Յուրաքանչյուր ծնող ձգտում է, որ իր երեխան լավագույն ապագան ունենա: Հիմնականում կարևորագույն ներդրումները, որ մենք կարող ենք կատարել մեր երեխայի ապագայի համար, նրանց լավ կրթությամբ ապահովելը և անշարժ գույքի ձեռքբերման հարցում ֆինանսական աջակցությունն են: Եվ քանի որ ժամանակն անչափ արագ է անցնում, համոզված լինելու համար, որ դուք հոգացել եք այդ ծախսերի մասին, անհրաժեշտ է սկսել խնայել հենց այսօր: Ձեր երեխայի համար բացեք կուտակային ժամկետային ավանդ, պարբերաբար խնայեք գումար և հետևեք, թե ինչպես է տարեցտարի աճում ձեր երեխայի կարողությունը:
Կուտակային ժամկետային ավանդը կարող է բացվել երեխայի ծնողների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից:
Բանկն ընդունում է մանկական կուտակային ավանդներ հետևյալ արժույթներով` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
¹ Երեխաների անունով բացված կուտակային ժամկետային ավանդները տնօրինվում են երեխայի ծնողների կամ օրենքով նախատեսված կարգով նշանակված խնամակալի կողմից` մինչև երեխայի 18 տարին լրանալը:
Կուտակային ժամկետային ավանդի դիմաց հաշվարկվող տոկոսադրույքը հավասար է Բանկի հաշվարկային տոկոսադրույքի և Բանկի կողմից ֆիքսված մարժայի գումարին/տարբերությանը:
Տոկոսագումարը հաշվարկվում է օրական կտրվածքով և կարող է վճարվել հետևյալ տարբերակներով.
Կուտակային ժամկետային ավանդի համար վճարված տոկոսագումարը ենթակա է հարկման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Կուտակային ժամկետային ավանդի ընթացիկ անվանական տոկոսադրույքը (համապատասխանաբար նաև տարեկան տոկոսային եկամտաբերությունը) կարող է փոփոխվել` կախված Բանկի հաշվարկային տոկոսադրույքի փոփոխությունից: Տոկոսադրույքի փոփոխության դեպքում Բանկը ձեզ տեղյակ կպահի փոփոխությունն ուժի մեջ մտնելուց առնվազն մեկ ամիս առաջ: Տոկոսադրույքի նվազման դեպքում մինչև փոփոխված տոկոսադրույքի ուժի մեջ մտնելու պահը դուք իրավունք ունեք դադարեցնել Կուտակային ժամկետային ավանդի պայմանագրի գործողությունը` ստանալով ավանդի գումարը և մինչև պայմանագրի դադարեցման պահը ավանդի դիմաց հաշվարկված տոկոսագումարներն ամբողջությամբ: Եթե ավանդի պայմանագիրը դադարեցվում է փոփոխված տոկոսադրույքն ուժի մեջ մտնելուց հետո, ապա կկիրառվի ավանդի վաղաժամկետ դադարեցման համար նախատեսված տոկոսագումարի հաշվարկման կարգը:
Կուտակային ժամկետային ավանդը կարող է մարվել հետևյալ տարբերակներով.
Եթե կուտակային ժամկետային ավանդի պայմանագիրը դադարեցվում է պայմանագրի գործողության առաջին 12 ամիսների ընթացքում, վճարման ենթակա տոկոսագումարը հաշվարկվում է ավանդի դիմաց հաշվարկված/վճարված տոկոսագումարի մեկ հարյուրերորդականի չափով:
Եթե կուտակային ավանդի պայմանագրի գործողությունը դադարեցվում է պայմանագրի գործողության առաջին 12 ամիսը լրանալուց հետո, վճարվող տոկոսագումարը հաշվարկվում է ավանդի փաստացի ժամկետին համամասնորեն` ստորև ներկայացված բանաձևով.
| ՎՏ = ՀՏ x | ՓԺ |
| ՍԺ |
որտեղ,
ՎՏ – վճարման ենթակա տոկոսագումար
ՀՏ – հաշվարկված տոկոսագումար
ՓԺ - փաստացի ժամկետ
ՍԺ – սկզբնական ժամկետ
Եթե տոկոսագումարն արդեն վճարվել է, վճարման ենթակա տոկոսագումարի և մինչև ավանդի պայմանագրի դադարեցման պահը ավանդի դիմաց վճարված տոկոսագումարների տարբերությունը ավանդի մարման պահին նվազեցվում է ավանդի գումարից:
Դիտարկենք հետևյալ օրինակը` ձեր երեխան մեկ տարեկան է, և դուք որոշում եք բացել կուտակային ժամկետային ավանդ երեխայի անունով ` 100 000 ՀՀ դրամ սկզբնական գումարով, 17 տարի ժամկետով և 10.5% տոկոսադրույքով: Ամսական 30 000 ՀՀ դրամ կուտակելու և տոկոսագումարը կապիտալացնելու դեպքում, երեխայի 18 տարին լրանալու պահին նրա ավանդի մնացորդը կկազմի 15 437 000 ՀՀ դրամ (եթե վերը նշված նախնական պայմանները չփոփոխվեն ավանդի ողջ տևողության ընթացքում).
| Սկզբնական գումար | Ամսական ներդրումներ | Կուտակված գումար | ||
| երեխան 5 տարեկան է | երեխան 10 տարեկան է | երեխան 18 տարեկան է | ||
| 100,000 ՀՀ դրամ | 30,000 ՀՀ դրամ | 1,888,000 ՀՀ դրամ | 5,312,000 ՀՀ դրամ | 15,437,000 ՀՀ դրամ |
Դուք կստանաք ամսական քաղվածքներ, որտեղ ներկայացված կլինեն ավանդի մայր գումարը, ավանդային հաշվին կատարված վճարումները, հաշվի մնացորդը և հաշվեգրված տոկոսագումարները:
Ամսական քաղվածքները ՀՀ տարածքում, ինչպես նաև էլեկտրոնային միջոցներով առաքվում են անվճար: Քաղվածքների առաքման այլ տարբերակների դեպքում Բանկը կարող է գանձել վճարներ` Բանկի ծառայությունների գործող սակագներին համապատասխան:
| Արժույթ | Նվազագույն սկզբնական մուտք | Բանկի հաշվարկային տոկոսադրույք(ՀՏ) | Ավանդի ընդհանուր ժամկետ | |||||
| 12 – 36 ամիս | 37 – 60 ամիս | 61 – 120 ամիս | 121 – 240 ամիս | 241 – 360 ամիս | ավելի քան 360 ամիս | |||
| ՀՀ դրամ | 100,000 | 10.5%* | ՀՏ - 1% | ՀՏ - 0.5% | ՀՏ - 0.25% | ՀՏ - 0% | ՀՏ + 0.25% | ՀՏ + 0.5% |
| 9.50% | 10% | 10.25% | 10.5% | 10.75% | 11% | |||
| ԱՄՆ դոլար | 500 | 8.75%** | ՀՏ - 4.75% | ՀՏ - 3.75% | ՀՏ - 2.75% | ՀՏ - 2.25% | ՀՏ - 2% | ՀՏ - 1.75% |
| 4% | 5% | 6% | 6.5% | 6.75% | 7% | |||
| Եվրո | 500 | 7.00%*** | ՀՏ - 6% | ՀՏ - 5% | ՀՏ - 4% | ՀՏ - 3.5% | ՀՏ - 3.25% | ՀՏ - 3% |
| 1% | 2% | 3% | 3.5% | 3.75% | 4% | |||
* ուժի մեջ է 2009թ. ապրիլի 1-ից
** ուժի մեջ է 2008թ. նոյեմբերի 10-ից
*** ուժի մեջ է 2009թ. ապրիլի 22-ից
| Արժույթ | Տոկոսագումարի վճարման/կապիտալացման պարբերականություն | Ավանդի ընդհանուր ժամկետ | |||||
| 12 – 36 ամիս | 37 – 60 ամիս | 61 – 120 ամիս | 121 – 240 ամիս | 241 – 360 ամիս | ավելի քան 360 ամիս | ||
| ՀՀ դրամ | Ամսական | 9.92% | 10.46% | 10.74% | 11.01% | 11.29% | 11.56% |
| Եռամսյակային | 9.84% | 10.37% | 10.65% | 10.91% | 11.18% | 11.45% | |
| ԱՄՆ դոլար | Ամսական | 4.07% | 5.11% | 6.16% | 6.69% | 6.96% | 7.22% |
| Եռամսյակային | 4.06% | 5.09% | 6.13% | 6.66% | 6.92% | 7.18% | |
| Եվրո | Ամսական | 1.0% | 2.02% | 3.04% | 3.55% | 3.81% | 4.07% |
| Եռամսյակային | 1.0% | 2.01% | 3.03% | 3.54% | 3.80% | 4.06% | |
Կուտակային ժամկետային ավանդի նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք, եթե ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով:
Կուտակային ավանդից ստացված տոկոսագումարը ենթակա է հարկման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: Ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերությունը հաշվարկվում է` ելնելով հետևյալ բանաձևից`

որտեղ`
Ձեր երեխայի անունով կուտակային ժամկետային ավանդ բացելուց և սկզբնական գումարը ներդնելուց հետո, դուք, ինչպես նաև ցանկացած երրորդ անձ, կարող է շարունակել համալրել կուտակային ավանդը:
Կուտակային ժամկետային ավանդը կարող եք համալրել հետևյալ տարբերակներով.
Գումարը կարող եք փոխանցել ձեր ավանդային հաշվին հետևյալ եղանակներով
Կուտակային ավանդի հաշիվը բացվում է անվճար և ենթակա չէ սպասարկման վճարների ավանդի պայմանագրի գործողության ողջ ընթացքում:
Ձեր ավանդի հատուցումը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին ՀՀ օրենքի համաձայն: Օրենքով սահմանված են ավանդների երաշխավորման հետևյալ սահմանաչափերը`
Բանկը հրաժարվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, եթե ձեր կողմից Բանկի նկատմամբ ներկայացված գույքային պահանջը չի գերազանցել 250 000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, և գործարքի գումարը չի գերազանցել 500 000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը: