1. Երկարացնել ավանդի գումարի ժամկետը Ձեր նախընտրած ժամկետով, կամ փոփոխել տոկոսագումարների վճարման պայմանները Ձեր նախընտրած տարբերակով: Հարմար է, երբ ցանկանում եք երկարաժամկետ ներդրում կատարել, կամ եթե երկրից բացակայելու մտադրություն ունեք, կամ էլ չեք ցանկանում բանկ այցելել ամեն անգամ ավանդի ժամկետը երկարացնելու համար:

2. Երկարացնել միայն ավանդի ժամկետը, իսկ հաշվեգրված տոկոսագումարները մուտքագրել Ձեր նախընտրած ոչ ավանդային հաշվեհամարին: Հարմար է երբ մտադիր եք ավանդի գումարը թողնել անփոփոխ, իսկ տոկոսագումարները ստանալ և օգտագործել որպես կանոնավոր եկամուտ:

3. Մուտքագրել թե ավանդի գումարը և թե հաշվեգրված տոկոսագումարները ձեր նախընտրած ոչ ավանդային հաշվեհամարին` ավանդի ժամկետը լրանալուց հետո: Հարմար է նպատակային ներդրման դեպքում, երբ Ձեր գումարները ազատ են որոշակի ժամանակահատվածի ընթացքում:
