Ապահովում և ապահովագրություն
- Անշարժ գույքը գրավադրվում է Բանկի օգտին` մինչև վարկի ամբողջական մարումը
- Հաճախորդը գրավադրվող գույքի նկատմամբ պետք է ունենա սեփականության իրավունք
- Եթե վարկը տրամադրվում է առաջնային շուկայից գնվող անշարժ գույքի ձեռքբերման համար, և այն կառուցման փուլում է գտնվում (այսինքն դեռևս բացակայում է սեփականության իրավունքի վկայականը), վարկի դիմաց պետք է գրավադրվի որևէ այլ բնակելի անշարժ գույք: Սեփականության վկայականի վերջնական տրամադրումից հետո ձեռք բերված անշարժ գույքը պետք է գրավադրվի Բանկի օգտին` գրավադրված այլ գույքի փոխարեն: Անշարժ գույքի ձեռքբերման փաստաթղթերը (առուվաճառքի պայմանագիր, սեփականության վկայական և այլն) պետք է հնարավորինս արագ տրամադրվեն Բանկին (առավելագույն ժամկետը` 12 ամիս)
- Գրավադրված անշարժ գույքը պետք է ապահովագրվի ` օգտվելով Բանկի կողմից ընդունելի ապահովագրական ընկերությունների ծառայություններից: Ապահովագրական պոլիսը պետք է վերակնքվի յուրաքանչյուր տարի վարկային պայմանագրի գործողության ողջ ընթացքում: Եթե վարկառուն չի ապահովում գույքի ապահովագրումը, ապա Բանկը ինքնուրույն կիրականացնի ապահովագրությունը` վարկառուի հաշվին1
- Բանկը կարող է պահանջել, որպեսզի ապահովագրական պայմանագրով ապահովագրական հատուցման շահառուի իրավունքները տրվեն Բանկին` մինչև վարկի ամբողջական մարումը
- Ապահովագրական գումարը պետք է հավասար լինի անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքին
- Գրավի պայմանագրով նախատեսված գրավի առարկայի ապահովագրության պայմանները խախտելու դեպքում Բանկն իրավունք ունի պահանջել վարկի վաղաժամկետ մարում
- Վերանորոգման վարկերի դեպքում, գրավադրվում է բնակելի անշարժ գույք, որի նկատմամբ Հաճախորդը պետք է ունենա սեփականության իրավունք
Կարևոր նշումներ
- Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների գումարի վրա (ԱՄՆ դոլարով վարկերի համար)
- Բանկը վարկ տրամադրելու որոշումը կայացնում է իր հայեցողությամբ`հաշվի առնելով վարկային հայտի համապատասխանությունը տվյալ վարկատեսակի հայտարարված պայմաններին, ինչպես նաև գնահատելով այնպիսի էական հանգամանքներ, ինչպիսիք են հաճախորդի վարկարժանությունը, ժամկետանց պարտավորությունների առկայությունը և այլ հանգամանքներ
- Վարկը տրամադրվում է միայն գրավի և ապահովագրության վկայականները / պայմանագրերը ներկայացնելուց հետո
- Վարկը տրամադրվում է անկանխիկ
- Անշարժ գույքի գնահատման և գրավադրման հետ կապված ծախսերը կրում է Հաճախորդը2
- Վերանորոգման վարկերի համար, վարկի գումարի տրամադրումից հետո 6 ամսվա ընթացքում պետք է ներկայացվի կատարված վերանորոգման մասին Բանկի կողմից առաջարկված անկախ գնահատող կազմակերպության եզրակացությունը
- Ցանկացած անշարժ գույք, որը գրավադրված է Բանկի օգտին ի ապահովումն վարկային պարտավորությունների, որոնց ընդհանուր գումարը գերազանցում է 250 000 ԱՄՆ դոլարը կամ համարժեք ՀՀ դրամը, պետք է վերագնահատվի յուրաքանչյուր տարին մեկ անգամ, իսկ այն անշարժ գույքը, որը գրավադրված է Բանկի օգտին ի ապահովումն վարկային պարտավորությունների, որոնց ընդհանուր գումարը գերազանցում է 100 000 ԱՄՆ դոլարը կամ համարժեք ՀՀ դրամը, պետք է վերագնահատվի յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ: Ի լրումն վերոնշյալի, եթե շուկայում անշարժ գույքի գների բացասական միտում է նկատվում` 20 % և ավելի չափով, Բանկը կարող է պահանջել գրավադրված անշարժ գույքի լրացուցիչ գնահատում
Զգուշացում
- Վարկային պարտավորությունները վարկային պայմանագրով սահմանված կարգով չկատարելու կամ վճարումը պարբերաբար ուշացնելու դեպքում Բանկն իրավունք ունի առանց դատարան դիմելու բռնագանձել և իրացնել գրավադրված գույքը և գրավի առարկայի իրացումից ստացված միջոցներն ուղղել վարկային պարտավորությունների մարմանը
- Հաճախորդի վարկային պարտավորությունները մարելու համար գրավի իրացումից ստացված գումարը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել Հաճախորդի այլ գույքի հաշվին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով
- Հաճախորդի կողմից տոկոսագումարների և վարկի գումարների մարումները ժամանակին չկատարելու դեպքում այդ մասին տեղեկատվությունը կտրամադրվի ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին և ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ-ին
Պահանջվող փաստաթղթեր
- Վավեր անձնագիր
- Սոցիալական քարտ
- Բանկում աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար` նամակ գործատուից, որը հաստատում է, որ Հաճախորդի աշխատավարձը կվճարվի Բանկում սպասարկվող իր բանկային հաշվին (Բանկի համար ընդունելի տարբերակին համապատասխան)
- Բանկում ոչ աշխատավարձային հաշիվներ ունեցող հաճախորդների համար, եկամուտի աղբյուրները/չափը հաստատող պաշտոնական ապացույցներ և/կամ փաստաթղթեր, օրինակ`դիվիդենտների հավաստագիր, վարձակալության պայմանագիր, բանկային հաշիվների քաղվածքներ և այլն Եթե դիմողը Բանկի հաճախորդ չէ, ապա նրա բանկային հաշվի վերջին 12 ամսվա քաղվածքները` աշխատավարձային փոխանցումներով, հաշիվների վերջին 12 ամիսների միջին մնացորդը հաստատող քաղվածքներ, եկամուտը հավաստող պաշտոնական փաստաթղթեր
- Եթե դիմողը Բանկի հաճախորդ չէ, ապա նրա μանկային հաշվի վերջին 12 ամսվա քաղվածքները` աշխատավարձային փոխանցումներով, հաշիվների վերջին 12 ամիսների միջին մնացորդը հաստատող քաղվածքներ, եկամուտը հավաստող պաշտոնական փաստաթղթեր
- Անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականը (բնօրինակը պահվում է Բանկում մինչև վարկի ամբողջական մարումը), անշարժ գույքի սեփականության իրավունքը հաստատող բավարար հիմքերը` փաստաթղթերի պատճենները (օրինակ` ժառանգության իրավունքի վկայագիր, առուվաճառքի պայմանագիր, որոշում, վճիռ, մահվան վկայական, լիազորագիր և այլն), սեփականատերերի / համասեփականատերերի անձնագրերի պատճենները: Անհրաժեշտության դեպքում Բանկը կարող է պահանջել ներկայացնել տեղեկանք անձնագրային բաժնից բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված անձանց վերաբերյալ և պահանջել, որ բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված անձինք չլինեն
- Անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը: Գնահատումը պետք է իրականացվի Բանկի կողմից առաջարկված անկախ գնահատող կազմակերպության կողմից
- Միասնական տեղեկանք անշարժ գույքի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից բնակելի անշարժ գույքի առկա սահմանափակումների վերաբերյալ (տրամադրել բնօրինակը): Հաշվի առնելով, որ տեղեկանքի վավերականության ժամկետը 15 օր է, այն պետք է ներկայացվի վարկային հայտի վերաբերյալ որոշում կայացնելուց և մնացած բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստելուց հետո
- Այլ փաստաթղթեր, որոնք կարող են պահանջվել վարկավորման գործընթացի ժամանակ
Վարկային դիմումի մասին որոշման կայացման ժամկետներն են
- Վարկային հայտի վերաբերյալ նախնական որոշման կայացման առավելագույն ժամկետը – Հաճախորդի կողմից իր եկամտի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում
- Վարկային հայտի վերաբերյալ վերջնական որոշման կայացման և Հաճախորդին որոշման մասին տեղեկացնելու ժամկետը – Հաճախորդի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը` համաձայն Բանկի պահանջի, ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում
- Վարկը վարկառուին տրամադրելու ժամկետը – վարկային պայմանագիրը ստորագրելուց, վարկային պայմանագրով սահմանված ապահովման միջոցների վերաբերյալ պայմանագիրը պատշաճ վավերացնելուց, պետական գրանցում իրականացնելուց և դրանով նախատեսվող գրավի առարկաները ապահովագրելուց, ինչպես նաև վարկային պայմանագրով սահմանված տրամադրման վճարումները կատարելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում
1 Անշարժ գույքի ապահովագրման արժեքը կարող է կազմել գույքի գնահատված արժեքի 0.17-0.2%-ը
2 Անշարժ գույքի գնահատման արժեքը կարող է կազմել 18 000 – 35 000 ՀՀ դրամ: Անշարժ գույքի գրավադրման հետ կապված ծախսերը կարող են կազմել 40 000 – 120 000 ՀՀ դրամ