Ապահովագրելով Ձեր ավտոմեքենան` Դուք պաշտպանվում եք մի շարք ռիսկերից, որոնք կարող են սպառնալ անձամբ Ձեզ` որպես վարորդի, Ձեր ավտոմեքենային, ինչպես նաև Ձեր մեքենայի ուղևորներին:
Ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրության փաթեթը ներառում է հետևյալ ռիսկերը.
Ձեր ցանկությամբ կարող եք ձեռք բերել ավտոմեքենայի ապահովագրության համապարփակ փաթեթ` երկու բաժինների ծածկույթով, կամ միայն Բաժին I-ը առանձին
Ավտոմեքենայի ապահովագրության պայմանագիրը ձևակերպելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.
Պայմանագրի ստորագրումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ աշխատակիցները կկապվեն Ձեզ հետ և կկազմակերպեն Ձեր մեքենայի զննումը: Ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ է մտնում միայն զննման անցկացումից հետո:
Դուք կարող եք ապահովագրել Ձեր ավտոմեքենան` ամբողջ շուկայական արժեքի կամ դրա մի մասի չափով* (բացառությամբ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ կողմից տրամադրված վարկերով ձեռք բերված ավտոմեքենաների ապահովագրության, որի դեպքում ապահովագրությունը պետք է իրականացվի մեքենայի շուկայական արժեքի ամբողջ գումարի չափով):
Տարեկան ապահովագրության սակագինը Բաժին I-ում ներառված փաթեթի համար կազմում է ապահովագրական գումարի 2.5%:
Ավտոմեքենայի ապահովագրության համար գործում են հետևյալ ոչ պայմանական չհատուցվող գումարները.
Տարեկան ապահովագրության սակագինը Բաժին II-ում ներառված փաթեթի համար կազմում է ապահովագրական գումարի 0.1%:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ վարկերով ձեռք բերված ավտոմեքենաների համար վարկային պայմանագրի գործողության ընթացքում տարեկան ապահովագրության սակագինը Բաժին II -ում ներառված փաթեթի համար կազմում է ապահովագրական գումարի 0.09%-ը:
Բաժին II-ում ներառված փաթեթի ապահովագրական գումարը ըստ Ձեր ցանկության կարող է կազմել 2մլն, 3 մլն կամ 4մլն ՀՀ դրամ` մեքենայի յուրաքանչյուր նստատեղի համար, ընդ որում ապահովագրությունն իրականացվում է միայն մեքենայի բոլոր նստատեղերի համար:
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հանդիսանում է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ –ի ապահովագրական գործակալ և ներկայացնում է ապահովագրական ծառայությունը ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ–ի անունից և վերջինիս կողմից սահմանված պայմաններով: Ապահովագրական հատուցում վճարելու պահանջները ենթակա են ներկայացման ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ–ին: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն որևէ պատասխանատվություն չի կրում ապահովագրական հատուցումների վճարման հետ կապված:
* Ավտոմեքենայի արժեքի մի մասի չափով ապահովագրության դեպքում ապահովագրական հատուցումը կվճարվի ապահովագրական գումարի և ավտոմեքենայի ամբողջական շուկայական արժեքի համամասնությամբ: