Այլ ծառայություններ

Այլ ծառայություններ

STATUS ծառայություն

Արտոնյալ վերաբերմունք և առանձին սպասարկման սրահ

Դուք կարող եք անվճար օգտվել STATUS ծառայությունից, եթե Ձեր կազմակերպության տվյալները համապատասխանում են հետևյալ պայմաններից որևէ մեկին.

  • Կազմակերպության հանրագումարային միջոցների ծավալը Բանկում միջին եռամսյակային կտրվածքով
    առնվազն 100 միլիոն ՀՀ դրամ է:
  • Կազմակերպությունը օգտվում է Բանկի վարկային ծառայություններից, որոնց հանրագումարը
    առնվազն 400 միլիոն ՀՀ դրամ է:

Չեկեր/չեկային գրքույկներ1

Չեկային գրքույկի տրամադրում Անվճար
Վճարման արգելանքի կիրառում 3 000 ՀՀ դրամ
Վճարման արգելանքի չեղարկում Անվճար
Անբավարար մնացորդի պատճառով չեկի հետ վերադարձ 5 000 ՀՀ դրամ

1 Չեկային գրքույկը տրամադրվում է միայն ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով ընթացիկ հաշվի առկայության դեպքում:

Անհատական պահատեղեր

Պահատեղերը տրամադրվում են վարձակալության ամսական կամ տարեկան կտրվածքով:

Վճար (մինչև մեկ տարի ժամկետով տրամադրման համար)

Մեծ 120,000 ՀՀ դրամ*
Միջին 90,000 ՀՀ դրամ*
Փոքր 36,000 ՀՀ դրամ*

Վճար (մինչև մեկ ամիս ժամկետով տրամադրման համար)

Մեծ, միջին 30,000 ՀՀ դրամ*
Փոքր 15,000 ՀՀ դրամ*

Նշում. Անհատական Պահատեղերը տրամադրվում են միայն այն իրավաբանական անձանց, որոնք Անհատական Պահատեղերի պայմանագիրը կնքել են մինչև 2015 թ.-ի նոյեմբերի 2-ը:

* Ներառյալ ԱԱՀ:

Բանկային հաշվի քաղվածքների / այլ փաստաթղթերի առաքում

Փոստով ՀՀ տարածքում

Ամսական Անվճար

Փոստով ՀՀ տարածքից դուրս (միայն ստանդարդ փոստային ծառայության միջոցով)

Ամսական (գանձվում է ամսական) 25 000 ՀՀ դրամ1*

Էլ-փոստով

Ամսական, շաբաթական, օրական Անվճար

SWIFT-ով

Ամսական, շաբաթական, օրական Անվճար

Մասնաճյուղերից (առձեռն)

Ամսական, շաբաթական, օրական Անվճար

1 Արտարժույթային հաշվից գանձման դեպքում փոխանակումը իրականացվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գործարքին նախորդող/ընթացիկ օրվա համար հրապարակված արտարժույթի միջին փոխարժեքով (կախված գործարքի/գործառնության ժամից), եթե այլ բան նախատեսված չէ Բանկի և Հաճախորդի միջև:
* Ներառյալ ԱԱՀ:

Բանկային հաշվի տեղեկանքների/քաղվածքների տրամադրում և լիազորագրի ձևակերպում

Լիազորագրի ձևակերպում և հաշվի տվյալների համապատասխան փոփոխում 5,000 ՀՀ դրամ
Աուդիտի նպատակներով հաշվի վերաբերյալ տեղեկությունների տրամադրում 10,000 ՀՀ դրամ*
Հաշվեկշռի հաստատման1 / բանկային հաշվի / վարկի վերաբերյալ տեղեկանքներ 5,000 ՀՀ դրամ*
Բանկային հաշվի յուրաքանչյուր քաղվածքի կամ գործարքի վավերացման փաստաթղթի պատճենի տրամադրում (եթե այն ունի ավելի քան 6 ամսվա վաղեմություն) 3,000 ՀՀ դրամ*
Բանկային հաշվի յուրաքանչյուր ամսվա պատմության վերաբերյալ տեղեկանքի տրամադրում (եթե այն ունի ավելի քան 6 ամսվա վաղեմություն) 3,000 ՀՀ դրամ*

1 Հաշվեկշիռը հաստատող տեղեկանքը տրամադրվում է հայտը ստանալու օրվա և ժամի դրությամբ:
* Ներառյալ ԱԱՀ:

POS-տերմինալներ

Բանկն իր հաճախորդներին առաջարկում է պլաստիկ քարտերի սպասարկման ծառայություններ` առևտրային կետերում գործարքների էլեկտրոնային հաստատման սարքեր (POS-տերմինալ) տեղադրելու միջոցով, որոնք թույլ են տալիս անկանխիկ վճարման հնարավորություն առաջարկել գնորդներին: POS-տերմինալները լայնորեն կիրառվում են ռեստորաններում, հյուրանոցներում, առևտրի կենտրոններում, վաճառասրահներում, զվարճանքի համալիրներում, ակումբներում, խաղատներում, ինչպես նաև վաճառքի/սպասարկման այլ կետերում: Բանկի հաշվետերերի համար POS-տերմինալների տեղադրումը կատարվում է առավելագույնս սեղմ ժամկետներում:

Մեր POS-տերմինալները սպասարկում են ԱրՔա վճարահաշվարկային համակարգին անդամակցող պլաստիկ քարտերը (ԱրՔա քարտեր), ինչպես նաև միջազգային խոշորագույն վճարահաշվարկային համակարգերի վճարային քարտերը (MasterCard, Maestro, VISA, Visa Electron):

Սարքի տեղադրում 5 000 ՀՀ դրամ*
Ցածր շրջանառության տուգանք1 5 000 ՀՀ դրամ*
Կատարված գործարքից պահվող միջնորդավճար Պայմանագրային
GPRS-ի տեղադրում Անվճար
GPRS-ի սպասարկման ամսական վարձ Անվճար

1 Գանձվում է յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա ընթացքում: Կիրառվում է որպես ամսական տուգանք, եթե միջին ամսական շրջանառությունը եռամսյակի կտրվածքով պակաս է 300,000 ՀՀ դրամից:
* Ներառյալ ԱԱՀ:

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 17/07/2018 15:00