HSBC Բանկ Հայաստան

  • English
  • Հայերեն
  • Անհատական ինտերնետային բանկային ծառայություն

    Հարգելի Հաճախորդ,

    Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն որոշում է կայացրել սկսած 2016 թ. դեկտեմբերի 19 - ից դադարեցնել վրացական լարիով բոլոր ծառայությունների մատուցումը, մասնավորապես`մենք չենք կարող սպասարկել վրացական լարիով հաշիվները, կատարել փոխանցումներ և արտարժույթի փոխանակման գործարքներ այդ արժույթով:

    Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել հաճախորդների սպասարկման մեր աշխատակիցներին ցանկացած մասնաճյուղում կամ զանգահարել` +374 (60) 655 000 հեռախոսահամարով:

    Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

    Հարգանքով`
    Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ

    Personal Internet Banking

    Welcome to Internet Banking

    Մոբայլ Բանկ

    Մոբայլ Բանկ

    Հաշիվների պարզ և անվտանգ կառավարում Ձեր iPhone®, iPad® և AndroidTM սարքերով:

    Մանրամասներ


    Անվտանգության սարք: Մանրամասներ

    Անվտանգության սարք

    Մենք կարևորում ենք ինտերնետային բանկային ծառայության անվտանգությունը

    Մանրամասներ


    Զգուշացում

    Էյչ-Էս-Բի-Սի Բանկն երբևէ չի պահանջի, որպեսզի Դուք Ձեր անձնական տվյալները (օգտագործողի անունը, հիշվող և անվտանգության հարցերի պատասխանները) տրամադրեք էլեկտրոնային փոստի միջոցով: Երբևէ մի տրամադրեք նման տվյալներ որևէ մեկին` այդ թվում Էյչ-Էս-Բի-Սի Բանկի աշխատակիցներին:

     

    Թարմացրեք Ձեր զննարկիչը՝ համակարգը հասանելի չէ Internet Explorer 6 զննարկչի համար

    Internet Explorer 6 զննարկիչը այլևս չի սպասարկվում: 2015թ. Փետրվարի 16-ի դրությամբ Էյչ-Էս-Բի-Սի-ն ամբողջ աշխարհում դադարեցրել է օնլայն բանկային ծառայությունները մեր բոլոր օնլայն բանկային համակարգերի համար:

    Էյչ-Էյ-Բի-Սի-ն պահպանում է օնլայն բանկային ծառայությունների ամենաբարձր անվտանգության ստանդարտները և շարունակաբար գնահատում և բարձրացնում է համակարգերի անվտանգությունը: Համոզված լինելու համար, որ Ձեզ տրամադրվում է անվտանգության ամենաբարձր ստանդարտներին համապատասխանող համակարգ հարկավոր է, որ բոլոր Internet Explorer 6 զննարկիչ օգտագործող հաճախորդները թարմացնեն իրենց զննարկիչը (Internet Explorer 8 կամ ավելի բարձր) կամ օգտագործեն ավելի ժամանակակից զննարկիչ (տես հղումները ներքևում), որպեսզի շարունակեն օգտվել մեր օնլայն բանկային ծառայություններից:

    Ինչպե՞ս թարմացնել զննարկիչը

    Շատ կարևոր է, որ Դուք հնարավորինս շուտ թարմացնեք Ձեր զննարկիչը ավելի նոր տարբերակի, եթե Դուք IE6 զննարկչի օգտատեր եք: Թարմացման ընթացքը արագ է, հեշտ և անվճար: Պարզապես ներբեռնեք ամենավերջին տարբերակը Microsoft-ի կայքից:

    Այլընտրանքային ժամանակակից զննարկիչները նույնպես հասանելի են ներբեռնման հետևյալ կայքերից.

    • Google Chrome
    • Firefox
    • Safari
    • Opera

    Ի՞նչ կլինի, եթե Դուք չթարմացնեք Ձեր զննարկիչը

    Մենք խորհուրդ ենք տալիս թարմացնել Ձեր զննարկիչը նվազագույնը մինչև IE8 տարբերակը, որպեսզի օնլայն բանկային ծառայությունները շարունակեն լինել հասանելի Ձեր համար: Չթարմացված զննարկչով մուտքը օնլայն բանկային ծառայություններ կարող է արգելափակվել ամբողջ աշխարհում (Դուք կկարողանաք օգտվել սույն ծառայություններից «Մոբայլ բանկ» հավելվածի միջոցով կամ օգտվել այլ սարքավորումներից, որոնք ունեն ծառայությունների համար հասանելի զննարկիչների տարբերակներ):

    Ի՞նչ անել, եթե ես չեմ կարողանում թարմացնել իմ զննարկիչը աշխատանքային համակարգչում:

    Որոշ կազմակերպություններ սահմանափակում են օգտատերերին ներբեռնել և թարմացնել ծրագրային ապահովումները: Այլ կազմակերպություններ ունեն համակարգեր, որոնց համար հարկավոր է IE6 զննարկչի օգտագործումը: Նման դեպքերում Դուք չեք կարող ինքնուրույն թարմացնել Ձեր զննարկիչը: Դիմեք Ձեր ՏՏ դեպարտամենտի տնօրենին:

    Որտեղ ես կարող եմ տեղեկանալ մանրամասների մասին

    Microsoft-ը տրամադրում է սպառիչ օնլայն աջակցություն զննարկիչը թարմացնելու համար, ինչպես նաև առաջացած բարդությունների համար նյութեր: Տեխնիկական աջակցությունը կարող է նաև լինել հասանելի, որը կապ կհաստատի Ձեր համակարգիչ արտադրողի հետ:

    Էյչ-Էս-Բի-Սի-ն տրամադրում է նաև տեղեկատվություն օնլայն անվտանգության մասին: