1. Ընթացիկ հաշիվ
- Կարող են բացվել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլիով
- Գործարքների մանրամասները գրանցվում են պարբերաբար տրամադրվող քաղվածքներում
- Ցանկության դեպքում ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով հաշիվների համար տրամադրվում է չեկային գրքույկ
- Հաշվի բացման վճար – 5000 ՀՀ դրամ
- Հավելյալ հաշվի բացման վճար – 3000 ՀՀ դրամ1
- Հաշվի ամսական սպասարկման վճար – 300 ՀՀ դրամ2,3,4*
- Միջազգային բանկոմատային քարտի տրամադրում - Անվճար
- Հաշիվների նվազագույն մուտքի պահանջ - չի գործում
- Անկախ այն փաստից թե արդյոք հաճախորդը հաշիվն օգտագործում է թե ոչ , յուրաքանչյուր եռամսյակի համար գանձվում է 6,0003 ՀՀ դրամ` տվյալ եռամսյակին հաջորդող առաջին աշխատանքային օրվա ավարտին, եթե հաճախորդի բոլոր խնայողական/ընթացիկ և ավանդային հաշիվների միջին եռամսյակային մնացորդների հանրագումարը տվյալ եռամսյակի համար փոքր է 100,000 ՀՀ դրամից: Սույն գանձումը չի կիրառվում, եթե հաճախորդը օգտվում է Բանկի վարկային որևէ ծառայությունից:
2. Խնայողական հաշիվ
- Կարող են բացվել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով
- Գործարքների մանրամասները գրանցվում են պարբերաբար տրամադրվող քաղվածքներում
- Հաշվի բացման վճար – 5000 ՀՀ դրամ
- Հավելյալ հաշվի բացման վճար – 3000 ՀՀ դրամ1
- Հաշվի ամսական սպասարկման վճար – 300 ՀՀ դրամ2,3,4*
- Միջազգային բանկոմատային քարտի տրամադրում - Անվճար
- Հաշիվների նվազագույն մուտքի պահանջ չի գործում
- Անկախ այն փաստից թե արդյոք հաճախորդը հաշիվն օգտագործում է թե ոչ, յուրաքանչյուր եռամսյակի համար գանձվում է 6,0003 ՀՀ դրամ` տվյալ եռամսյակին հաջորդող առաջին աշխատանքային օրվա ավարտին, եթե հաճախորդի բոլոր խնայողական/ընթացիկ և ավանդային հաշիվների միջին եռամսյակային մնացորդների հանրագումարը տվյալ եռամսյակի համար փոքր է 100,000 ՀՀ դրամից: Սույն գանձումը չի կիրառվում, եթե հաճախորդը օգտվում է Բանկի վարկային որևէ ծառայությունից:
3. Մինչև 14 տարեկան երեխայի հաշիվ
- Կարող են բացվել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով
- Գործարքների մանրամասները գրանցվում են պարբերաբար տրամադրվող քաղվածքներում
- Հաշվի բացման վճար – Անվճար
- Հաշիվների նվազագույն մուտքի պահանջ չի գործում
- Հաշվի միջին եռամսյակային մնացորդի պահանջ չի գործում
4. Էսքրո հաշիվ
Էսքրո հաշիվը Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից տրամադրվող ծառայություն է, որը նախատեսված է անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքների կողմերի (այն է Գնորդ և Վաճառող) միջև հաշվարկների/վճարների ապահով իրականացման համար: Էսքրո հաշիվը հանդիսանում է տրանզիտ հաշիվ, որի վրա Գնորդը անկանխիկ կամ կանխիկ մուտքագրում է Առուվաճառքի պայմանագրով Վաճառողին վճարման ենթակա գումարը և մատուցվող ծառայությունների դիմաց Բանկին վճարման ենթակա գումարը: Գումարները բաշխվում են կողմերի միջև ` Էսքրո համաձայնագրով սահմանված կարգով, այն է`
-
Վճարվում են Վաճառողին `
Էսքրո համաձայնագրով սահմանված ժամկետներում Անշարժ գույքի նկատմամբ Գնորդի սեփականության իրավունքը հավաստող սեփականության իրավունքի գրանցման վկայականը կամ Անշարժ գույքի առուվաճառքի նոտարական կարգով վավերացված պայմանագրի մեկ օրինակը Բանկին ներկայացնելու դեպքում, կամ
- Վճարվում են Գնորդին`
Վերոնշյալ փաստաթղթերը Էսքրո համաձայնագրով սահմանված ժամկետներում Բանկին չներկայացնելու կամ սահմանված ժամկետում Անշարժ գույքի նկատմամբ առուվաճառքից ծագող Գնորդի իրավունքները մերժելու մասին Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի տրված փաստաթղթի բնօրինակը Բանկին ներկայացնելու դեպքում:
Էսքրո հաշվի բացման համար Գնորդը և/կամ Վաճառողը Բանկին վճարում են ծառայության վճար` Էսքրո գումարի 0.5% - ի չափով (նվազագույնը 100,000 ՀՀ դրամ, առավելագույնը 500,000 ՀՀ դրամ):
1 Ինտերնետային Բանկային ծառայության միջոցով լրացուցիչ հաշիվների բացումը կատարվում է անվճար
2 Անկախ այն փաստից թե արդյոք հաճախորդը հաշիվն օգտագործում է թե ոչ, յուրաքանչյուր ընթացիկ և խնայողական հաշվից գանձվում է սպասարկաման ամսական վճար`:
3 Հաշվի սպասարկման հետ կապված վճարները (այդ թվում միջին եռամսյակային մնացորդի վճարը) չկատարելու պատճառով Բանկի կողմից հաշիվը փակելու դեպքում վճարը կազմում է 1 ՀՀ դրամ գումարած հաշվի փակման պահին վճարի գանձված մասը
4 Այն դեպքերում, երբ Հաճախորդի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները բավարար չեն հաշվի սպասարկման հետ կապված վճարները (այդ թվում միջին եռամսյակային մնացորդի վճարը) մարելու համար, Բանկը կտրամադրի օվերդրաֆտ/կվարկավորի Հաճախորդի հաշիվը համապատասխան գումարով, որը ենթակա է մարման երեք ամսվա ընթացքում:Այդպիսի վարկի/օվերդրաֆտի համար տոկոսներ չեն գանձվում: Երեք ամսվա ընթացքում վարկը/օվերդրաֆտը չմարվելու դեպքում` Բանկը փակում է հաշիվը, ինչի դեպքում հաշվի սպասարկման հետ կապված վճարը վերահաշվարկվում է համաձայն Ծառայությունների Սակագների:
* Արտարժույթային հաշվից գանձման դեպքում փոխանակումը իրականացվում է Բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով: