Օգտագործեք աճի հնարավորությունները միջազգային ցանց ունեցող բանկի հետ
Բավարարեք ձեր միջազգային ֆինանսական կարիքները Էյչ-Էս-Բի-Սի Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և սպասարկման փաթեթի օգնությամբ՝ օգտվելով բանկի միջազգային և տեղական, մասնավորապես, զարգացող շուկաներում ունեցած մասնագիտական փորձառությունից:
Օգտագործելով Էյչ-Էս-Բի-Սի Բանկի միջազգային ցանցը և անցած ճանապարհը, բանկի մասնագետները հնարավորություն ունեն միջազգային շուկաներում գործող տարբեր երկրների հաճախորդներին ցուցաբերել միասնական մոտեցում:
Հաճախորդների շրջանակը
Օգտվեք հաճախորդների սպասարկման այնպիսի մոդելից, որի նպատակն է հաստատել երկարաժամկետ սերտ փոխհարաբերություններ այն հաճախորդների հետ, ովքեր ունեն միջազգային խորհրդատվության, առևտրի ու ծրագրերի ֆինանսավորման և վարկավորման ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն:
Շահեք զարգացող շուկաներում բանկի առաջատար դիրքերի և ֆինանսական ոլորտում գրանցված ձեռքբերումների շնորհիվ:
Ապահովեք աճ՝ անկախ Ձեր բիզնեսի գտնվելու վայրից և այն հետագայում տեղափոխելու ցանկությունից:
Առավելագույնս օգտագործեք հնարավորությունները կապիտալի շուկաներում բանկի հատուկ մասնագիտացված թիմի միջազգային փորձառության ու անցած ճանապարհի շնորհիվ:
Շահեք Եվրոպական շուկաներում մեր ամուր դիրքերի շնորհիվ:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկի կապիտալում մասնակցության և ձեռքբերումների ֆինանսավորման թիմը առաջարկում է լուծումներ փոխառությունների ֆինանսավորման բոլոր ոլորտներում:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկը իր գործունեության բոլոր երկրներում՝ օգտագործելով իր մասնագիտական փորձը և իրացվելիությունը, հնարավորություն ունի առաջարկել արմատական լուծումներ տարբեր մեծության ձեռքբերումների ֆինանսավորման համար:
Օգտագործե՛ք ենթակառուցվածքային հատկացումներով և տնտեսական աճով պայմանավորված հնարավորությունները, ինչպես նաև զարգացող շուկաներին ուղեկցող անցումային հոսքերը՝ Էյչ-Էս-Բի-Սի Բանկի ծրագրերի և առևտրի ֆինանսավորման մասնագետների օգնությամբ:
Մենք մատուցում ենք ծրագրերի, արտահանման ինչպես նաև միջազգային նպատակային այլ ոլորտների ֆինանսավորման ծառայություններ: