էյչ-Էս-Բի-Սի-ն այժմ առաջարկում է հիփոթեքային վարկեր սկսած 11%-ից ՀՀ դրամով և 9%-ից ԱՄՆ դոլարով, եթե դուք բնակարան գնեք Էլիտ Գրուպ ՓԲԸ-ի որոշակի շենքերից:
Վարկի արժույթ
Վարկը տրամադրվում է ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով
Վարկի գումար1
| ՀՀ դրամով վարկերի դեպքում | ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում |
| նվազագույնը` 1.5 մլն ՀՀ դրամ | նվազագույնը` 3,000 ԱՄՆ դոլար |
| առավելագույնը` 100 մլն ՀՀ դրամ | առավելագույնը` 150,000 ԱՄՆ դոլար |
Վարկի ժամկետ
| ՀՀ դրամով վարկերի դեպքում | ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում |
| նվազագույնը` 1 տարի | նվազագույնը` 1 տարի |
| առավելագույնը` 10 տարի | առավելագույնը` 15 տարի |
Նշում
Վարկառուի նվազագույն տարիքը պետք է լինի 21 տարեկան: Վարկառուի
տարիքի և վարկի ժամկետի հանրագումարը չի կարող գերազանցել 65 տարին:
Վարկի տոկոսադրույք2
| ՀՀ դրամով վարկերի դեպքում | ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում |
| Փոփոխվող անվանական տոկոսադրույքը հաշվարկվում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույքին գումարած հաստատուն մարժա` 0.5% տարեկան և տվյալ պահին կազմում է 10.5% + 0.5% = 11% |
Փոփոխվող անվանական տոկոսադրույքը հաշվարկվում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույքին գումարած հաստատուն մարժա` 0.25% տարեկան և տվյալ պահին կազմում է 8.75% + 0.25% = 9% |
| Կարևոր նշում Վարկի անվանական տոկոսադրույքը ենթակա է փոփոխման Բանկի հաշվարկային տոկոսադրույքի փոփոխման դեպքում: |
|
Կարող է կիրառվել նաև խառը տոկոսադրույք` լողացող և ֆիքսված բաղադրիչներով: Ֆիքսված տոկոսադրույքի համար սահմանված առավելագույն ժամկետը կազմում է 5 տարի:
Գրավ
Այն գույքի համար, որի համար առկա է սեփականության վկայական, կիրառվում է առաջնային գրավ: Այն գույքի համար, որը դեռևս գտնվում է կառուցման փուլում, կկիրառվի կորպորատիվ երաշխիք՝ Էլիտ Գրուպ ՓԲԸ կողմից, որը կփոխարինվի տվյալ գույքի առաջնային գրավով, երբ առկա լինի գույքի սեփականության վկայականը:
Վարկի տուգանային տոկոսադրույք և տույժեր
Էլիտ Գրուպ ՓԲԸ-ի շենքերի ցանկը, որոնց համար գործում է առաջարկը
Կարևոր նշում
Վարկի մյուս բոլոր սակագները և պայմանները կարգավորվում են բնակելի անշարժ գույքի ձեռքբերման ստանդարտ պայմաններով:
1 Վարկի գումարը չի կարող գերազանցել գույքի պայմանագրային արժեքի 70%-ը և սահմանափակվում է հաճախորդի՝ Էլիտ Գրուպ ՓԲԸ նկատմամբ ունեցած պարտքի չափով:
2 Կախված վարկի ռիսկայնության գնահատումից`վարկի դիմումը կարող է հաստատվել ավելի բարձր տոկոսադրույքով: