Կարևոր ծանուցում ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույքի/դրույքի փոփոխության վերաբերյալ
Ուժի մեջ է սկսած 2017թ.-ի դեկտեմբերի 1-ից

Կարևոր ծանուցում ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույքի/դրույքի փոփոխության վերաբերյալ
Ուժի մեջ է սկսած 2017թ.-ի դեկտեմբերի 1-ից

Հարգելի՛ Հաճախորդ,

  • ՀՀ դրամով տրամադրված վարկերի գործող փոփոխվող տոկոսադրույքը նվազեցվել է 1%-ով (մեկ տոկոսային կետով):
  • ՀՀ դրամով ներգրավված կուտակային ժամկետային ավանդների գործող տոկոսադրույքը նվազեցվել է 1%-ով (մեկ տոկոսային կետով):

Այս կապակցությամբ խնդրում ենք ի նկատի ունենալ, որ եթե Դուք ցանկանում եք Ձեր ՀՀ դրամով կուտակային ժամկետային ավանդի գործող պայմանագիրը դադարեցնել մինչև 2017թ.-ի նոյեմբերի 30-ը ներառյալ, ապա մենք ամբողջությամբ կվճարենք դադարեցման պահի դրությամբ կուտակված տոկոսագումարները` նվազեցնելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը:

Անհատ հաճախորդներին տրամադրված սպառողական/հիփոթեքային վարկերի գծով Բանկի հաշվարկային տոկոսադրույքի փոփոխության արդյունքում վարկի տարեկան անվանական և/կամ փաստացի փոփոխված տոկոսադրույքների վերաբերյալ տեղեկատվությունը և մարման նոր ժամանակացույցը համապատասխան անհատ հաճախորդներին կտրամադրվի լրացուցիչ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

Կից Ձեզ ենք ներկայացնում Բանկի հաշվարկային տոկոսադրույքի/դրույքի չափի վերաբերյալ համապատասխան տեղեկությունները, ինչպես նաև ներգրավված կուտակային ավանդների փոփոխված տոկոսադրույքի և տարեկան տոկոսային եկամտաբերության վերաբերյալ տեղեկատվությունը:

Բանկի փոփոխված հաշվարկային տոկոսադրույքն/դրույքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի դեկտեմբերի 1-ից:

Եթե հարցեր ունեք

Խնդրում ենք զանգահարել մեզ +374 60 655 000 հեռախոսահամարով կամ այցելել HSBC Հայաստանի ցանկացած մասնաճյուղ:

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

Հարգանքով`
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան


Թարմացվել է` 07/11/2017 15:00