1.1 Բանկային հաշիվների տեսակներ
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն անհատ հաճախորդներին առաջարկում է բանկային հաշիվների (այսուհետ` հաշիվներ) հետևյալ տեսակները
Ընթացիկ հաշիվ
Հաշվի այս տարատեսակը նախատեսված է այն հաճախորդների համար, որոնք պատրաստվում են հաշիվն օգտագործել հիմնականում գործառնությունների իրականացման, այլ ոչ թե իրենց ազատ դրամական միջոցների պահպանման նպատակով: Այդ իսկ պատճառով սույն հաշիվների համար չի սահմանվում նվազագույն մնացորդի պահանջ, սակայն առկա է հաշվի սպասարկման ամսական վճար: Այս հաշիվը նախատեսված է այնպիսի բանկային գործարքների համար, ինչպիսիք են` աշխատավարձի ստացում կամ հաշվին մուտքագրվող նմանատիպ գումարների տնօրինում, հաշվին ժամկետային ավանդի տոկոսների մուտքագրում, կրեդիտ քարտի կամ վարկային վճարումների կատարում և այլ գործարքներ: Բանկը, իր հայեցողությամբ, ընթացիկ հաշվից կարող է Հաճախորդին տրամադրել չեկային գրքույկ:
Խնայողական հաշիվ
Հաշվի այս տարատեսակը նախատեսված է այն հաճախորդների համար, որոնք պատրաստվում են հաշիվն օգտագործել ոչ միայն ֆինանսական գործառնությունների իրականացման համար, այլ նաև իրենց ազատ դրամական միջոցները Բանկում պահելու նպատակով: Խնայողական հաշիվների համար չի կիրառվում ամսական սպասարկման վճար, սակայն Բանկի կողմից սահմանված է միջին ամսական նվազագույն մնացորդի պահանջ:
Հաշիվները կարող են բացվել հետևյալ արժույթներով AMD, USD, EUR, GBP, RUB, JPY:
1.2 Նվազագույն մուտք
1.3 Բանկային հաշվին առկա դրամական միջոցների նկատմամբ վճարվող տոկոսներ
1.4 Ամսական սպասարկման վճար
Բանկում հաշիվների բացման համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ՀՀ քաղաքացիների եւ Հայաստանի Հանրապետությունում
բնակության իրավունք ունեցող եւ բնակվող օտարերկրյա
քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց եւ
փախստականի կարգավիճակ ունեցող անձանց համար`
Օտարերկյա քաղաքացիների համար`
Հաշիվը բացվում է հաճախորդի կողմից պատշաճ ստորագրված դիմումի հիման վրա և համապատասխան բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում: Բանկային հաշիվը բացվում է դիմումի ներկայացման օրը և կարող է օգտագործվել հաճախորդի կողմից բացման պահից: Բանկի Ինտերնետային բանկային ծառայություններից օգտվող հաճախորդները կարող են լրացուցիչ հաշիվների բացումն իրականացնել նաև ինտերնետի միջոցով:
Հաճախորդն իրավունք ունի ցանկացած ժամանակ փակել իր հաշիվը` այդ մասին Բանկին նախապես գրավոր ծանուցելով և մարելով Բանկի նկատմամբ ունեցած իր պարտավորությունները ամբողջությամբ: Բանկային հաշվի փակման ընթացքում լրացվում է համապատասխան հաշվի փակման դիմումը, որտեղ նշվում են հաշվում առկա դրամական միջոցների մնացորդի նկատմամբ իրականացվող հետագա գործողությունները:
Զրոյական մնացորդով բանկային հաշիվները կարող են փակվել Բանկի կողմից` երեք ամիս հետո: Բանկն իրավունք ունի նաև իր նախաձեռնությամբ փակել Հաճախորդի հաշիվը, եթե վերջինս թույլ է տվել բանկի կողմից սահմանված Հաճախորդների բանկային հաշիվների, բանկային ավանդների, էլեկտրոնային բանկային ծառայությունների և բանկային այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմանների կամ իրավական ակտերի խախտում/ներ: Այդ դեպքում հաշվում եղած դրամական միջոցների
մնացորդը տրվում է հաճախորդին կամ նրա ցուցումով փոխանցվում է այլ հաշիվ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
3.1 Բանկը Հաճախորդի հետ կնքված պայմանագրի պայմաններով սահմանված կարգով և իր ներքին ակտերին համապատասխան` իրականացնում է հաշվի համալիր սպասարկումը և Հաճախորդի հանձնարարությամբ կատարում հաշվարկադրամարկղային գործառնություններ: Բանկային հաշվով իրականացվող գործառնություններից են հաշվարկադրամարկղային գործառնությունները, մասնավորապես` դրամական միջոցների կանխիկ մուտք/ելքը, փոխանցումները, արտարժույթի
փոխարկումները: Բանկի և Հաճախորդի միջև կնքված պայմանագրով նախատեսված հաշվարկային և դրամարկղային գործառնություններն իրականացվում են հաշվի/հաշիվների մնացորդի սահմաններում, ընդ որում Բանկը հաշվով/հաշիվներով կատարված գործառնությունների համար հաշվից/հաշիվներից գանձում է միջնորդավճարներ` Բանկի սակագներով սահմանված չափով:
3.2 Դրամական միջոցների մուտքագրումները և դուրսգրումները կարող են իրականացվել Բանկի ցանկացած մասնաճյուղում` անձի ինքնությունը հաստատող բավարար փաստաթղթեր ներկայացնելու դեպքում: Կանխիկ միջոցները մուտքագրվում են բանկային հաշիվներին այդ գումարների ներկայացման պահին (եթե նախապես այլ համաձայնագիր ստորագրված չէ Բանկի և հաճախորդի միջև): Բանկային հաշվից կանխիկ ելքագրումը կատարվում է անմիջապես` հաճախորդի պահանջով: Բանկի կողմից սահմանված սահմանաչափերից մեծ գումարների կանխիկացումների դեպքում անհրաժեշտ է մեկ օր առաջ տեղյակ պահել Բանկին: Վերոնշյալ սահմանաչափերին հաճախորդները կարող են ծանոթանալ Բանկի ցանկացած մասնաճյուղում:
Հաշվից հնարավոր է պատվիրել միջազգային բանկոմատային քարտ, որը հաճախորդին հնարավորություն է ընձեռում օգտվել իր հաշիվներից Բանկի տարածքում կամ դրանից դուրս գտնվող բանկոմատների միջոցով: Բանկոմատից օգտվելու ընթացքում բոլոր հաճախորդների ինքնությունը հավաստվում է անձնական ծածկագրի միջոցով:
Ընթացիկ հաշիվ ունեցող հաճախորդներին Բանկի կողմից կարող
են տրամադրվել չեկային գրքույկներ, որոնց միջոցով
հաճախորդները կարող են տնօրինել իրենց ընթացիկ հաշվին
առկա միջոցները:
3.3 Հաշիվները կարող են տնօրինվել ինչպես այցելելով բանկ, այնպես էլ Ինտերնետային բանկային ծառայության և Հեռախոսային բանկային ծառայության միջոցով: Ինտերնետային բանկային ծառայություններից և Հեռախոսային բանկային ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել և/կամ կնքել համապատասխան համաձայնագիր: Ինտերնետային բանկային ծառայություններից օգտվելու ընթացքում բոլոր հաճախորդների ինքնությունը հավաստվում է անվտանգության սարքի, օգտագործողի անվան և գաղտանաբառի համադրության միջոցով:
Հեռախոսային բանկային ծառայություններից օգտվելու ընթացքում բոլոր հաճախորդների ինքնությունը հավաստվում է գաղտանաբառի և հաճախորդի նույնականացնելու նպատակով տրվող հարցերի օգնությամբ:
Հաշիվների վրա հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործառնություններ կատարելու դեպքում Բանկի կողմից կիրականացվի արտարժույթի փոխանակում` Բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքներով:
3.4 Հաշիվներից փոխանցումներ կատարելու նպատակով հաճախորդները Բանկին կարող են ներկայացնել համապատասխան ձևով լրացված և պատշաճ ստորագրված վճարման հանձնարարականներ: ՀՀ դրամով ՀՀ տարածքում վճարման հանձնարարականները Բանկի կողմից ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր մինչև 14:00, իսկ արտարժութային վճարման հանձնարարականները ` մինչև 17:00: Նշված ժամկետներում ներկայացված հանձնարարականները Բանկի կողմից կատարվում են նույն օրվա ընթացքում, նշված օրերից և ժամերից դուրս, ինչպես նաև շաբաթ օրերը ներկայացված վճարման հանձնարարականները համարվում են ստացված`
ներկայացման օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը և կատարվում են այդ օրվա ընթացքում: Բանկում սպասարկվող հաշիվների միջև փոխանցումները որպես կանոն կատարվում են հանձնարարականի ներկայացման պահին:
3.5 Հաճախորդի բանկային հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու իրավունքները կարող են սահմանափակվել հարկային մարմինների կողմից կայացված որոշումների համաձայն, ինչպես նաև դատարանի վճռի կամ որոշման հիման վրա` դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների որոշումների համաձայն: Հաճախորդը կարող է տեղեկացվել արգելանքի մասին` արգելանք կիրառելու որոշումը Բանկի կողմից կատարելուց հետո:
Առանց Հաճախորդի կարգադրության Հաճախորդի հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռի հիման վրա` դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների որոշումների համաձայն: Հաճախորդը կարող է տեղեկացվել իր հաշվից միջոցների բռնագանձման մասին` բռնագանձման որոշումը Բանկի կողմից կատարելուց հետո:
3.6 Հաշվով կատարված գործառնությունների դիմաց տրամադրվում են քաղվածքներ, գործարքների oրինակներ, կրկնօրինակները եւ այլ տեղեկություններ, որոնք կարող են առաքվել ամսական, շաբաթական կամ օրական պարբերականությամբ: Քաղվածքների և այլ փաստաթղթերի առաքումը կարող է իրականացվել փոստով (ՀՀ տարածքում, ՀՀ տարածքից դուրս), Էլ-փոստով կամ Ինտերնետով (Ինտերնետային բանկային ծառայություններից օգտվող հաճախորդների համար ): Քաղվածքում արտացոլված տվյալները համարվում են բանկային հաշվով կատարված գործարքների մասին պատշաճ ծանուցում: Հաճախորդը պետք է ստուգի քաղվածքի ճշտությունը և հնարավոր սխալների մասին ծանուցի Բանկին` քաղվածքի ամսաթվից 30 օրվա ընթացքում:
Հաշվի պայմանագրից ծագած վեճերն ու տարաձայնությունները լուծվում են Կողմերի փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Եթե Հաճախորդի կողմից Բանկի նկատմամբ ներկայացված գույքային պահանջը չի գերազանցում 10 միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք գումարը այլ արժույթով, վեճը կարող է լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկը հրաժարվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, եթե Բանկի նկատմամբ ներկայացված գույքային պահանջը չի գերազանցել 250 000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը և գործարքի գումարը չի գերազանցել 500 000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:
Հաշիվներին առկա դրամական միջոցների հատուցումը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին ՀՀ օրենքի համաձայն: Օրենքով սահմանված են ավանդների երաշխավորման հետևյալ սահմանաչափերը.
Նշում. ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել:
1 Վճարը չի կիրառվում, եթե ընթացիկ հաշիվը օգտագործվում է ժամկետային ավանդի մարման և/կամ ժամկետային ավանդի տոկոսների վճարման համար:
2 Յուրաքանչյուր խնայողական հաշվի միջին ամսական նվազագույն մնացորդը (100 000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով) չպահպանելու վճար` ամսական 2 000 ՀՀ դրամ: Վճարը չի կիրառվում, եթե խնայողական հաշիվը օգտագործվում է ժամկետային ավանդի մարման և/կամ ժամկետային ավանդի տոկոսների վճարման համար:
3 Անձը հաստատող այլ փաստաթղթեր` համաձայն ՀՀ կառավարության 22/12/1999թ.-ի թիվ 767 որոշման: