Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on


Կանաչ բանկ, կանաչ քաղվածք, կանաչ հաշիվ հասկացությունները նշանակում են թղթի օգտագործման նվազեցում էլեկտրոնային միջոցների և ինտերնետի օգտագործմամբ` ուղղված բնապահպանությանը և էկոլոգիապես մաքուր շրջակա միջավայր ստեղծելուն:

Կորպորատիվ պատասխանատվությունը Էյչ-Էս-Բի-Սի -ի երկարաժամկետ ռազմավարության հիմնաքարերից է: Մենք ձգտում ենք պատասխանատու բիզնեսի սկզբունքները դնել մեր բիզնեսի և մշակույթի հիմքում: Էյչ-Էս-Բի-Սի Բանկը շարունակաբար ներդրումներ է կատարում նորարարական տեխնոլոգիաների մեջ` շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար: Մենք լրջորեն նվիրված ենք շրջակա միջավայրի պահպանության խնդրին և խրախուսում ենք մեր աշխատակազմին և հաճախորդներին` իրենց ներդրումն ունենալ շրջակա միջավայրին հասցվող վնասը նվազագույնի հասցնելու համար` միջավայրի համար վնասակար նյութերի օգտագործումը նվազեցնելու, թուղթ և էներգիա խնայելու և վերամշակելու միջոցով: 1992 –ից սկսած Էյչ-Էս-Բի-Սի –ն ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում է կատարել և մասնակցում է շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված ծրագրերում, օգնում է կլիմայի փոփոխման դեմ պայքարում և Ձեր օգնությամբ նվազեցնում թղթի օգտագործումը ամենօրյա բանկային գործառնություններում:

Նվազեցնենք թղթի օգտագործումը ամենօրյա բանկային գործառնություններում:

Այժմ թե նոր և թե առկա հաճախորդները կարող են գրանցվել էլեկտրոնային քաղվածքներ ստանալու և ինտերնետային բանկային ծառայությունների համար` նվազեցնելով թղթի օգտագործումը իրենց բանկային գործառնություններում

էլեկտրոնային քաղվածքներ   Ինտերնետային բանկային ծառայություններ
Ստացեք Ձեր հաշիվների և քարտային քաղվածքները միայն օնլայն, որն ավելի հարմար է, ապահով և չի վնասում շրջակա միջավայրին:   Կառավարեք Ձեր ֆինանսները 24/7 ռեժիմով` գրանցվելով ինտերնետային բանկային ծառայություններին և նվազեցրեք թղթի օգտագործումը Ձեր ամենօրյա բանկային գործառնություններում:
Դիմում-հանձնարարական բանկային հաշիվների և բանկային ավանդների ծառայությունների հետ կապված հաղորդակցման կարգի վերաբերյալ  իրավաբանական անձանց համար (PDF, 48KB). Այս հղումը կբացվի նոր պատուհանւոմ.   Մուտք

Թարմացվել է` 22/02/2011 20:30