Փակել պատուհանը
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ - Սկիզբ

Պահանջվող փաստաթղթեր

  • Վավեր անձնագիր
  • Սոցիալական քարտ
  • Բանկում աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար` նամակ գործատուից, որը հաստատում է, որ Հաճախորդի աշխատավարձը կվճարվի Բանկում սպասարկվող իր բանկային հաշվին (Բանկի համար ընդունելի տարբերակին համապատասխան):
  • Բանկում ոչ աշխատավարձային հաշիվներ ունեցող հաճախորդների համար, եկամուտի աղբյուրները/չափը հաստատող պաշտոնական ապացույցներ և/կամ փաստաթղթեր, օրինակ`դիվիդենտների հավաստագիր, վարձակալության պայմանագիր, բանկային հաշիվների քաղվածքներ և այլն Եթե դիմողը Բանկի հաճախորդ չէ, ապա նրա բանկային հաշվի վերջին 12 ամսվա քաղվածքները` աշխատավարձային փոխանցումներով, հաշիվների վերջին 12 ամիսների միջին մնացորդը հաստատող քաղվածքներ, եկամուտը հավաստող պաշտոնական փաստաթղթեր:
  • Եթե դիմողը Բանկի հաճախորդ չէ, ապա նրա μանկային հաշվի վերջին 12 ամսվա քաղվածքները` աշխատավարձային փոխանցումներով, հաշիվների վերջին 12 ամիսների միջին մնացորդը հաստատող քաղվածքներ, եկամուտը հավաստող պաշտոնական փաստաթղթեր:
  • Անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականը (բնօրինակը պահվում է Բանկում մինչև վարկի ամբողջական մարումը), անշարժ գույքի սեփականության իրավունքը հաստատող բավարար հիմքերը` փաստաթղթերի պատճենները (օրինակ` ժառանգության իրավունքի վկայագիր, առուվաճառքի պայմանագիր, որոշում, վճիռ, մահվան վկայական, լիազորագիր և այլն), սեփականատերերի / համասեփականատերերի անձնագրերի պատճենները: Անհրաժեշտության դեպքում Բանկը կարող է պահանջել ներկայացնել տեղեկանք անձնագրային բաժնից բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված անձնանց վերաբերյալ և պահանջել, որ բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված անձինք չլինեն:
  • Անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը: Գնահատումը պետք է իրականացվի Բանկի կողմից առաջարկված անկախ գնահատող կազմակերպության կողմից:
  • Միասնական տեղեկանք անշարժ գույքի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից բնակելի անշարժ գույքի առկա սահմանափակումների վերաբերյալ (տրամադրել բնօրինակը): Հաշվի առնելով, որ տեղեկանքի վավերականության ժամկետը15 օր է, այն պետք է ներկայացվի վարկային հայտի վերաբերյալ որոշում կայացնելուց և մնացած բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստելուց հետո:
  • Այլ փաստաթղթեր, որոնք կարող են պահանջվել վարկավորման գործընթացի ժամանակ: