Պայմաններ
Կարևոր նշումներ
- Բանկը վարկ տրամադրելու որոշումը կայացնում է իր հայեցողությամբ`հաշվի առնելով վարկային հայտի համապատասխանությունը տվյալ վարկատեսակի հայտարարված պայմաններին, ինչպես նաև գնահատելով այնպիսի էական հանգամանքներ, ինչպիսիք են հաճախորդի վարկարժանությունը, ժամկետանց պարտավորությունների առկայությունը և այլ հանգամանքներ:
- Վարկը տրամադրվում է անկանխիկ:
- Վարկի դիմումը ընդունվում է Բանկի ցանկացած մասնաճյուղում/գրասենյակում:
Տոկոսագումարների և տոկոսադրույքների հաշվարկման կարգը
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը վարկառուի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տոկոսագումարը հաշվարկվում է օրական`օգտագործելով հետևյալ բանաձևը.
I = R*L /365, որտեղ
I = մեկ օրվա տոկոսագումար
R = ընթացիկ տոկոսադրույք
L = վարկի մնացորդ
Տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը կախված է վարկի պայմաններից (•ումար, ժամկետ, վարկի մարմանն ուղղված վճարների •ումար և մարումների քանակ):
Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

որտեղ`
i տարեկան փաստացի տոկոսադրույքն է, որը սպառողի վարկավորման ընդհանուր ծախսն էª արտահայտված տրամադրված վարկի տարեկան տոկոսով, որն իր մեջ ներառում է բոլոր տոկոսներն և այլ վճարումները, որոնք սպառողը պարտավոր է վճարել վարկի ստացման, ինչպես նաև դրա •ործողության ողջ ընթացքում
A սպառողին տրամադրվող վարկի սկզբնական •ումարը
n սպառողի կողմից վարկի մարմանն ուղղված վճարի հերթական համարը
N վճարումների քանակը
CFn սպառողի կողմից վարկի ստացման պահին և/ կամ վարկի •ործողության ընթացքում կատարված հերթական` n-րդ վճարի •ումարն է
Dn այն թիվն է, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել վարկի ստացման օրից մինչև վարկի •ումարի հերթական` n-րդ մարման օրը ներառյալ:
Նշում. Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակների և այլ մանրամասների համար տես տոկոսադրույքի վերաբերյալ համապատասխան տեղեկատվական ամփոփագիրը:
Զգուշացում
- Հաճախորդի կողմից տոկոսագումարների և վարկի գումարների մարումները ժամանակին չկատարելու դեպքում այդ մասին տեղեկատվությունը կտրամադրվի ՀՀ Կենտրոնական Բանկի վարկային ռեգիստրին և ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ-ին:
Տուգանային տոկոսադրույք և տույժեր
- Վարկի կամ տոկոսագումարների վճարումները ուշացնելու դեպքում ուշացված գումարի վրա կկիրառվի տուգանային տոկոսադրույք` 15% գումարած վարկի անվանական տոկոսադրույք (տարեկան):
- Վարկի և/կամ տոկոսագումարի ավելի քան երեք աշխատանքային օր ուշացման համար Բանկը կկիրառի միանվագ տուգանք ` 10 000 ՀՀ դրամի չափով:
- Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
Պահանջվող փաստաթղթեր
- Վավեր անձնագիր
- Սոցիալական քարտ (անհրաժեշտության դեպքում)
- Բանկում աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար` նամակ գործատուից, որը հաստատում է, որ Հաճախորդի աշխատավարձը կվճարվի Բանկում սպասարկվող իր բանկային հաշվին (Բանկի համար ընդունելի տարբերակին համապատասխան):
- Բանկում ոչ աշխատավարձային հաշիվներ ունեցող հաճախորդների համար, եկամուտի աղբյուրները/չափը հաստատող պաշտոնական ապացույցներ և/կամ փաստաթղթեր, օրինակ`դիվիդենտների հավաստագիր, վարձակալության պայմանագիր, բանկային հաշիվների քաղվածքներ և այլն:
- Եթե դիմողը Բանկի հաճախորդ չէ, ապա նրա բանկային հաշվի վերջին 12 ամսվա քաղվածքները` աշխատավարձային փոխանցումներով, հաշիվների վերջին 12 ամիսների միջին մնացորդը հաստատող քաղվածքներ, եկամուտը հավաստող պաշտոնական փաստաթղթեր:
- Այլ փաստաթղթեր, որոնք կարող են պահանջվել վարկավորման գործընթացի ժամանակ:
Վարկի դիմումի մասին որոշման կայացման և վարկի տրամադրման ժամկետներն են
- Վարկային հայտի վերաբերյալ վերջնական որոշման կայացման և Հաճախորդին որոշման մասին տեղեկացնելու ժամկետըհ աճախորդի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը` համաձայն Բանկի պահանջի, ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
- Վարկը վարկառուին տրամադրելու ժամկետը – վարկային պայմանագիրը ստորագրելուց և վարկային պայմանագրով սահմանված վճարումները կատարելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում: