Բանկի հաշվարկային տոկոսադրույք

Բանկի հաշվարկային տոկոսադրույք

Բանկի հաշվարկային տոկոսադրույք
ՀՀ դրամ 9.50%
ԱՄՆ դոլար 9.75%
Եվրո 8.00%

ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույք (փոփոխվել է)

ՀՀ դրամով հաշվարկային դրույքը հավասար է` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված Վերաֆինանսավորման (Ռեպո) տոկոսադրույքին գումարած ֆիքսված մարժա: Ռեպո տոկոսադրույքը մշտապես հրապարակվում է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային էջում` www.cba.am.

Բանկի կողմից ՀՀ դրամով հաշվարկային դրույքի վերջին վերանայման օրվանից սկսած` Ռեպո տոկոսադրույքի 200 բազիսային կետով (2 տոկոսային կետով) տատանման (բարձրացման կամ նվազման) դեպքում, Բանկն իրավունք ունի փոփոխել ՀՀ դրամով հաշվարկային դրույքը: Ռեպո տոկոսադրույքին գումարվող ֆիքսված մարժան կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել Բանկի հայեցողությամբ` տեղական կամ միջազգային շուկայի փոփոխությունները արտացոլելու նպատակով:

ՀՀ դրամով հաշվարկային դրույքի վերջին վերանայման օրը` 24 հոկտեմբեր, 2017թ.
Ուժի մեջ է` 01 դեկտեմբեր, 2017թ.

Բացատրագիր ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույքի փոփոխության վերաբերյալ

2017թ.-ի հոկտեմբերի 24–ին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն որոշել է նվազեցնել ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույքը ևս 100 բազիսային կետով` 10.50%-ի փոխարեն այն սահմանելով 9.50% (որն ուժի մեջ է մտնում 2017թ. դեկտեմբերի 1-ից):
Որոշման համար հիմք է հանդիսացել շուկայում` ՀՀ դրամով գործող տոկոսադրույքների նվազման միտումը, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից պարբերաբար հրապարակվող տոկոսադրույքների շարունակական իջեցումները:

ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույք (փոփոխության չի ենթարկվել)

ԱՄՆ դոլարով հաշվարկային դրույքը հավասար է` ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվի (ԱՄՆ կենտրոնական բանկի) կողմից սահմանվող տոկոսադրույքին գումարած ֆիքսված մարժա: Ֆեդերալ Ռեզերվի տոկոսադրույքը մշտապես հրապարակվում է Ֆեդերալ Ռեզերվի ինտերնետային էջում`
http://www.federalreserve.gov/fomc/fundsrate.htm
Բանկի կողմից ԱՄՆ դոլարով հաշվարկային դրույքի վերջին վերանայման օրվանից սկսած` ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվի տոկոսադրույքի 200 բազիսային կետով (2 տոկոսային կետով) տատանման (բարձրացման կամ նվազման) դեպքում, Բանկն իրավունք ունի փոփոխել ԱՄՆ դոլարով հաշվարկային դրույքը: Ֆեդերալ Ռեզերվի տոկոսադրույքին գումարվող ֆիքսված մարժան կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել Բանկի հայեցողությամբ` տեղական կամ միջազգային շուկայի փոփոխություններն արտացոլելու նպատակով:
ԱՄՆ դոլարով հաշվարկային դրույքի վերջին վերանայման օրը` 18 մարտի 2015թ.
Ուժի մեջ է` 02 մայիսի 2015թ.

Եվրոյով հաշվարկային տոկոսադրույք (փոփոխության չի ենթարկվել)

Եվրոյով հաշվարկային դրույքը հավասար է` Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքին գումարած ֆիքսված մարժա: Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը մշտապես հրապարակվում է Եվրոպական կենտրոնական բանկի ինտերնետային էջում`
http://www.ecb.europa.eu/stats/monetary/rates/html/index.en.html
Բանկի կողմից եվրոյով հաշվարկային դրույքի վերջին վերանայման օրվանից սկսած` Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքի 200 բազիսային կետով (2 տոկոսային կետով) տատանման (բարձրացման կամ նվազման) դեպքում, Բանկն իրավունք ունի փոփոխել Եվրոյով հաշվարկային դրույքը: Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքին գումարվող ֆիքսված մարժան կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել Բանկի հայեցողությամբ` տեղական կամ միջազգային շուկայի փոփոխություններն արտացոլելու նպատակով:
Եվրոյով հաշվարկային դրույքի վերջին վերանայման օրը` 18 մարտի 2015թ.
Ուժի մեջ է` 02 մայիսի 2015թ.

Արդյունքում Բանկի հաշվարկային տոկոսադրույքի տարրերն ունեն հետևյալ մեծությունները`

ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույք – 9.50%, որտեղ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վերաֆինանսավորման (Ռեպո) տոկոսադրույքը ընդունվում է 6.00%, իսկ ֆիքսված մարժան` 3.50%,

ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույք – 9.75%, որտեղ ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվի (ԱՄՆ կենտրոնական բանկի) կողմից սահմանվող տոկոսադրույքը ընդունվում է 0.25%, իսկ ֆիքսված մարժան` 9.50%,

Եվրոյով հաշվարկային տոկոսադրույք – 8.00%, որտեղ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը ընդունվում է 0.05%, իսկ ֆիքսված մարժան` 7.95%:

Թարմացվել է` 07/11/2017 15:00