Կորպորատիվ վարկային քարտեր
Էյչ-Էս-Բի-Սի-ի կորպորատիվ վարկային քարտը դրամական միջոցների կառավարման հիանալի լուծում է Ձեր բիզնեսի համար: Օգտագործեք այն Ձեր գործուղումների ընթացքում կամ ամենօրյա կորպորատիվ ծախսերի համար:
Կորպորատիվ վարկային քարտը Հաճախորդին առաջարկվող արագ, հարմար և հուսալի գործիք է, որի միջոցով Հաճախորդը կարող է տարատեսակ վճարումներ կատարել ինտերնետի և վաճառքի կետերի (POS-տերմինալների) միջոցով, ինչպես նաև դրամ կանխիկացնել և կատարել փոխանցումներ մի քարտային հաշվից մեկ այլ քարտային հաշվին: Կորպորատիվ վարկային քարտերի սահմանաչափերը սովորաբար տրամադրվում են մինչև 3 տարի ժամկետով` տարեկան վերանայումների պայմանով:
Բիզնեսի հետ կապված բոլոր ընթացիկ ծախսերը հոգալու համար …
- Արագ, հարմարավետ և ապահով գործիք վճարումներ կատարելու համար
- Օգտագործվում է ընկերության սեփականատերերի և բարձրաստիճան ղեկավարության կողմից, ինչպես նաև համապատասխան լիազորություններ ստացած աշխատակցի կողմից տարբեր տեսակի վճարումներ կատարելու նպատակով
- Տրամադրվում է քաղվածք ամսական կտրվածքով
- Առևտրավարկային հաճախորդներին առաջարկվող կորպորատիվ վարկային քարտերի սահմանաչափերը կազմում են 50,000 ՀՀ դրամից մինչև 6,000,000 ՀՀ դրամ` առանց ապահովման քարտերի դեպքում և 1,000,000 ՀՀ դրամից մինչև 20,000,000 ՀՀ դրամ` ապահովում ունեցող վարկային քարտերի դեպքում
Կորպորատիվ վարկային քարտերի նկատմամբ կիրառվում են վարկային քարտերի ընդհանուր պայմանները: Ի լրումն դրան, քարտապաններից կգանձվի նաև տրամադրման վճար`