Պայմաններ
Ապահովում և ապահովագրություն
- Վարկառուն պետք է լինի ավտոմեքենայի սեփականատերը:
- Ավտոմեքենան գրավադրվում է Բանկի օգտին, մինչև վարկի ամբողջական մարումը:
- Վարկառուն պարտավոր է ներկայացնել ավտոմեքենայի ապահովագրություն` օգտվելով Բանկի կողմից ընդունելի ապահովագրական ընկերությունների ծառայություններից1:
- Ապահովագրական պոլիսը պետք է վերակնքվի յուրաքանչյուր տարի վարկային պայմանագրի գործողության ողջ ընթացքում: Եթե վարկառուն չի ապահովում ավտոմեքենայի ապահովագրության վերակնքումը, ապա Բանկը կապահովագրի այն`վարկառուի հաշվին:
- Ապահովագրական գումարը պետք է հավասար լինի ավտոմեքենայի շուկայական արժեքին:
- Գրավի պայմանագրով նախատեսված գրավի առարկայի ապահովագրության պայմանները խախտելու դեպքում Բանկն իրավունք ունի պահանջել վարկի վաղաժամկետ մարում:
Կարևոր նշումներ
- Բանկը վարկ տրամադրելու որոշումը կայացնում է իր հայեցողությամբ` հաշվի առնելով վարկային հայտի համապատասխանությունը տվյալ վարկատեսակի հայտարարված պայմաններին, ինչպես նաև գնահատելով այնպիսի էական հանգամանքներ, ինչպիսիք են հաճախորդի վարկարժանությունը, ժամկետանց պարտավորությունների առկայությունը և այլ հանգամանքներ:
- Վարկը տրամադրվում է բացառապես անձնական օգտագործման ավտոմեքենայի ձեռք բերման նպատակով:
- Մոտոցիկլները և մինչև 1990 թվականի արտադրության ավտոմեքենաները չեն վարկավորվում:
- Վարկը տրամադրվում է միայն գրավի և ապահովագրության վկայականները/ պայմանագրերը ներկայացնելուց հետո:
- Վարկը տրամադրվում է անկանխիկ:
- Ավտոմեքենայի գնահատման և գրավադրման հետ կապված ծախսերը կրում է հաճախորդը 2:
- Վարկի դիմումը ընդունվում է Բանկի ցանկացած մասնաճյուղում/գրասենյակում:
Տոկոսագումարների և տոկոսադրույքների հաշվարկման կարգը
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը վարկառուի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում :
Տոկոսագումարը հաշվարկվում է օրական`օգտագործելով հետևյալ բանաձևը.
I = R*L/365, որտեղ
I = մեկ օրվա տոկոսագումար
R = ընթացիկ տոկոսադրույք
L = վարկի մնացորդ
Տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը կախված է վարկի պայմաններից (գումար, ժամկետ, վարկի մարմանն ուղղված վճարների գումար և մարումների քանակ):
Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

որտեղ`
i տարեկան փաստացի տոկոսադրույքն է, որը սպառողի վարկավորման ընդհանուր ծախսն է` արտահայտված տրամադրված վարկի տարեկան տոկոսով, որն իր մեջ ներառում է բոլոր տոկոսներն ու այլ վճարումները, որոնք սպառողը պարտավոր է վճարել վարկի ստացման, ինչպես նաև դրա գործողության ողջ ընթացքում
A սպառողին տրամադրվող վարկի սկզբնական գումարը
n սպառողի կողմից վարկի մարմանն ուղղված վճարի հերթական համարը
N վճարումների քանակը
CFn սպառողի կողմից վարկի ստացման պահին և/ կամ վարկի գործողության ընթացքում կատարված հերթական` n-րդ վճարի գումարն է
Dn այն թիվն է, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել վարկի ստացման օրից մինչև վարկի գումարի հերթական` n-րդ մարման օրը ներառյալ:
Նշում. Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակների և այլ մանրամասների համար տես տոկոսադրույքի վերաբերյալ համապատասխան տեղեկատվական ամփոփագիրը:
Զգուշացում
- Վարկային պարտավորությունները վարկային պայմանագրով սահմանված կարգով չկատարելու կամ վճարումը պարբերաբար ուշացնելու դեպքում Բանկն իրավունք ունի առանց դատարան դիմելու բռնագանձել և իրացնել գրավադրված գույքը և գրավի առարկայի իրացումից ստացված միջոցներն ուղղել վարկային պարտավորությունների մարմանը:
- Հաճախորդի վարկային պարտավորությունները մարելու համար գրավի իրացումից ստացված գումարը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել Հաճախորդի այլ գույքի հաշվին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Հաճախորդի կողմից տոկոսագումարների և վարկի գումարների մարումները ժամանակին չկատարելու դեպքում այդ մասին տեղեկատվությունը կտրամադրվի ՀՀ Կենտրոնական Բանկի վարկային ռեգիստրին և ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ-ին:
Տուգանային տոկոսադրույք և տույժեր
- Վարկի կամ տոկոսագումարների վճարումները ուշացնելու դեպքում ուշացված գումարի վրա կկիրառվի տուգանային տոկոսադրույք` 15% գումարած վարկի անվանական տոկոսադրույք (տարեկան):
- Վարկի և/կամ տոկոսագումարի ավելի քան երեք աշխատանքային օր ուշացման համար Բանկը կկիրառի միանվագ տուգանք ` 10 000 ՀՀ դրամի չափով:
- Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
Պահանջվող փաստաթղթեր
- Վավեր անձնագիր
- Սոցիալական քարտ (անհրաժեշտության դեպքում)
- Բանկում աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար` նամակ գործատուից, որը հաստատում է, որ Հաճախորդի աշխատավարձը կվճարվի Բանկում սպասարկվող իր բանկային հաշվին (Բանկի համար ընդունելի տարբերակին համապատասխան):
- Բանկում ոչ աշխատավարձային հաշիվներ ունեցող հաճախորդների համար, եկամուտի աղբյուրները/չափը հաստատող պաշտոնական ապացույցներ և/կամ փաստաթղթեր, օրինակ`դիվիդինտների հավաստագիր, վարձակալության պայմանագիր, բանկային հաշիվների քաղվածքներ և այլն:
- Եթե դիմողը Բանկի հաճախորդ չէ, ապա նրա բանկային հաշվի վերջին 12 ամսվա քաղվածքները` աշխատավարձային փոխանցումներով, հաշիվների վերջին 12 ամիսների միջին մնացորդը հաստատող քաղվածքներ, եկամուտը հավաստող պաշտոնական փաստաթղթեր:
- Ավտոմեքենայի սեփականության իրավունքի վկայականը (գնորդի անունով գրանցված ավտոմեքենայի սեփականության իրավունքի բնօրինակը պահվում է Բանկում մինչև վարկի ամբողջական մարումը):
- Ավտոմեքենայի գնահատման հաշվետվության ակտը: Գնահատումը պետք է իրականացվի Բանկի կողմից առաջարկված անկախ գնահատող կազմակերպության կողմից:
- Տեղեկանք ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայության համապատասխան հաշվառման քննական ստորաբաժանումից` ավտոմեքենայի նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ, ավտոմեքենայի հաշվառման վկայագրի պատճենը, վաճառողի, գնորդի և համասեփականատերերի անձնագրերի պատճենները:
- Պաշտոնական ներկայացուցչությունից գնված նոր ավտոմեքենայի դեպքում պետք է ներկայացվի նաև առք ու վաճառքի պայմանագիրը համապատասխան հաշիվ ապրանքագրի և մաքսազերծման փաստաթղթերի հետ միասին:
- Այլ փաստաթղթեր, որոնք կարող են պահանջվել վարկավորման գործընթացի ժամանակ:
Վարկի դիմումի մասին որոշման կայացման և վարկի տրամադրման ժամկետներն են
- Վարկային հայտի վերաբերյալ նախնական որոշման կայացման առավելագույն ժամկետը - Հաճախորդի կողմից իր եկամտի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը` համաձայն Բանկի պահանջի, ներկայացնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:
- Վարկային հայտի վերաբերյալ վերջնական որոշման կայացման և Հաճախորդին որոշման մասին տեղեկացնելու ժամկետըհ աճախորդի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը` համաձայն Բանկի պահանջի, ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
- Վարկը վարկառուին տրամադրելու ժամկետը – վարկային պայմանագիրը ստորագրելուց, վարկային պայմանագրով սահմանված ապահովման միջոցների վերաբերյալ պայմանագիրը պատշաճ վավերացնելուց, գրավի առարկաները ապահովագրելուց, ինչպես նաև վարկային պայմանագրով սահմանված վճարումը կատարելուց հետո 4-6 աշխատանքային օրվա ընթացքում:
1 Ավտոմեքենայի ապահովագրման հետ կապված ծախսերը կարող են կազմել ավտոմեքենայի շուկայական արժեքի 1.4% - ից մինչև 4%:
2 Ավտոմեքենայի գնահատման արժեքը կարող է կազմել 6 000 - 8 000 ՀՀ դրամ: Ավտոմեքենայի գրավադրման հետ կապված ծախսերը կարող են կազմել 23 000 - 28 000 ՀՀ դրամ: