Երկարաժամկետ կուտակային խնայողական բանկային հաշիվ ձեր երեխայի համար
Յուրաքանչյուր ծնող ձգտում է, որ իր երեխան լավագույն ապագան ունենա: Հիմնականում կարևորագույն ներդրումները, որ մենք կարող ենք կատարել մեր երեխայի ապագայի համար, նրանց լավ կրթությամբ ապահովելը և անշարժ գույքի ձեռքբերման հարցում ֆինանսական աջակցությունն են: Եվ քանի որ ժամանակն անչափ արագ է անցնում, համոզված լինելու համար, որ դուք հոգացել եք այդ ծախսերի մասին, անհրաժեշտ է սկսել խնայել հենց այսօր: Ձեր երեխայի համար բացեք կուտակային ժամկետային ավանդ, պարբերաբար խնայեք գումար և հետևեք, թե ինչպես է տարեցտարի աճում ձեր երեխայի կարողությունը:
Կերտեք ձեր բարեկեցիկ և անհոգ ապագան այսօր
Այսօրվա պատշաճ պլանավորումը վաղը ֆինանսապես ապահովված և բարեկեցիկ ապագա ունենալու գրավականն է: Ներդրեք ձեր ազատ ֆինանսական միջոցները երկարաժամկետ կուտակային ժամկետային ավանդի տեսքով, կուտակեք և ավելացրեք ձեր խնայողությունները` ապագայում դրանք միանվագ կամ ձեր նախընտրած պարբերականությամբ հետ ստանալու ակնկալիքով:
Խնայելու և կուտակելու լավագույն միջոցը
Եթե ունեք ազատ միջոցներ, որոնք ցանկանում եք ներդնել հավելյալ եկամուտ ստանալու ակնկալիքով, կամ ցանկանում եք գումար խնայել ձեզ համար կարևոր իրադարձության համար, առաջարկում ենք ներդնել ձեր գումարները Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում կուտակային ժամկետային ավանդի տեսքով և ավելացնել ձեր խնայողությունները տոկոսային բարձր եկամտաբերության հաշվին: Դուք կարող եք նաև պարբերաբար ավելացնել ավանդի գումարը ցանկացած պահի ցանկացած չափով: