Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

Դիմել

Ավտոմեքենայի վարկ

Սկսած 13%-ից տարեկան անվանական տոկոսադրույքից հաստատված ավտոսրահներից գնված մեքենաների համար

  • Ռենո-Նիսսան (Կոմիտաս 47)
  • Ֆորդ-Վոլվո-Լենդ Ռովեր (Աճառյան 42)
  • Պեժո (Ռուբինյանց 33/1)
  • Շևրոլե (Հալաբյան 18)

Ավտոմեքենայի վարկի համար կարող եք դիմել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի ցանկացած մասնաճյուղ, ներառյալ` Կոմիտաս 1 մասնաճյուղը, որը գտնվում է Ռենո-Նիսսան ցուցասրահում

  • Ֆինանսավորեք նոր կամ օգտագործված մեքենայի գնումը Էյչ-Էս-Բի-Սի ավտոմեքենայի վարկով
  • Ստացեք վարկ 1-10 միլիոն ՀՀ դրամի չափով
  • Մարեք վարկը 6-ից մինչև 60 ամիսների ընթացքում

Նվազագույն պայմաններ ավտոմեքենայի վարկի դիմելու համար

Աշխատավարձային հաշվի առկայության դեպքում

Դուք կարող եք դիմել ավտոմեքենայի վարկ ստանալու համար, եթե բավարարված են հետևյալ պահանջները`

  • Դուք ՀՀ քաղաքացի եք և մշտապես բնակվում եք ՀՀ-ում,

և

  • Ունեք բանկային հաշիվ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ -ում (այսուհետ Բանկ) և առնվազն 6 ամիս աշխատում եք Բանկում սպասարկվող պատշաճ բանկային պատմություն ունեցող ընկերությունում, և Ձեր ամսական զուտ աշխատավարձը կազմում է նվազագույնը 200 000 ՀՀ դրամ

Կամ

  • Ունեք բանկային հաշիվ Բանկում և առնվազն 6 ամիս աշխատում եք ընկերությունում, որն ունի հաշիվ(ներ) այլ բանկերում, և ունեք Բանկում Ձեր բանկային հաշվին Ձեր աշխատավարձի փոխանցման առնվազն 3 ամսվա պատմություն, և Ձեր ամսական զուտ աշխատավարձը կազմում է նվազագույնը 200 000 ՀՀ դրամ

Կամ

  • Ունեք բանկային հաշիվ ՀՀ տարածքում գործող որևէ այլ բանկում, անընդմեջ աշխատում եք առնվազն 12 ամիս և Ձեր աշխատավարձը վերջին 12 ամսվա ընթացքում փոխանցվել է Ձեր հաշվին, և Ձեր ամսական զուտ աշխատավարձը կազմում է նվազագույնը 300 000 ՀՀ դրամ

Ոչ աշխատավարձային հաշվի առկայության դեպքում

Դուք կարող եք դիմել ավտոմեքենայի վարկ ստանալու համար, եթե բավարարված են հետևյալ պահանջները`

  • Դուք ՀՀ քաղաքացի եք,

և

  • Ունեք առնվազն 6 ամսվա բանկային պատշաճ պատմություն Բանկում, և Ձեր հաշիվների միջին ամսական գումարային մնացորդը վերջին 6 ամիսների ընթացքում կազմում է նվազագույնը 200 000 ՀՀ դրամ (կամ համարժեք այլ արժույթով)

կամ

  • Ունեք առնվազն 12 ամսվա բանկային պատշաճ պատմություն ՀՀ տարածքում գործող որևէ այլ բանկում, և Ձեր հաշիվների միջին ամսական գումարային մնացորդը վերջին 12 ամիսների ընթացքում կազմում է նվազագույնը 300 000 ՀՀ դրամ (կամ համարժեք այլ արժույթով)

Վարկի արժույթ

  • Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով

Վարկի չափ

Աշխատավարձային հաշվի առկայության դեպքում

  • Բանկի հաճախորդներ`ամսական զուտ աշխատավարձի մինչև 20-ապատիկի չափով
  • Այլ բանկերի հաճախորդներ` ամսական զուտ աշխատավարձի մինչև 15-ապատիկի չափով

Ոչ աշխատավարձային հաշվի առկայության դեպքում

  • Բանկի հաճախորդներ`ամսական զուտ եկամտի մինչև 15-ապատիկի չափով
  • Այլ բանկերի հաճախորդներ` ամսական զուտ եկամտի մինչև 10-ապատիկի չափով

Նշումներ`

  • Վարկի նվազագույն և առավելագույն գումար` 1 միլիոնից մինչև 10 միլիոն ՀՀ դրամ
  • Վարկի գումարը չի կարող գերազանցել ավտոմեքենայի գնահատված արժեքի 60 %-ը
  • Վարկառուի բոլոր վարկերի վճարումների հարաբերակցությունը զուտ ամսական եկամտին չի կարող գերազանցել 60%-ը, եթե զուտ ամսական եկամուտը 700 000 ՀՀ դրամից քիչ է, և 70%-ը, եթե զուտ ամսական եկամուտը 700 000 ՀՀ դրամ է և ավելին:

Վարկի ժամկետ1

  • 6-60 ամիս

Վարկի տոկոսադրույք

Փոփոխվող անվանական տոկոսադրույք

  • Փոփոխվող անվանական տոկոսադրույքը հաշվարկվում է Բանկի ՀՀ դրամի հաշվարկային տոկոսադրույքին գումարած հաստատուն մարժա` 5.5%2 տարեկան: Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ` օրական կտրվածքով:

Հաստատուն անվանական տոկոսադրույք

  • Հաստատուն տոկոսադրույքով վարկերի համար անվանական տոկոսադրույքը մեկ տոկոսային կետով ավելի բարձր կլինի վարկի հաստատման պահին գործող փոփոխվող տոկոսադրույքի համեմատությամբ2:
  • Հաստատուն անվանական տոկոսադրույքով վարկերը տրամադրվում են միայն Բանկի հայեցողությամբ:

Վարկային հաշվի սպասարկման վճար

Վարկառուի հաշվից միանվագ կգանձվի հետևյալ գումարը`

  • 50 000 ՀՀ դրամ, եթե վարկի գումարը չի գերազանցում 5 միլիոն ՀՀ դրամը
  • 100 000 ՀՀ դրամ, եթե վարկի գումարը գերազանցում է 5 միլիոն ՀՀ դրամը

Սպասարկման վճարը գանձվում է վարկի տրամադրման օրը

Վարկի մարման կարգը

  • Վարկի հիմնական գումարը մարվում է հավասար ամսական վճարներով, իսկ հաշվեգրված տոկոսների գումարը նվազում է հիմնական գումարի մարմանը զուգընթաց: Այսպիսով, վարկի մարման ողջ ժամանակահատվածում ընդհանուր ամսական վճարումները նվազում են:

կամ

  • Վարկի հիմնական գումարը և հաշվեգրված տոկոսները մարվում են հավասարաչափ ամսական վճարումների (անուիտետային) սկզբունքով` վարկի մարման ողջ ժամանակահատվածի ընթացքում փոփոխվում են և' վարկի մայր գումարի գծով վճարումները և ' հաշվեգրված տոկոսների գումարները, սակայն վարկի գծով ամսական ընդհանուր վճարումների մեծությունը մնում է հաստատուն: Ամսական վճարները կատարվում են յուրաքանչյուր ամիս`վարկի տրամադրման ամսաթվի օրը:

Նշում` Հաշվեգրված տոկոսագումարները ենթակա են մարման ՀՀ դրամով` վարկի ամսական վճարների հետ միաժամանակ

1 Վարկառուի նվազագույն տարիքը պետք է լինի 21 տարեկան: Վարկառուի տարիքի և վարկի ժամկետի հանրագումարը չի կարող գերազանցել 65 տարին:
2 Կախված վարկի ռիսկայնության գնահատումից`վարկի դիմումը կարող է հաստատվել ավելի բարձր տոկոսադրույքով:

Թարմացվել է` 30/11/2011 18:00