված մեքենաների համար

Վարկի ժամկետ.

24-60 ամիս


Վարկի ժամկետ.

24-60 ամիս

14%


22,678


Ցանկանու՞մ եք դիմել ավտոմեքենայի վարկի Ծանոթացեք վարկունակության պայմաններին

Ցանկանու՞մ եք դիմել ավտոմեքենայի վարկի
Ծանոթացեք վարկունակության պայմաններին

Նշում` Կախված վարկի ռիսկայնության գնահատումից`վարկի դիմումը կարող է հաստատվել ավելի բարձր տոկոսադրույքով:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի տեղեկատվության համար սեղմեք այստեղ:

* Փոփոխվող անվանական տարեկան տոկոսադրույքը հաշվարկվում է Բանկի ՀՀ դրամի հաշվարկային տոկոսադրույքին գումարած հաստատուն մարժա` 4.5% տարեկան և տվյալ պահին կազմում է 9.5% + 4.5% = 14%:
** Հաշվարկը կկատարվի հավասարաչափ մարումների տարբերակով:

Վարկեր

Վարկեր

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000
Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 01/03/2018 15:00

 

Պահանջվող փաստաթղթեր

  • Վավեր անձնագիր, կացության քարտ կամ նույնականացման քարտ:
  • Բանկում աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար` նամակ գործատուից, որը հաստատում է, որ Հաճախորդի աշխատավարձը կվճարվի Բանկում սպասարկվող իր բանկային հաշվին (Բանկի համար ընդունելի տարբերակին համապատասխան):
  • Բանկում ոչ աշխատավարձային հաշիվներ ունեցող հաճախորդների համար, եկամուտի աղբյուրները/չափը հաստատող պաշտոնական ապացույցներ և/կամ փաստաթղթեր, օրինակ` հարկային հաշվետվություն, դիվիդենտների հավաստագիր, վարձակալության պայմանագիր, բանկային հաշիվների քաղվածքներ և այլն:
  • Եթե դիմողը Բանկի հաճախորդ չէ, ապա նրա բանկային հաշվի վերջին 6 ամսվա քաղվածքները` աշխատավարձային փոխանցումներով (աշխատավարձային հաճախորդներ), հաշիվների վերջին 6 ամիսների միջին մնացորդը հաստատող քաղվածքներ (ոչ աշխատավարձային հաճախորդներ), եկամուտը հավաստող պաշտոնական փաստաթղթեր:
  • Ավտոմեքենայի սեփականության իրավունքի վկայականը (գնորդի անունով գրանցված ավտոմեքենայի սեփականության իրավունքի բնօրինակը պահվում է Բանկում մինչև վարկի ամբողջական մարումը):
  • Ավտոմեքենայի գնահատման հաշվետվության ակտը: Գնահատումը պետք է իրականացվի Բանկի կողմից առաջարկվող անկախ գնահատողների կողմից:
  • Տեղեկանք ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայության համապատասխան հաշվառման քննական ստորաբաժանումից` ավտոմեքենայի նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ, ավտոմեքենայի հաշվառման վկայագրի պատճենը, վաճառողի, գնորդի և համասեփականատերերի անձնագրերի կամ անձը հաստատող այլ փաստաթղթերի պատճենները:
  • Պաշտոնական ներկայացուցչությունից գնված նոր ավտոմեքենայի դեպքում պետք է ներկայացվի նաև առք ու վաճառքի պայմանագիրը համապատասխան հաշիվ ապրանքագրի և մաքսազերծման փաստաթղթերի հետ միասին:
  • Այլ փաստաթղթեր, որոնք կարող են պահանջվել վարկավորման գործընթացի ժամանակ:
 
 

Վարկի մարման կարգը

Վարկը կարող է մարվել հետևյալ եղանակներից որևէ մեկով.

  • Վարկի հիմնական գումարը մարվում է հավասար ամսական վճարումներով, իսկ հաշվեգրված տոկոսների գումարը նվազում է հիմնական գումարի մարմանը զուգընթաց: Այսպիսով, վարկի մարման ողջ ժամանակահատվածում ընդհանուր ամսական վճարումները նվազում են:
  • Վարկի հիմնական գումարը և հաշվեգրված տոկոսները մարվում են հավասարաչափ ամսական վճարումների (անուիտետային) սկզբունքով` վարկի մարման ողջ ժամանակահատվածի ընթացքում փոփոխվում են և' վարկի մայր գումարի գծով վճարումները և' հաշվեգրված տոկոսների գումարները, սակայն վարկի գծով ամսական ընդհանուր վճարումների մեծությունը մնում է հաստատուն:

Նշում` Հաշվեգրված տոկոսագումարները ենթակա են մարման ՀՀ դրամով` վարկի ամսական վճարների հետ միաժամանակ

 
 

Ինչպիսի՞ անվանական տարեկան տոկոսադրույք է կիրառվում ՀՀ դրամով ավտոմեքենայի վարկի համար:

Փոփոխվող տարեկան անվանական տոկոսադրույքը հաշվարկվում է Բանկի ՀՀ դրամի հաշվարկային տոկոսադրույքին գումարած հաստատուն մարժա` 4.5% տարեկան և տվյալ պահին կազմում է` 9.5% + 4.5% = 14%:

 
 

Որո՞նք են ավտոմեքենայի վարկի առավելագույն գումարը և ժամկետը:

Ավտոմեքենայի վարկի առավելագույն ժամկետը 60 ամիս է, իսկ վարկի գումարը չի կարող գերազանցել ավտոմեքենայի գնահատված արժեքի 60 %-ը:

 
 

Կիրառվու՞մ են արդյոք վարկի սպասարկման վճարներ:

Վարկի սպասարկման ամսական կամ տարեկան վճարներ չեն գործում: Վարկառուի հաշվից միանվագ կգանձվի հետևյալ գումարը`

  • 50,000 ՀՀ դրամ, եթե վարկի գումարը չի գերազանցում 5 միլիոն ՀՀ դրամը
  • 100,000 ՀՀ դրամ, եթե վարկի գումարը գերազանցում է 5 միլիոն ՀՀ դրամը Սպասարկման վճարը գանձվում է վարկի տրամադրման օրը:
 
 

Արդյո՞ք վարկը տրամադրվում է և' նոր և' օգտագործված ավտոմեքենաների ձեռքբերման դեպքում:

Ավտոմեքենային վարկ տրամադրվում է ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներից ավտոմեքենա ձեռք բերելու դեպքում:

 
 

Որքա՞ն է կազմում բոլոր վարկերի ամսական վճարումների և զուտ ամսական եկամտի առավելագույն հարաբերակցությունը:

Վարկառուի բոլոր վարկերի ամսական վճարումների հարաբերակցությունը զուտ ամսական եկամտին չի կարող գերազանցել 60%-ը, եթե զուտ ամսական եկամուտը 700,000 ՀՀ դրամից քիչ է, և 70%-ը, եթե զուտ ամսական եկամուտը 700,000 ՀՀ դրամ է և ավելին: