Վարկերի և կրեդիտ քարտերի մարման օրերի փոփոխություն տոների կապակցությամբ

Վարկերի և կրեդիտ քարտերի մարման օրերի փոփոխություն տոների կապակցությամբ

Հարգելի՛ Հաճախորդ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ամանորյա տոներին` ոչ աշխատանքային օրերի կապակցությամբ իրականացվել է վարկերի, օվերդրաֆտի, ինչպես նաև կրեդիտ քարտերի վճարման օրերի փոփոխություն:

Վարկերի/օվերդրաֆտի վճարման օրերի փոփոխություն

Ամանորյա տոներին` ոչ աշխատանքային օրերի կապակցությամբ, 2017թ. դեկտեմբերի 31-ից 2018թ. հունվարի 7-ը ներառյալ ժամանակահատվածում ընկած վարկերի/օվերդրաֆտի մայր գումարի և հաշվարկված տոկոսագումարի վճարման օրերը տեղափոխվել են 2018թ. հունվարի 8-ին:

Խնդրում ենք 2018թ. հունվարի 8-ի դրությամբ ապահովել համապատասխան միջոցների առկայությունը Ձեր բանկային հաշիվներին` այդ թվում վճարվելիք տոկոսագումարները, որոնք հնարավոր է սովորականից բարձր լինեն վճարման օրվա փոփոխության հետ կապված:

Կրեդիտ քարտերի վճարման օրերի փոփոխություն

Ամանորյա տոներին` ոչ աշխատանքային օրերի կապակցությամբ, 2017թ. դեկտեմբերի 30-ից 2018թ. հունվարի 7-ը ներառյալ ժամանակահատվածում Ձեր` «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) կրեդիտ քարտերի վճարման օրերը տեղափոխվել են 2018թ. հունվարի 8-ին:

Խնդրում ենք 2018թ. հունվարի 8-ի դրությամբ ապահովել համապատասխան միջոցների առկայությունը Ձեր բանկային հաշիվներին` Բանկի կողմից ավտոմատ գանձման համար:

Դուք կարող եք նաև ինքնուրույն կատարել վերոնշյալ վճարումը 2017թ. դեկտեմբերի 30-ից 2018թ. հունվարի 7-ը ներառյալ ժամանակահատվածում`գումարն անմիջապես փոխանցելով կամ մուտքագրելով կրեդիտ քարտին1:

Եթե քաղվածքում նշված վճարման ենթակա նվազագույն կամ ամբողջ գումարը (կախված Ձեր կողմից տրված գրավոր հանձնարարականից) վճարվի մինչև 2018թ. հունվարի 7-ը, ապա ավտոմատ գանձումն այլևս չի իրականացվի:

Տեղեկացնում եք նաև, որ 2017թ. դեկտեմբերի 30-ից 2018թ. հունվարի 7-ը ներառյալ ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով կատարված գործարքների համար կկիրառվի Բանկի կողմից 2017թ. դեկտեմբերի 29-ի դրությամբ սահմանված արտարժույթի փոխարժեքը2: ԱՄՆ դոլարից բացի այլ արժույթով գործարքների դեպքում համապատասխան արժույթը կփոխանակվի ԱՄՆ դոլարի` MasterCard International, Inc ընկերության կողմից սահմանված գործարքի օրվա փոխարժեքով, իսկ ԱՄՆ դոլարը կփոխանակվի ՀՀ դրամի` Բանկի կողմից 2017թ. դեկտեմբերի 29-ի դրությամբ սահմանված փոխարժեքով:

1Կիրառելի չէ Բանկոմատի միջոցով կատարված վճարման դեպքում:

2Արտարժույթի փոխարժեքը հնարավոր է փոփոխվի 2017թ. դեկտեմբերի 29-ից 2018թ. հունվարի 7-ը ներառյալ ժամանակահատվածում կախված շուկայական ընթացիկ իրավիճակից: Փոփոխված փոխարժեքները կհրապարակվեն Բանկի պաշտոնական կայքում:

Բանկի աշխատանքային ժամանակացույցն ամանորյա տոների ընթացքում


Հարցերի դեպքում այցելեք մեր ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարեք մեր Հեռախոսային կենտրոն՝ +374 60 655 000 հեռախոսահամարով:

Հարգանքով՝
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ



Թարմացվել է` 21/12/2017 15:00