ՄաստերՔարտ World Black Edition քարտ

 

ՄաստերՔարտ World Black Edition քարտ

Զանգահարեք +374 60 655 000 կամ

դիմեք օնլայն

Վայելեք պրեմիում դասի կրեդիտ քարտն իր բացառիկ առավելություններով

  • Համաշխարհային ճանաչում
    Վայելեք հատուկ վերաբերմունքը և ընդունումը աշխարհի շուրջ 25 միլիոն սպասարկման կետերում և 1 միլիոնից ավել կանխիկացման կետերում:
  • Լրացուցիչ ապահովություն
    Մեր ՄաստերՔարտ World Black քարտերը առավել անվտանգ են Chip&Pin տեխնոլոգիայի միջոցով. ավելին Դուք միանգամից կստանաք քարտով կատարված գործարքների հաստատումները` անվճար SMS ծառայության միջոցով:
  • Մուտք MasterCard Premium Club©
    Որպես World Black քարտատեր, Դուք կվայելեք մի շարք հատուկ առաջարկներ, գնումների և ժամանցի հետ կապված զեղչեր` նախատեսված միայն ՄաստերՔարտ World Black Edition քարտատերերի համար:
  • Բացառիկ առավելություններ
    Ձեր World Black քարտի հետ մեկտեղ Ձեզ ենք առաջարկում նաև անվճար միջազգային կոնսիերժ ծառայություն, անվճար տարեկան ճանապարհորդության ապահովագրություն և անվճար առաջնային անցաթուղթ` օդանավակայանի բարձրակարգ սպասարկման սրահ տարեկան մեկ անվճար մուտքի հնարավորությամբ:1
  • Հրատապ ծառայություններ արտերկրում
    Արտերկրում կանխիկի հրատապ տրամադրում` 2-24 ժամվա ընթացքում, ինչպես նաև քարտի հրատապ վերաթողարկում` 48 ժամվա ընթացքում:

1 Առաջնային մուտքի ծառայությունը յուրաքանչյուր օրացուցային տարում ՝ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ, հիմնական կամ հավելյալ (առկայության դեպքում) քարտապանի համար նախատեսում է oդանավակայանների «Priority Pass Airport Lounge» սպասասրահների 1 անվճար մուտքի հնարավորություն ամբողջ աշխարհում: Տվյալ օրացուցային տարվա ընթացքում չօգտագործված անվճար մուտքի հնարավորությունը չի փոխանցվում հաջորդ տարի: Եթե հիմնական կամ հավելյալ քարտապանը տվյալ օրացուցային տարվա ընթացքում օգտվում է 1 անվճար մուտքի հնարավորությունից, ապա հաջորդող մուտքերը, հնարավոր են համապատասխան վճարումը կատարելու դեպքում: Օդանավակայանների սպասասրահներ այցելելուց առաջ, խնդրում ենք ծանոթանալ տվյալ սրահ այցելության պայմաններին և այլ մանրամասներին՝ «Priority Pass Airport Lounge» ուղեցույցում, որը հասանելի է մեր մասնաճյուղերում կամ http://www.prioritypass.com ինտերնետային կայքում:



HSBC STATUS

Արտոնյալ վերաբերմունք և հատուկ բանկային ծառայություններ

Մանրամասներ

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000
Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 19/01/2017 15:00

 

1. Գործում է արդյո՞ք ամսական սպասարկման վճար:

Գործում են քարտի հաշվի ամսական սպասարկման հետևյալ վճարները`

Visa Plus բանկոմատային քարտ Անվճար
ԱրՔա Կլասիկ քարտ Անվճար
ՄաստերՔարտ Ստանդարտ Flexi քարտ Անվճար
ՄաստերՔարտ Ստանդարտ քարտ ամսական 1,000 ՀՀ դրամ կամ
տարեկան 12,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Ոսկի քարտ ամսական 1,500 ՀՀ դրամ կամ
տարեկան 18,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Պլատինում քարտ ամսական 3,000 ՀՀ դրամ կամ
տարեկան 36,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ World Black Edition քարտ ամսական 5,000 ՀՀ դրամ կամ
տարեկան 60,000 ՀՀ դրամ

Սպասարկման տարեկան վճարը գանձվում է միանվագ` յուրաքանչյուր տարվա սկզբում:

 
 

2. Կարո՞ղ եմ արդյոք օգտագործել իմ ԱրՔա քարտը օտարերկրյա գործարքներ իրականացնելիս:

ԱրՔա Կլասիկ քարտը նախատեսված է Հայաստանում գործող առևտրի և սպասարկման կետերում անկանխիկ վճարումներ կատարելու, բանկոմատներից ու կանխիկի տրամադրման կետերից կանխիկ դրամական միջոցներ ստանալու համար:

 
 

3. Ինչպիսի՞ տոկոսադրույքներ են կիրառվում կրեդիտ քարտերի համար:

Կիրառվում են հետևյալ անվանական տոկոսադրույքները` տարեկան կտրվածքով.

Visa Plus բանկոմատային քարտ -
ԱրՔա Կլասիկ քարտ 18%
ՄաստերՔարտ Ստանդարտ Flexi քարտ 15%
ՄաստերՔարտ Ստանդարտ քարտ 18%
ՄաստերՔարտ Ոսկի քարտ 18%
ՄաստերՔարտ Պլատինում քարտ 18%
ՄաստերՔարտ World Black Edition քարտ 18%
 
 

4. Ի՞նչ է հարկավոր անել քարտի կորստի դեպքում:

Քարտի կորստի դեպքում Դուք պետք է անհապաղ տեղեկացնեք Բանկին կամ ԱրՔա պրոցեսինգային կենտրոնին: Քարտի կորստի մասին կարելի է հաղորդել ցանկացած եղանակով:

Կրեդիտ քարտի աջակցության կենտրոն

Տեղական զանգեր` +374 (60) 655 505
Միջազգային զանգեր` +1 (636) 722 71 11

Տեղական զանգեր`
+374 (60) 655 505
Միջազգային զանգեր`
+1 (636) 722 71 11

 
 

5. Որո՞նք են սահմանված նվազագույն և առավելագույն վարկային սահմանաչափերը:

Կիրառվում են կրեդիտ քարտերի վարկային հետևյալ սահմանաչափերը

ԱրՔա Կլասիկ քարտ Նվազագույնը 100,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 500,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Ստանդարտ Flexi քարտ Նվազագույնը 100,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 1,000,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Ստանդարտ քարտ Նվազագույնը 100,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 1,000,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Ոսկի քարտ Նվազագույնը 1,000,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 3,000,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Պլատինում քարտ Նվազագույնը 1,000,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 5,000,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ World Black Edition քարտ Նվազագույնը 1,000,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 5,000,000 ՀՀ դրամ
 
 

6. Ինչպե՞ս է աշխատում ՄաստերՔարտ SecureCode-ը

Ինտերնետային կայքում Ձեր Էյչ-Էս-Բի-Սի Բանկի ՄաստերՔարտ քարտով առցանց վճարում կատարելիս, անհրաժեշտ է մուտքագրել Ձեր քարտի պահանջվող տվյալները, որից հետո համակարգը Ձեզ կուղղորդի դեպի նոր էջ, որտեղ նշված կլինի Ձեր բջջային հեռախոսահամարը, որին պետք է ուղարկվի գործարքի հաստատման ծածկագիրը: Հաստատելով հեռախոսահամարը՝ Դուք կստանաք ծածկագիրը և կմուտքագրեք այն պահանջվող դաշտում: Վավեր ծածկագիր մուտքագրելու դեպքում գործարքը կկատարվի: Սխալ ծածկագիր մուտքագրելու դեպքում գործարքը կմերժվի: