Ձեր շուրջն ապահով է...
Ձեռք բերելով ճանապարհորդության ապահովագրություն` Դուք կապահովագրեք Ձեզ անկանխատեսելի միջադեպերից, որ կարող են տեղի ունենալ ճանապարհորդության ընթացքում դժբախտ պատահարների կամ հանկարծակի հիվանդության դեպքում: Վայելեք Ձեր ուղևորությունը անհոգ:
Մտածում եք ճամփորդելու մասի՞ն: Եթե ունեք ապահովագրություն,
Ձեր շուրջն ապահով է...
Կարող եք ձեռք բերել ճանապարհորդության ապահովագրության պայմանագիր` Ձեր ուղևորության օրերի քանակին համապատասխան, կամ եթե հաճախ եք ճամփորդում, կարող եք ձեռք բերել տարեկան ապահովագրություն*:
* Տարեկան ապահովագրության դեպքում ապահովագրության համախառն գործողության ժամկետը կազմում է 90 օր:
Չհատուցվող գումար չի կիրառվում:
Ճանապարհորդության ապահովագրության համար կիրառվում են հետևյալ սակագները.
| Օրական սակագները ներկայացված են ՀՀ դրամով | ԱՊՀ | Եվրոպա | ԱՄՆ, Կանադա | Ամբողջ աշխարհ | ||||
| Լիմիտ I 9,000 Եվրո սակագին | Լիմիտ II 18,000 Եվրո սակագին | Լիմիտ II 18,000 Եվրո սակագին | Լիմիտ III (Վիզա) 30,000 Եվրո սակագին | Լիմիտ II 18,000 Եվրո սակագին | Լիմիտ III 30,000 Եվրո սակագին | Լիմիտ II 18,000 Եվրո սակագին | Լիմիտ III 30,000 Եվրո սակագին | |
| մինչև 10 օր | 290 | 360 | 360 | 450 | 470 | 585 | 610 | 760 |
| 11-20 օր | 255 | 320 | 320 | 400 | 415 | 520 | 540 | 675 |
| 21-31 օր | 225 | 280 | 280 | 350 | 365 | 455 | 475 | 590 |
| 32-45 օր | 190 | 240 | 240 | 300 | 310 | 390 | 405 | - |
| 46-60 օր | 160 | 200 | 200 | 250 | 260 | 325 | - | - |
| 61-90 օր | 130 | 160 | 160 | 200 | 208 | - | - | - |
Նշում`
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հանդիսանում է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ –ի ապահովագրական գործակալ և ներկայացնում է ապահովագրական ծառայությունը ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ–ի անունից և վերջինիս կողմից սահմանված պայմաններով: Ապահովագրական հատուցում վճարելու պահանջները ենթակա են ներկայացման ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ–ին: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն որևէ պատասխանատվություն չի կրում ապահովագրական հատուցումների վճարման հետ կապված: