2018թ. մայիսի 3-ին Կոմիտասի մասնաճյուղի վրա ավազակային հարձակումը կասեցված է

2018թ. մայիսի 3-ին Կոմիտասի մասնաճյուղի վրա ավազակային հարձակումը կասեցված է

Ս.թ. մայիսի 3-ին՝ ժամը 14:19-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստանի (այսուհետ՝ Բանկ) Երևանի Կոմիտաս մասնաճյուղի վրա (հասցե՝ Կոմիտաս պողոտա 3): Ոստիկանության և անվտագնության ծառայություն մատուցող ընկերության աշխատողների օպերատիվ գործողությունների արդյունքում հարձակումը կասեցվել է: Ավազակային հարձակումն իրականացրած անձը բերման է ենթարկվել: Նա բանկի հաճախորդ չի հանդիսանում:

Բանկն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում ավազակային հարձակման ժամանակ իրենց ծառայողական պարտականություններն իրականացնելիս զոհված անվտանգության ծառայություն մատուցող ընկերության աշխատակցի և ոստիկանի ընտանիքներին ու հարազատներին: Բանկի աշխատակազմը նաև շուտափույթ ապաքինում է մաղթում անվտանգության ծառայություն մատուցող ընկերության՝ վիրավորում ստացած աշխատակցին: Բանկը մեծապես գնահատում է նրանց անձնազոհությունը՝ աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունն ապահովելու համար և շնորհակալություն է հայտնում նաև հոգացավ քաղաքացիներին իրենց օժանդակության համար:

Իրավապահ մարմինները վերահսկում են իրավիճակը և իրականացնում են քննչական գործողություններ: Բանկի աշխատակիցներ և հաճախորդներ չեն տուժել: Բանկին և հաճախորդներին որևէ ֆինանսական և նյութական վնաս չի հասցվել: Գողացված գումարը վերադարձվել է բանկ:

Կոմիտաս մասնաճյուղի աշխատանքային ժամերը 2018 թ.-ի մայիսի 4-ին և 5-ին

  • Կոմիտաս մասնաճյուղը կվերսկսի հաճախորդների սպասարկումը երկուշաբթի օրվանից՝ 2018թ.-ի մայիսի 7-ից
  • Այն հաճախորդները, ովքեր ցանկանում են օգտվել իրենց անհատական պահատեղերից, կարող են այցելել Կոմիտաս մասնաճյուղ 11:00-ից մինչև 15:00 ՝ 2018 թ.-ի մայիսի 4-ին և մայիսի 5-ին: Բոլոր այլ գործարքների համար մասնաճյուղը փակ կլինի:

Էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստանի մնացած մասնաճյուղերը գործում են ըստ ստանդարտ աշխատանքային գրաֆիկի:

Հաճախորդները մտահոգող հարցերի դեպքում կարող են զանգահարել բանկի հեռախոսային կենտրոն 060 655 000 հեռախոսահամարով, որը գործում է շուրջօրյա:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ



Թարմացվել է` 04/05/2018 15:00