Փաստաթղթեր

Ֆինանսավորում

Փաստաթղթեր

Առևտրավարկային ծառայությունների դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը:

  • Տեղեկություններ Հաճախորդի հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ,
  • Հաճախորդի ֆինանսական հաշվետվությունները` առնվազն նախորդ երկու տարվա համար,
  • Դրամական հոսքերի կանխատեսման ձևը:

Վարկային ծառայության հաստատումից հետո, Հաճախորդը Բանկին պետք է տրամադրի մի շարք փաստաթղթեր վարկային և գրավի պայմանագրերի պատրաստման համար, կամ ապահովի պահանջվող փաստաթղթերի և տեղեկատվության հասանելիությունը` այդ թվում վճարելով այդ կապակցությամբ սահմանված համապատասխան վճարումները:

Հիմնական փաստաթղթերի ցուցակը ներկայացված է ստորև, սակայն անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը Հաճախորդներին կներկայացվի անհատապես, քանի որ պայմանավորված տրամադրվող վարկային ծառայության տեսակով և գրավադրվող ապահովման միջոցներով այն կարող է տարբերվել:

  • Հաճախորդի կանոնադրության օրինակը (առկայության դեպքում նոր խմբագրությամբ),
  • Պետական գրանցման վկայականը,
  • Պետական գրանցման վկայականի ներդիրը` ընկերության տնօրեն(ներ)ի տվյալներով,
  • Ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ Պետական Ռեգիստրից ստացված տեղեկություն, տնօրենի և մասնակիցների վերաբերյալ տվյալները (Սահմանափակ պատասխանատվության ընկերությունների դեպքում): Բաժնետիրական ընկերությունների դեպքում բաժնետերերի ներկայացվող ցանկը և մասնակիցների կառուցվածքը պետք է հաստատվեն Կենտրոնական դեպոզիտարիայի կամ օրենքով սահմանված մասնագիտացված կազմակերպության կողմից,
  • Հաճախորդի տնօրենի և մասնակիցների (ՍՊԸ-ների դեպքում) անձնագրերի բնօրինակները, և այն բաժնետերերի (բաժնետիրական ընկերությունների դեպքում) անձնագրերի բնօրինակները, որոնք ըստ Կանոնադրության հադիսանում են բաժնետոմսերի վերահսկող փաթեթի սեփականատերերը,
  • Համապատասխան կառավարման մարմնի ժողովի արձանագրությունը, որով Հաճախորդի տնօրենը լիազորվում է ստորագրել Վարկային ծառայության /Գրավի պայմանագրեր Հաճախորդի անունից,
  • Եթե Հաճախորդը անհատ ձեռնարկատեր է, ապա անհատ ձեռնարկատիրոջ վկայականը և անձնագիրը,
  • Գրավադրվող անշարժ գույքի(գույքերի) և տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի վկայականը(ները), ձեռքբերման հիմքերը (պատճենները), ընդ որում սեփականության վկայականների բնօրինակները պահվում են Բանկում մինչև Հաճախորդի կողմից պարտավորությունների ամբողջական մարումը,
  • Եթե գույքի սեփականատերը ֆիզիկական անձ է, ապա սեփականատիրոջ/սեփականատերերի անձնագր(եր)ի պատճեն(ներ)ը (ամուսնացած լինելու դեպքում նաև` ամուսնության վկայականի պատճեն),
  • Գրավի առարկայի հետ առնչվող այլ փաստաթղթեր` գրավադրվող սարքավորումների հաշիվ-ապրանքագիրը (invoice), առուվաճառքի պայմանագիրը, տրանսպորտային միջոցի տեխանձնագիրը և այլն,
  • Հարկային տեղեկանք կազմակերպության հարկային պարտավորությունների վերաբերյալ,
  • Միասնական տեղեկանք(ներ) կադաստրի համապատասխան ստորաբաժանումից` գրավադրվող անշարժ գույքի(գույքերի) սահմանափակումների վերաբերյալ,
  • Տեղեկանք ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության համապատասխան հաշվառման քննական ստորաբաժանումից` տրանսպորտային միջոցի նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ,
  • Այլ փաստաթղթեր, որոնք կարող են պահանջվել վարկավորման գործընթացի ժամանակ:

Թարմացվել է` 22/09/2015 15:00