Կարևոր ծանուցում եվրոյով փոխանցում ստանալու վավերապայմաններում փոփոխության մասին

Կարևոր ծանուցում եվրոյով փոխանցում ստանալու վավերապայմաններում փոփոխության մասին



Հարգելի՛ Հաճախորդ,

Սույնով տեղեկացնում ենք Ձեզ, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` Բանկ) վերանայել է Բանկի եվրոյով փոխանցումներ ստանալու համար անհրաժեշտ վավերապայմանները:

Վերանայման արդյունքում եվրոյով փոխանցումներ ստանալու վավերապայմաններում փոփոխվել է թղթակից բանկը: Ստորև ներկայացնում ենք եվրոյով փոխանցումներ ստանալու փոփոխված վավերապայմաններն ամբողջությամբ`

EU flag

Եվրո - EURO - EUR

Ստացողի անուն / Beneficiary name

Ստացողի հաշվեհամար / Beneficiary account

ՍՏԱՑՈՂ ԲԱՆԿ / BENEFICIARY BANK

HSBC Bank Armenia cjsc

Yerevan, Armenia

SWIFT կոդ / SWIFT address: MIDLAM22

ԹՂԹԱԿԻՑ ԲԱՆԿ / CORRESPONDENT BANK

HSBC France

SWIFT կոդ / SWIFT address: CCFRFRPP

Խնդրում ենք թարմացնել առկա հանձնարարականների տվյալները և տեղեկացնել բոլոր փոխանցող կողմերին, ում տրամադրել եք հին վավերապայմանները` ապագա փոխանցումները նոր վավերապայմաններով կատարելու համար: Համապատասխան տեղեկատվությունն առկա է ինչպես մեր ինտերնետային կայքում, այնպես էլ Բանկի բոլոր մասնաճյուղերում:

Տեղեկացնում ենք, որ 2018թ. դեկտեմբերի 15-ից սկսած՝ Դուք չեք կարող ստանալ նախկին վավերապայմաններով փոխանցված գումարները, և թղթակից բանկը փոխանցվող գումարը վերադարձնելու է փոխանցողին:

Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարեք +374 60 655 000 շուրջօրյա գործող հեռախոսահամարով կամ այցելեք մեր ցանկացած մասնաճյուղ:


Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ