Աշխատանքային ժամանակացույցն ամանորյա տոների ընթացքում

Հարգելի՛ Հաճախորդ,

Ցանկանում ենք տեղեկացնել, որ ամանորյա տոների կապակցությամբ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի մասնաճյուղերը/գրասենյակները և Հեռախոսային բանկային կենտրոնը կաշխատեն հետևյալ աշխատանքային ժամանակացույցով՝

  • Բանկի բոլոր մասնաճյուղերը կաշխատեն սովորական աշխատանքային ժամերով (09:30-17:00) մինչև 2017թ. դեկտեմբերի 29-ը ներառյալ:
  • Գլխավոր գրասենյակը և Կոմիտաս մասնաճյուղը կաշխատեն սովորական աշխատանքային ժամերով (9:30-17:00) մինչև 2017թ. դեկտեմբերի 29-ը ներառյալ և ժամը 10:00-ից մինչև 14:00 դեկտեմբերի 30-ին:
  • Հանրապետության Հրապարակ մասնաճյուղը կաշխատի սովորական աշխատանքային ժամերով (9:30-21:00) մինչև 2017թ. դեկտեմբերի 29-ը ներառյալ:
  • Դալմա մասնաճյուղը կաշխատի սովորական աշխատանքային ժամերով (10:00-22:00) մինչև 2017թ. դեկտեմբերի 29-ը ներառյալ: 2017թ. դեկտեմբերի 30-ին Դալմա մասնաճյուղը կաշխատի մինչև ժամը 17:00-ն և աշխատանքը կվերսկսի 2018թ. հունվարի 4-ից` ժամը 10:00-ից մինչև 22:00-ն` սովորական աշխատանքային ժամերով:
  • Հեռախոսային կենտրոնը` շուրջօրյա մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը ժամը 22:00-ը: Հեռախոսային կենտրոնը կվերսկսի աշխատանքը 2018թ. հունվարի 1-ին ժամը 15:00-ից սկսած սովորական` 24/7 աշխատանքային ռեժիմով:

2018թ. հունվարի 8-ից սկսած բոլոր մասնաճյուղերը/գրասենյակները կաշխատեն սովորական աշխատանքային ժամանակացույցով:

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

Հարգանքով՝

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ



Թարմացվել է` 21/12/2017 15:00