HSBC Անհատական սպառողական վարկ
-
Առանց գրավի պահանջի
-
Ընտրեք Ձեր կարիքներին համապատասխանող մարման եղանակը և ժամկետը
-
Տարեկան սպասարկման վճար չի կիրառվում, Դուք վճարում եք միայն մեկ անգամ՝ վարկը ստանալիս
HSBC Անշարժ գույքի գրավով ապահովված անհատական վարկ
-
Առանց տարեկան սպասարկման վճարի, վճարում եք միայն մեկ անգամ՝ վարկը ստանալիս
-
Ընտրեք Ձեր կարիքներին համապատասխանող վարկի արժույթը և ժամկետը
-
Մենք ուսումնասիրում ենք վարկի հայտը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, որպեսզի Դուք հնարավորինս արագ կարողանաք ստանալ Ձեր գումարը
HSBC Ավտոմեքենայի վարկ
-
Ստացեք մինչև 40,000,000 ՀՀ դրամ ավտովարկ
-
Տոկոսների տեսակը և մարման տարբերակներն ընտրեք Ձեր ցանկությամբ
-
Տարեկան սպասարկման վճար չի գանձվում, Դուք վճարում եք միայն մեկ անգամ` վարկը ստանալիս
HSBC Օվերդրաֆտ
-
Տրամադրվում է սկսած 50,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 ՀՀ դրամ
-
Օվերդրաֆտի տրամադրման կամ հաշվի սպասարկման վճարներ չեն կիրառվում, իսկ տոկոսադրույքը հաշվարկվում է միայն օգտագործված գումարի վրա
-
Օգտագործեք Օվերդրաֆտի սահմանաչափը՝ կատարելով անվճար կանխիկացում HSBC Բանկ Հայաստանի բանկոմատներից և մասնաճյուղերից կամ փոխանցելով գումարը Ձեր նախընտրած հաշվին
Կարևոր է իմանալ
- Բանկը կարող է Հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ հավաքագրել և տրամադրել HSBC Խմբի մեջ մտնող ընկերություններին և օտարերկրյա իրավասու մարմիններին՝ ֆինանսական հանցագործությունների ռիսկի կառավարման գործողությունների և հարկային համապատասխանության պարտավորություններն ապահովելու նպատակով: Նշված տեղեկությունների հավաքագրման և օգտագործման կարգը և պայմանները սահմանվում են Հիմնական Պայմաններին որպես Հավելված կցվող և Հիմնական Պայմանների անբաժանելի մասը կազմող «Ֆինանսական հանցագործության ռիսկի կառավարման գործողությունների և հարկային համապատասխանության կապակցությամբ Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման և օգտագործման պայմաններ» փաստաթղթով: Այդպիսի կարգավորումներից է «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտը» (ՕՀՀՀԱ), որն ուժի մեջ է մտել 2014 թ. հուլիսի 1-ից: Այս օրենսդրական ակտը, որի կիրառումն ապահովվում է Միացյալ Նահանգների կառավարության կողմից, ուղղված է հարկային համապատասխանության խրախուսմանը՝ կանխարգելելով, որ ԱՄՆ քաղաքացիներն իրենց եկամուտների և ակտիվների հարկումից խուսափելու նպատակով օգտվեն ոչ ամերիկյան ֆինանսական կազմակերպություններից և օտարերկրյա ձեռնարկություններից:
- Համաձայն Բանկի գործունեության սկզբունքների, ներքին կանոնակարգերի և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի պահանջների, ինչպես նաև միջազգային պատժամիջոցների հիման վրա ընդունված ներքին իրավական ակտերի պահանջների` Բանկն իրավունք ունի կասկածներ ունենալու դեպքում իր նախաձեռնությամբ ցանկացած հարցում կատարելու (այդ թվում՝ բանավոր) կամ պահանջելու լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր: HSBC Safeguard-ն իրենից ներկայացնում է մի շարք գործընթացների ամբողջականություն, որն ուղղված է ուժեղացնել մեր բոլոր հաճախորդների պաշտպանությունը զեղծարարություններից և ֆինանսական հանցագործություններից գլոբալ համակարգերի և գործընթացների միջոցով: Այն իր մեջ ներառում է փողերի լվացման և սանկցիաներից խուսափելու դեմ պայքարի մեր հնարավորության ընդլայնում, քանի որ վերջիններս հաճախ հանդիսանում են բազմաթիվ ֆինանսական հանցագործությունների շարժիչ ուժը:
- Հաճախորդների վարկային հաշիվների համար Բանկը վերջիններիս տրամադրում է համապատասխան քաղվածքներ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Հաճախորդները քաղվածքները կարող են ստանալ իրենց փոստային հասցեով, էլեկտրոնային փոստով կամ առձեռն` Բանկի ցանկացած մասնաճյուղից: Քաղվածքների, դրանց կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանների, ժամկետների և սակագների վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Ծառայությունների սակագներ և Հիմնական պայմաններ հղումներով:
- Դուք իրավունք ունեք հաղորդակցվել մեզ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով:
Վերջին թարմացման ամսաթիվը՝ 15.02.21, 07:16