Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on


+374 Փաթեթ

Անգամ երբ Դուք ապրում և աշխատում եք արտասահմանում, Հայաստանը Ձեզ մոտ է

Մենք հասկանում ենք, թե որքան բարդ է աշխատել և ապրել արտերկրում` միաժամանակ ամուր ֆինանսական կապեր պահպանելով հայրենիքի հետ:

Եթե Դուք ապրում եք Ռուսաստանում և գործարար կամ ընտանեկան կապեր ունեք Հայաստանի հետ, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից հատուկ մշակված +374 Փաթեթը կօգնի Ձեզ ավելի կառավարելի դարձնել Ձեր միջազգային բանկային գործառնությունները: Այն պարզ է, հարմարավետ և ապահով:

Ձեռք բերելով այս փաթեթը` Դուք դառնում եք աշխարհում ֆինանսական ծառայություններ մատուցող առաջատար կազմակերպություններից մեկի հաճախորդ և կարող եք օգտվել բարձրակարգ սպասարկումից թե՜ Հայաստանում, թե՜ Ռուսաստանում:

+374. Ձեր բանկային կարիքների լուծումը

+374 Փաթեթը թույլ է տալիս Ձեզ Ռուսաստանում գտնվելով հանդերձ, հաշիվ բացել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում և տնօրինել Ձեր ֆինանսական միջոցները աշխարհի ցանկացած կետից` ինտերնետային և հեռախոսային բանկային ծառայությունների միջոցով:

Ձեր հաշիվը կբացվի առավելագույնս արդյունավետ կերպով և նվազագույն թղթատարությամբ:

Փաթեթը Ձեզ հնարավորություն կընձեռի իրականացնել Ձեր բոլոր առօրյա բանկային գործարքները Ռուսաստանից Հայաստան, կամ աշխարհի ցանկացած երկիր:

Բացի այդ, Դուք կարող եք կատարել անվճար փոխանցումներ Ձեր Հայաստանի և Ռուսաստանի Էյչ-Էս-Բի-Սի հաշիվների միջև:

Հարմարավետ բանկային փաթեթ

Հաշիվներ տարբեր արժույթներով

Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը առաջարկում է Ձեզ հաշիվներ տարբեր արժույթներով (ՀՀ դրամ, ՌԴ ռուբլի, ԱՄՆ դոլար, եվրո, այլ):

Հաշիվ բացելով Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանում Դուք կկարողանաք լիովին տնօրինել այն աշխարհի ցանկացած կետից` ինտերնետային և հեռախոսային բանկային ծառայությունների միջոցով:

Բանկոմատային և վճարային քարտեր

Ձեր հաշիվը բացելուց հետո Դուք կստանաք Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի միջազգային բանկոմատային քարտ(եր), որոնք կարող եք օգտագործել աշխարհի ավելի քան 160 երկրներում:

Բացի այդ, Դուք կարող եք Հայաստանում նշանակել Ձեր հաշվի լրացուցիչ շահառու(Ձեր բարեկամը կամ ընկերը), որոնք կստանան լրացուցիչ քարտեր և կկարողանան օգտագործել Ձեր կողմից նշված հաշիվը Երևանում` Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի բանկոմատային ցանցի միջոցով, որը Երևանում ամենամեծն է: Այդպիսով Դուք լինելով Ռուսաստանում ֆինանսապես կկարողանաք աջակցել Հայաստանում գտնվող Ձեր մտերիմներին:

+374 Փաթեթը ձեռք բերելով` Դուք կարող եք ստանալ նաև ՄաստերՔարտ Ոսկի քարտ(եր)` Ձեզ և Ձեր կողմից նշված լրացուցիչ շահառուների համար: Քարտերը կարող եք օգտագործել ամբողջ աշխարհում: Քարտերը կարող են տրամադրվել ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով:

Բացի այդ, Դուք և Ձեր կողմից նշված շահառուներն Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի վճարային քարտերով վճարելիս կարող եք օգտվել զեղչերից Հայաստանում գտնվող ավելի քան 100 խանութներում, ռեստորաններում և այլ ծառայություններ մատուցող հաստատություններում: Բանկոմատային և վճարային քարտերը կտրամադրվեն և կսպասարկվեն +374 փաթեթի շրջանակում:

Ինտերնետային բանկային ծառայություն

Personal Internet Banking

Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի բարձրակարգ անվտանգությամբ ինտերնետային բանկային ծառայությունը Ձեզ թույլ է տալիս ինտերնետի միջոցով բացել նոր հաշիվներ և ձևակերպել ժամկետային ավանդներ, ստուգել Ձեր հաշիվների մնացորդները, կատարել տեղական և միջազգային փոխանցումներ, ինչպես նաև վճարային քարտերի, վարկերի մարման վճարումներ:

Մեր ինտերնետային բանկային ծառայության միջոցով Դուք կարող եք 24/7 ռեժիմով տնօրինել Ձեր հաշիվները ցանկացած վայրից: Ինտերնետային բանկային ծառայությունը Ձեզ կտրամադրվի +374 փաթեթի շրջանակներում:

Telephone banking

Հեռախոսային բանկային ծառայություն

Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի հեռախոսային բանկային ծառայությունը Ձեզ հնարավորություն է ընձեռում հեռախոսով իրականացնել տարբեր/բազմատեսակ բանկային գործառնություններ:

Մեր հեռախոսային կենտրոնի աշխատակիցները Ձեզ կսպասարկեն Ձեր նախընտրած լեզվով (հայերեն, ռուսերեն կամ անգլերեն): Հեռախոսային բանկային ծառայությունը Ձեզ կտրամադրվի +374 փաթեթի շրջանակներում:

Էյչ-Էս-Բի-Սի Ռուսաստան

Էյչ-Էս-Բի-Սի Ռուսաստան Հեռախոսային բանկային ծառայություն

Բացեք հաշիվ Էյչ-Էս-Բի-Սի Ռուսաստանում և ստացեք հնարավորություն կատարելու անվճար փոխանցումներ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի և Էյչ-Էս-Բի-Սի ՌուսաստանիՁեր հաշիվների միջև:

Բացի այդ, Դուք կարող եք օգտվել հետևյալ հնարավորություններից.

  • Էյչ-Էս-Բի-Սի Ռուսաստանի կողմից տրամադրվող բանկային ծառայությունների լայն հնարավորություն (ծառայությունները տրամադրվում են Plus և HSBC Premier փաթեթների շրջանակներում)
  • Premier ծառայություն ամբողջ աշխարհում (հաճախորդի Premier կարգավիճակը ճանաչվում է 43 երկրներում, այն Ձեզ հնարավորություն է ընձեռում իրականացնել անվճար փոխանցումներ տարբեր երկրներում Էյչ-Էս-Բի-Սի Խմբի անդամ բանկերում առկա Ձեր հաշիվների միջև, ինչպես նաև օգտվել այլ առավելություններից)
  • Սպասարկում Էյչ-Էս-Բի-Սի Ռուսաստանի մասնաճյուղերում Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում
  • Կանխիկի անվճար դուրս բերում Ռուսաստանում գտնվող ցանկացած բանկի բանկոմատներից
  • Հարմարավետ բանկային գործառնություններ Ձեր բնակության և բիզնեսի երկու երկրներում
  • Բարձրակարգ սպասարկում Հայաստանի և Ռուսաստանի մեր բոլոր մասնաճյուղերում
  • էյչ-էս-Բի-Սի Ռուսաստանի կայք այցելելու համար սեղմեք այստեղ

Ինչպե՞ս կարող եմ դիմել

+374 փաթեթին դիմելու համար բեռնեք և լրացրեք դիմումի ձևը, այցելեք Էյչ-Էս-Բի-Սի Ռուսաստանի մասնաճյուղերից որևէ մեկը և հանձնեք Ձեր դիմումը (դիմումի ձևի լրացման հակիրճ ուղեցույցը հասանելի է այստեղ): +374 փաթեթի համար կարող եք դիմել նաև այցելելով մեր մասնաճյուղերը Հայաստանում կամ Ռուսաստանում:

Ի՞նչ է տեղի ունենում դիմելուց հետո

  • 5 աշխատանքային օրվա ընթացքում փոստով Ձեզ կուղարկվի տեղեկատվական փաթեթ, որում կներկայացվեն Ձեր հաշվի տվյալները, սպասարկման պայմանները, ինչպես նաև մեր ծառայությունների և սակագների մասին տեղեկություններ
  • Հաշվի նվազագույն մուտքի գումարը Ձեր հաշվին մուտքագրելուց / ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Ձեր քարտերը և ծածկագրերը կուղարկվեն Ձեզ և Ձեր կողմից նշված շահառուներին Հայաստանում:

Հաշվի բացման ընթացակարգն ավարտելուց հետո Դուք և Ձեր կողմից նշված շահառուները Հայաստանում կարող եք օգտագործել Ձեր հաշիվները:

Հաշիվը բացելուց հետո ինտերնետային կայքի միջոցով կարող եք գրանցվել ինտերնետային բանկային ծառայության համար: Ինտերնետային բանկային ծառայության համար գրանցվելու ընթացակարգի մանրամասները Ձեզ կուղարկվեն տեղեկատվական փաթեթի հետ միասին:

Թարմացվել է` 26/02/2010 17:00