Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

Սակագներ

Թանկարժեք մետաղներ` անկանխիկ ոսկով մետաղական հաշիվներ

Բոլոր տեսակի վճարները գանձվում են ՀՀ դրամով:

Սակագներով նախատեսված վճարները որպես կանոն վճարվում/գանձվում են մետաղական հաշվից, ընդ որում`Բանկին իրավունք է վերապահվում գանձվելիք գումարի չափով անկանխիկ ոսկին փոխանակել ՀՀ դրամի և գանձել: Անկանխիկ ոսկու փոխանակման գործարքն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից հայտարարված ոսկու հաշվարկային փոխարժեքով, եթե այլ բան նախատեսված չէ սույն սակագներով:

  • Հաշվի բացման վճար - Չի կիրառվում

Սպասարկման ամսական վճար1

Սպասարկման ամսական վճարը կհաշվարկվի և կգանձվի ամսվա ընթացքում ՀՀ դրամին համարժեք ոսկով հաշվի միջին օրական2 մնացորդից` ներքոհիշյալ սանդղակի համաձայն.

Անկանխիկ ոսկով հաշվի օրական միջին մնացորդը արտահայտված ՀՀ դրամով Սպասարկման ամսական վճար
մինչև 6,500,000 0.08%
6,500,001-65,000,000 0.04%
65,000,000–ից ավել 0.01%

Սպասարկման ամսական վճարը գանձվում է անկախ այն փաստից, թե արդյոք հաճախորդը հաշիվն օգտագործում է, թե` ոչ:

  • Նվազագույն մուտք / Հաշվով գործարքի նվազագույն չափ - 1 տրոյական ունցիա
  • 1 տրոյական ունցիան հավասար է 31.10348 գրամի

Փոխանցումներ

Հաշվից փոխանցումներ1

  • հաշվետեր հաճախորդների համար 0.1%
  • ոչ հաշվետեր հաճախորդների համար 1%

Այլ պայմաններ

  • Բանկում առկա հաշիվների միջև փոխանցումներ - Անվճար
  • Վճարման հանձնարարականի փոփոխություն - 20,000 ՀՀ դրամ
  • Վճարման հանձնարարականի չեղարկում - 20,000 ՀՀ դրամ
  • Փոխանցված գումարների մուտքագրում հաշվին - 6,000 ՀՀ դրամ

Կարևոր նշումներ

  • Ցանկացած ելքային փոխանցման դեպքում նվազագույն միջնորդավճար - 6,000 ՀՀ դրամ
  • Եթե փոխանցված միջոցներն արդեն վճարված են շահառուին, ապա Բանկը պատասխանատվություն չի կրում գումարների վերադարձման համար
  • Միջնորդ/շահառու բանկ(եր)ի գանձումները փոխանցողի միջոցների հաշվին կատարվելու համար գանձվող լրացուցիչ վճար - 10,000 ՀՀ դրամ3

Հաշվի քաղվածքների/այլ փաստաթղթերի առաքում

Փոստով (ՀՀ տարածքում)

  • Ամսական - Անվճար

Փոստով (ՀՀ տարածքից դուրս)

  • Ամսական (գանձվում է ամսական) - 25,000 ՀՀ դրամ1*

Էլ-փոստով

  • Ամսական, շաբաթական, օրական - Անվճար

Մասնաճյուղերից (առձեռն)

  • Ամսական, շաբաթական, օրական - Անվճար

Այլ ծառայություններ

  • Լիազորագրի ձևակերպում և հաշվի տվյալների համապատասխան փոփոխում - 5,000 ՀՀ դրամ
  • Հաշվեկշռի հաստատման4/ հաշվի վերաբերյալ տեղեկանքներ - 5,000 ՀՀ դրամ*
  • Հաշվի յուրաքանչյուր քաղվածքի կամ գործարքի վավերացման փաստաթղթի կրկնօրինակի տրամադրում (եթե այն ունի 6 ամսվա վաղեմություն) - 3,000 ՀՀ դրամ *
  • Հաշվի յուրաքանչյուր ամսվա պատմության վերաբերյալ տեղեկանքի տրամադրում (եթե այն ունի 6 ամսվա վաղեմություն) - 3,000 ՀՀ դրամ*

1 Փոխանակումը իրականացվում է Բանկի կողմից սահմանված անկանխիկ ոսկու գնման փոխարժեքով:
2 Անկանխիկ ոսկով հաշվի օրական միջին մնացորդը հաշվարկվում է կիրառելով ՀՀ կենտրոնական բանկի կողմից օրական հայտարարված ոսկու հաշվարկային փոխարժեքը:
3 Եթե փաստացի գանձված միջնորդավճարը ավել է, քան 20,000 ՀՀ դրամի համարժեքը, ապա վճարված և փաստացի գանձված միջնորդավճարների տարբերությունը ենթակա է գանձման փոխանցողի հաշվից:
4 Հաշվեկշիռը հաստատող տեղեկանքը տրամադրվում է նախորդ բանկային օրվա վերջի դրությամբ:

* Ներառյալ ԱԱՀ

Թարմացվել է` 29/11/2011 14:00