Վճարներ

Վճարներ

Վճարի տեսակը Նկարագրությունը Վճարի չափը
Վարկային ծառայության տրամադրման վճար Հաստատված վարկային ծառայության տրամադրման պահին (վարկային գծերի դեպքում, յուրաքանչյուր տարի` ծառայության վերանայման ժամանակ) միանվագ ձևով գանձվող գումար Ընդհանուր ընթացակարգով վարկավորում
Վարկային ծառայության գումարի 0.5%-ը չգերազանցող գումարի չափով

Պարզեցված կարգով վարկավորում
(մինչև 60 մլն ՀՀ դրամը չգերազանցող վարկային ծառայությունների դեպքում)

Վարկային ծառայության գումարի 1%-ը չգերազանցող գումարի չափով, նվազագույնը` 35,000 ՀՀ դրամ

Վարկերի դեպքում այս վճարը գանձվում է մեկ անգամ` վարկային ծառայության տրամադրումից առաջ, իսկ վարկային գծերի դեպքում, որոնք, ըստ էության, միամյա ծառայություններ են հետագա վերականգնման հնարավորությամբ, վճարը գանձվում է յուրաքանչյուր տարի` ծառայության վերանայման ժամանակ:

Դրամական միջոցներով ապահովված ծառայությունների դեպքում Բանկը սովորաբար կիրառում է այս վճարի ավելի ցածր մակարդակ, իսկ որոշ դեպքերում այն կարող է նաև չկիրառվել:


Վարկի սպասարկման/
մոնիտորինգի տարեկան վճար
Հաճախորդի վարկային ծառայությունների տարեկան վերանայման համար գանձվող վճար Մինչև 370,000 ՀՀ դրամ
Հաստատված կամ տրամադրված վարկային ծառայության պայմանների փոփոխության դեպքում գանձվող վճար Մինչև 370,000 ՀՀ դրամ
Վարկային գծի թերօգտագործման տուգանք Այս տուգանքի նպատակն է Հաճախորդին տրամադրված վարկային գծերի թերօգտագործման հետևանքով Բանկի չվաստակած եկամտի մի մասի փոխհատուցումը
  • Չօգտագործված գումարի նկատմամբ մինչև 2 % տարեկան տոկոսադրույքով հաշվարկված տուգանք. գանձվում է ամսական, եթե այլ համաձայնություն չկա Հաճախորդի և Բանկի միջև,
  • Օգտագործման նվազագույն սահմանաչափի ամրագրում, որից ցածր օգտագործման դեպքում վարկային ծառայության գործող տոկոսադրույքը կիրառվում է այդ սահմանաչափի և փաստացի օգտագործված գումարի տարբերության նկատմամբ (այդ դեպքում, հաշվարկը սովորաբար կատարվում է տարեկան կտրվածքով, եթե այլ համաձայնություն չկա Հաճախորդի և Բանկի միջև):
Վարկի վաղաժամկետ մարման տուգանք Այս տուգանքի նպատակն է Հաճախորդին տրամադրված վարկային ծառայության վաղաժամկետ մարման հետևանքով Բանկի չվաստակած եկամտի մի մասի փոխհատուցումը Տուգանքը կարող է կազմել վարկային ծառայության սկզբնական ժամկետի կեսից ոչ ավելի (սակայն ամեն դեպքում 24 ամսից ոչ ավելի) ժամանակահատվածում չստացված տոկոսագումարի մինչև 50%-ի չափով
Պարտավորությունների ոչ պատշաճ կատարման տուգանք Ի լրումն տուգանային տոկոսադրույքին, պարտավորությունների ոչ պատշաճ կատարման դեպքում կարող են նախատեսվել տուգանքներ Տուգանքների կիրառումն ու չափը սահմանվում է՝ հաշվի առնելով տվյալ վարկային ծառայության/գործարքի առանձնահատկությունները
Պայմանների խախտման տուգանքներ Առևտրավարկային ծառայությունների տրամադրման պարտադիր նախապայմանների և/կամ պայմանների(ներառյալ գրավի ապահովագրության` ժամանակին ապահովման պահանջի) խախտման համար կարող են սահմանվել տուգանքներ Պարտադիր նախապայմանների և/ կամ պայմանների չկատարման դեպքում գանձվող տուգանքները սովորաբար սահմանվում են` որպես վարկային ծառայության որոշակի տոկոս (մինչև վարկի/ծառայության գումարի 0.5%-ը և յուրաքանչյուր դեպքի համար ոչ ավելի, քան 370,000 ՀՀ դրամ)
Տուգանային տոկոսադրույք Պայմանագրով նախատեսված ժամկետներում հիմնական գումարի և/կամ հասանելիք որևէ տոկոսագումարի վճարումները չկատարելու դեպքում Հաճախորդից գանձվող տոկոսագումար

Փոփոխվող տոկոսադրույքի դեպքում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի` համապատասխան արժույթով հաշվարկային տոկոսադրույքին գումարած 25% տարեկան

Հաստատուն տոկոսադրույքի դեպքում 35% տարեկան

Նշում

Հաճախորդը պարտավորվում է վճարել իրավաբանական ձևակերպումների հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում՝ գրավի պայմանագրերի նոտարական վավերացման և գրավի իրավունքի գրանցման հետ կապված վճարները: Ստորև ներկայացված են գրավի առարկայի նոտարական վավերացման և պետական գրանցման վճարների մոտավոր չափերը, սակայն պետք է հաշվի առնել, որ որոշ դեպքերում վճարները կարող են գերազանցել նշված միջակայքը` պայմանավորված գործարքի առանձնահատկություններով:

Գրավի Տեսակը Նոտարի տուրք Կադաստրի/ՀՔԲ տուրք
Անշարժ գույքի/Հողամասի Հիփոթեք մինչև 15,000 ՀՀ դրամ մինչև 26,550 ՀՀ դրամ
Գյուղատնտ. Հողամասի Հիփոթեք մինչև 15,000 ՀՀ դրամ մինչև 3,400 ՀՀ դրամ
Եռակողմ անշարժ գույքի/Ավտոմեքենայի Գրավ մինչև 20,000 ՀՀ դրամ մինչև 72,200 ՀՀ դրամ
Ավտոմեքենայի Գրավ մինչև 15,000 ՀՀ դրամ մինչև 2,200 ՀՀ դրամ
Սարքավորման Գրավ մինչև 15,000 ՀՀ դրամ մինչև 4,600 ՀՀ դրամ
Բաժնետոմսի/Բաժնեմասի Գրավ մինչև 15,000 ՀՀ դրամ Կախված բաժնետոմսերի քանակից և արժեքից կարող է տարբեր լինել

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 22/09/2015 15:00