Կարևոր ծանուցում մեր բանկոմատների և բանկոմատային քարտերի վերաբերյալ

Կարևոր ծանուցում մեր բանկոմատների և բանկոմատային քարտերի վերաբերյալ

Հարգելի՛ Հաճախորդ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացման նպատակով 2018թ.-ի մայիսի 14-ին ժամը 01:00-ից մինչև առավոտյան ժամը 07:00 (6 ժամ) «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի բոլոր բանկոմատները չեն գործելու:

Այդ ժամանակահատվածում Դուք չեք կարողանա գումար կանխիկացնել Ձեր բանկոմատային քարտով (ATM Card) ինչպես մեր, այնպես էլ այլ բանկերի բանկոմատներից և կրեդիտ քարտերով` մեր բանկոմատներից:

Տեղեկացնում ենք նաև, որ վերոնշյալ սահմանափակումը չի գործի Ձեր կրեդիտ քարտերով այլ բանկերի բանկոմատներից գումար կանխիկացնելիս և անկանխիկ գործարքներ իրականացնելիս:

Այսպիսով` խնդրում ենք նախապես կանխիկացնել անհրաժեշտ գումար Ձեր բանկոմատային քարտերով և իրականացնել առավելապես անկանխիկ գործարքներ Ձեր կրեդիտ քարտերով:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար և շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայություններից օգտվելու համար:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել մեզ +374 60 655 000 հեռախոսահամարով կամ այցելել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղ:

Հարգանքով`

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ



Թարմացվել է` 08/05/2018 15:00