Կարևոր ծանուցում բանկային հաշվի վերաբերյալ SMS հաղորդագրութուն ստանալու մասին


Ուժի մեջ է 2018թ.-ի սեպտեմբերի 13-ից

Հարգելի՛ Հաճախորդ,

Սույնով տեղեկացնում ենք Ձեզ, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` Բանկ) վերանայել է SMS հաղորդագրության միջոցով բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման պայմանները:

Վերանայման արդյունքում դադարեցվել է Բանկի կողմից SMS հաղորդագրության միջոցով բանկային հաշվի վերաբերյալ՝

  • շաբաթական և ամսական քաղվածքների տրամադրումը
  • սահմանված գումարից ավել կամ պակաս մնացորդի մասին ծանուցումների տրամադրումը

Տեղեկացնում ենք, որ Ձեր բանկային քաղվածքները կշարունակեն առաքվել Ձեր կողմից ընտրված հաղորդակցման եղանակով օրենքով սահմանված կարգով:

Դուք կշարունակեք ստանալ հաշիվի մուտքային և ելքային գործարքների վերաբերյալ SMS հաղորդագրությունները՝ համաձայն Ձեր կողմից տրամադրված համապատասխան հրահանգի:

Փոփոխված պայմաններն ուժի մեջ են մտնում 2018 թ.-ի սեպտեմբերի 13-ից:

Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք մեր ինտերնետային կայք` www.hsbc.am, զանգահարեք +374 60 655 000 հեռախոսահամարով կամ այցելեք մեր ցանկացած մասնաճյուղ:

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ



Թարմացվել է` 09/08/2018 15:00