Ձեր շուրջն ապահով է...
Կյանքը լի է անակնկալներով: Մեզանից յուրաքանչյուրը կարող է դժբախտ պատահարի զոհ դառնալ ցանկացած պահի և ցանկացած վայրում:
Հաղթահարեք կյանքի տարաբնույթ անակնկալները` ձեռք բերելով դժբախտ պատահարներից ապահովագրություն: Պաշտպանեք Ձեզ և Ձեր ընտանիքը և զգացեք, որ
Ձեր շուրջն ապահով է...
| Ապահովագրական ռիսկեր | Ապահովագրական հատուցում |
|---|---|
| Մահ | Ապահովագրական գումարի 100%-ը |
| Մշտական անաշխատունակություն | Հատուցվում է ըստ աշխատունակությանը հասցված վնասի աստիճանի |
| Ժամանակավոր անաշխատունակություն | 5,000 ՀՀ դրամ օրական, առավելագույնը 120 օր* |
Դժբախտ պատահարներից ապահովագրության համար գործում են հետևյալ սակագները, որոնք կիրառվում են ապահովագրական գումարի** նկատմամբ:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ կողմից տրամադրված անշարժ գույքի վարկերի շրջանակներում ձեռք բերված դժբախտ պատահարներից ապահովագրության համար գործում են հետևյալ սակագները, որոնք կիրառվում են ապահովագրական գումարի** նկատմամբ:
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հանդիսանում է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ –ի ապահովագրական գործակալ և ներկայացնում է ապահովագրական ծառայությունը ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ–ի անունից և վերջինիս կողմից սահմանված պայմաններով: Ապահովագրական հատուցում վճարելու պահանջները ենթակա են ներկայացման ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ–ին: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն որևէ պատասխանատվություն չի կրում ապահովագրական հատուցումների վճարման հետ կապված:
* Հաճախորդի ցանկության դեպքում կարող են սահմանվել ժամանակավոր անաշխատունակության այլ նպաստներ
** Ապահովագրական գումարը որոշվում է հաճախորդի ցանկությամբ, բայց չի կարող գերազանցել նրա ամսական համախառն աշխատավարձի 18-պատիկը, բացառությամբ վարկային ծրագրերի շրջանակներում ձեռք բերված ապահովագրության պայմանագրերի, որոնց դեպքում ապահովագրական գումարը հավասար է վարկի գումարին:
Եթե ապահովագրական գումարը գերազանցում է 19 մլն ՀՀ դրամը, հաճախորդը պետք է լրացնի ապահովագրական հարցաշար: