ինանսավորում | Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան

Ընդհանուր պայմաններ և սակագներ

Ընդհանուր պայմաններ և սակագներ

Առևտրավարկային ծառայությունների մատուցման քաղաքականությունը ենթադրում է յուրաքանչյուր Հաճախորդի և յուրաքանչյուր գործարքի նկատմամբ անհատական մոտեցման ցուցաբերում: Այս բաժնում ներկայացված են այն ընդհանուր մոտեցումները, որոնցով Բանկն առաջնորդվում է առևտրային ֆինանսավորման ծառայություններ տրամադրելիս, իսկ ցանկացած ծառայության/գործարքի վերջնական պայմանները (ներառյալ` գումարը, տոկոսը, մարման ժամանակացույցը և վճարները) սահմանվում են պայմանագրային սկզբունքով և կախված են տվյալ գործարքի բնույթից, ռիսկերի գնահատվող մակարդակից, գրավի առկայությունից, Բանկում Հաճախորդի ունեցած պատմության և այլ հանգամանքներից: Բաժնում ներկայացված են առևտրավարկային ծառայությունների պայմանների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ, իսկ առավել մանրամասն Ձեզ հետաքրքրող գործարքը քննարկելու համար, խնդրում ենք դիմել Բանկի առևտրավարկային դեպարտամենտի ներկայացուցիչներին:

Վարկավորման գումարը, արժույթը, տրամադրման կարգը

Առևտրավարկային ծառայությունների նվազագույն սահմանաչափեր չեն կիրառվում, սակայն առավելագույն սահմանաչափը որոշելիս Բանկը ղեկավարվում է գործող օրենսդրությամբ` մեկ փոխառուի նկատմամբ ռիսկը սահմանափակող առավելագույն մակարդակով:

Առևտրավարկային ծառայությունները տրամադրվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով: Ծառայությունները կարող են տրամադրվել նաև այլ արժույթով, եթե դա հիմնավորված է` հաշվի առնելով գործարքի բնույթը:

Վարկային ծառայության գումարը տրամադրվում է անկանխիկ`մուտքագրելով Հաճախորդի Բանկում սպասարկվող համապատասխան ընթացիկ հաշվին կամ, օվերդրաֆտի դեպքում, Հաճախորդի ընթացիկ հաշվի բացասական մնացորդ թույլատրելու միջոցով:

Արտարժույթով տրամադրված վարկային ծառայությունների դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ համապատասխան վարկային ծառայության մարումների վրա:

Տոկոսադրույքը

Առևտրավարկային գործիքների գնագոյացումը իրականացվում է` հաշվի առնելով ռիսկ և եկամտաբերություն հարաբերակցությունը (համապատասխան մասնագետների կողմից գնահատված ռիսկերի տրված մակարդակում Բանկին բավարար եկամուտ ապահովելու սկզբունքից ելնելով), ինչպես նաև ֆինանսական շուկայի արդի պայմանները: Ընդհանուր առմամբ, գնագոյացումը կախված է գործիքի նպատակից/ գումարից/ժամկետից, Հաճախորդի վարկային պատմությունից, առաջարկվող ապահովվածությունից, ֆինանսական/գործառնական/այլ բնույթի ռիսկերի մակարդակից, շուկայում գործող տոկոսադրույքներից, Հաճախորդի ֆինանսական հաշվետվությունների որակից/հուսալիությունից, ինչպես նաև Հաճախորդի կողմից Բանկի այլ ծառայությունների օգտագործման աստիճանից:

Առևտրավարկային ծառայությունները հիմնականում տրամադրվում են փոփոխվող տոկոսադրույքով, որը սահմանվում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի հաշվարկային տոկոսադրույքին գումարելով հաստատուն տոկոսային մարժա:

Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգը

Տոկոսագումարը հաշվարկվում է օրական` համապատասխան վարկային ծառայության մայր գումարի փաստացի մնացորդի նկատմամբ` վարկային ծառայության արժույթով, եթե այլ համաձայնություն չկա Հաճախորդի և Բանկի միջև: Տոկոսագումարի հաշվարկի համար հիմք է ընդունվում 360 օր օրացուցային տարին:

Տոկոսագումարների մարումը կատարվում է ՀՀ դրամով` ամսական, եթե այլ համաձայնություն չկա Հաճախորդի և Բանկի միջև:

Մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք դիմել Բանկի առևտրավարկային դեպարտամենտի ներկայացուցիչներին:

Մարման ժամանակացույցը

Պարտավորության մայր գումարը հիմնականում ենթակա է մարման հավասար ամսական վճարներով, սակայն հնարավոր է նաև վճարման առավել ճկուն ժամանակացույց և/կամ մարումների այլ հաճախականություն` հաշվի առնելով յուրաքանչյուր Վարկառուի բիզնեսի առանձնահատկությունները և դրամական հոսքերի սեզոնայնությունը:

Ապահովությունը

Բանկի կողմից առաջարկվող առևտրավարկային գործիքների և առևտրի ֆինանսավորման ծառայությունների դիմաց Հաճախորդները պետք է տրամադրեն համապատասխան ապահովման միջոցներ: Ապահովման միջոցի առկայությունը համապատասխան վարկային ծառայության տրամադրման մասին որոշում կայացնելիս առաջնային գործոն չի համարվում, այնուամենայնիվ, պատշաճ ապահովվածությունը պարտադիր պայման է:
Բանկի համար ընդունելի են վարկի կամ վարկային/ֆինանսական այլ ծառայության ապահովման հետևյալ առաջնային միջոցները`

  • Դրամական միջոցների գրավ,
  • Առաջնակարգ բանկի երաշխավորություն,
  • Անշարժ գույք (ՀՀ տարածքում գտնվող):

Ապահովման առաջնային միջոցներից բացի Բանկը կարող է նաև ընդունել ապահովման լրացուցիչ միջոցներ` տրանսպորտային միջոցների, սարքավորումների, ինչպես նաև ապրանքանյութական պաշարների գրավի տեսքով: Առևտրավարկային գործիքներն ու ծառայությունները սովորաբար ապահովված են լինում նաև ընկերության սեփականատերերի անձնական երաշխավորություններով:

Վարկային ծառայության (ֆինանսական գործիքի) ապահովման միջոցների և վարկային ծառայության (ֆինանսական գործիքի) գումարի միջև հարաբերակցության ընդունելի մակարդակը որոշվում է` հաշվի առնելով Հաճախորդի վարկային պատմությունը, տրամադրվող վարկային ծառայության/ֆինանսավորման գործիքի գումարը, ապահովության միջոցի տեսակը, անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությամբ ուղեկցվող ֆինանսական հաշվետվությունների առկայությունը, ռիսկի և եկամտաբերության նկատառումները, ինչպես նաև առաջարկվող ապահովության միջոցի իրացվելիության մակարդակը:

Ընդհանուր առմամբ, վարկային ծառայության ապահովում հանդիսացող անշարժ գույքի գնահատված արժեքի և վարկային ծառայության գումարի միջև հարաբերակցության գործակիցը, որպես կանոն, չպետք է պակաս լինի 1.3-ից, սակայն Բանկն իր հայեցողությամբ կարող է սահմանել նշված գործակցի ավելի բարձր մակարդակ:

Բանկի օգտին գրավադրված գույքը պետք է գնահատվի Բանկի համար ընդունելի անկախ գնահատողներից որևէ մեկի կողմից և պետք է ապահովագրվի Բանկի համար ընդունելի ապահովագրական ընկերություններից որևէ մեկի կողմից:

Գույքի գնահատման ծառայության արժեքը սկսում է 10 000 ՀՀ դրամից մինչև 300 000 ՀՀ դրամ: Որոշ դեպքերում գնահատման արժեքը կարող է գերազանցել նշված միջակայքը` պայմանավորված գնահատվող գույքի առանձնահատկություններով:

Ապահովագրության սակագները կազմում են գրավի արժեքի 0.1%-3%` կախված գրավի առարկայի տեսակից: Ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող սակագները կարող են տարբերվել նշված միջակայքից` կախված ապահովագրվող օբյեկտի առանձնահատկություններից, ապահովագրական ծածկույթի բնույթից, ինչպես նաև պայմանավորված շուկայի ընդհանուր զարգացումներով:

Ապահովագրական պոլիսը պետք է վերակնքվի յուրաքանչյուր տարի` վարկային ծառայության գործողության ժամկետի ողջ ընթացքում: Եթե Հաճախորդը չի ապահովում գրավի առարկայի ապահովագրության վերակնքումը, ապա Բանկը կապահովագրի այն` Վարկառուի հաշվին:

Վարկավորման մասին որոշման կայացման և վարկային ծառայության տրամադրման ժամկետները

Վարկավորման մասին որոշման կայացման առավելագույն ժամկետն է` 30 աշխատանքային օր` վարկային դիմումի հետ կապված Բանկի կողմից պահանջվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունը ստանալուց հետո:

Որոշ դեպքերում, հաշվի առնելով գործարքի առանձնահատկությունները, հնարավոր է վարկավորման մասին որոշման կայացման առավել երկար ժամկետ: Վարկային հայտ ներկայացնողին որոշման մասին կտեղեկացվի համապատասխան որոշման կայացման օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Վարկը Վարկառուին տրամադրվում է համապատասխան վարկային նամակը Բանկին ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը` պայմանով, որ վարկի հետ առնչվող բոլոր պայմանագրերը կնքված են, ապահովման միջոցները գրավադրված են Բանկի օգտին և, անհրաժեշտության դեպքում, պայմանագրերը նոտարապես վավերացված են, և գրանցվել են համապատասխան պետական մարմինների կողմից:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`
  1. Տոկոսագումարների և վարկային ծառայության գումարի մարումները ժամկետին չկատարելու դեպքում այդ մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում,
  2. Հաճախորդի կողմից համապատասխան պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները խախտելու դեպքում Բանկն իրավունք ունի պահանջների բավարարում ստանալ Հաճախորդի կողմից տրամադրված ապահովման միջոցների հաշվին,
  3. Վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել Վարկառուի այլ գույքի հաշվին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,
  4. 4. Բանկն իրավունք ունի պահանջելու պարտավորությունների վաղաժամկետ ամբողջական մարում, կամ որպես պարտավորությունների ապահովում` գրավ դրված գույքի բռնագանձում Հաճախորդի պարտավորությունների չկատարման կամ անպատշաճ կատարման դեպքում անկախ Հաճախորդի մեղքի առկայությունից և/կամ անհաղթահարելի ուժի գործողությունից:

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 22/09/2015 15:00