Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայատանն այժմ առաջարկում է վերաֆինանսավորել ավտոմեքենայի և անշարժ գույքի ձեռքբերման և վերանորոգման Ձեր վարկերը:
Մենք կվերաֆինանսավորենք այլ բանկերում առկա Ձեր վարկը` մեր ներկայիս պայմաններին, սակագներին և տոկոսադրույքներին համապատասխան: Խնայեք գումար, թեթևացրեք Ձեր ֆինանսական հոգսերը մեր օգնությամբ:
Քայլ 1` Լրացրեք հատուկ դիմումի ձևը, զանգահարեք 515 415, կամ այցելեք մեր 7 մասնաճյուղերից որևէ մեկը:
Քայլ 2` Որպեսզի Բանկը վարկի գումարն ուղղի այլ բանկում ունեցած Ձեր ներկայիս վարկի ամբողջական մարմանը, անհրաժեշտ է մեկ այլ անշարժ գույքի/ավտոմեքենայի ժամանակավոր գրավադրում, որը կարող է պատկանել ինչպես Ձեզ, այնպես էլ երրորդ անձի:
Քայլ 3` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի կողմից վարկը ստանալուց և նախկին բանկում վարկը մարելուց հետո, առավելագույնը 3 ամսվա ընթացքում անհրաժեշտ է ժամանակավորապես գրավադրված անշարժ գույքի/ավտոմեքենայի փոխարեն Էյչ-Էս-Բի-Սի Բանկի օգտին գրավադրել տվյալ վարկով ձեռք բերված անշարժ գույքը/ավտոմեքենան:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն` հանդիսանալով Կասկադ Ինշուրանսի գործակալ, Ձեզ համար կհեշտացնի անշարժ գույքի/ավտոմեքենայի ապահովագրման գործընթացը: Դուք կարող եք կատարել ինչպես ժամանակավոր, այնպես էլ հիմնական գրավադրվող գույքի և ավտոմեքենայի ապահովագրումը առանց ավելորդ ժամանակ կորցնելու, մեր մասնաճյուղերից որևէ մեկում:
Ապահովագրական ծառայությունների վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ.