Ապահովագրելով Ձեր ավտոմեքենան` Դուք պաշտպանվում եք մի շարք ռիսկերից, որոնք կարող են սպառնալ անձամբ Ձեզ` որպես վարորդի, Ձեր ավտոմեքենային, ինչպես նաև Ձեր մեքենայի ուղևորներին:
Ավտոմեքենաների ապահովագրության հետ
Ձեր շուրջն ապահով է…
Եթե դուք դեռևս ձեռք չեք բերել ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրությունը
Զանգահարեք մեզ, և մենք կօգնենք ձեզ ձևակերպել այն:
Ձեռք բերելով ճանապարհորդության ապահովագրություն` Դուք կապահովագրեք Ձեզ անկանխատեսելի միջադեպերից, որ կարող են տեղի ունենալ ճանապարհորդության ընթացքում դժբախտ պատահարների կամ հանկարծակի հիվանդության դեպքում: Վայելեք Ձեր ուղևորությունը անհոգ:
Մտածում եք ճամփորդելու մասի՞ն: Եթե ունեք ապահովագրություն,
Ձեր շուրջն ապահով է...
Երբեմն, նույնիսկ առողջ մարդկանց մոտ բուժզննման ընթացքում հնարավոր է հիվանդություններ հայտնաբերել, կամ գուցե Դուք ցանկություն ունենաք հերթական ստուգման նպատակով գնալ բժշկի մոտ և անհրաժեշտ բուժում ստանալ:
Իսկ մտածե՞լ եք, կկարողանա՞ք արդյոք այդ պահին վճարել նման չնախատեսված կամ հերթական բժշկական ծախսերի համար:
Գնեք Ձեր անհոգությունը և կզգաք, որ
Ձեր շուրջն ապահով է...
Սեփական անշարժ գույքի ձեռքբերումը կյանքի ամենանշանակալի իրադարձություններից մեկն է, որի դեպքում Դուք խոշոր գումարի ներդրում եք կատարում անշարժ գույքի մեջ: Եվ որպեսզի Դուք անհոգ լինեք, իսկ Ձեր ներդրումը ապահովված տարաբնույթ պատահարներից և իրադարձություններից, Ձեզ անհրաժեշտ է պաշտպանել այն:
Համոզված եղեք, որ
Ձեր շուրջն ապահով է...
Կյանքը լի է անակնկալներով: Մեզանից յուրաքանչյուրը կարող է դժբախտ պատահարի զոհ դառնալ ցանկացած պահի և ցանկացած վայրում:
Հաղթահարեք կյանքի տարաբնույթ անակնկալները` ձեռք բերելով դժբախտ պատահարներից ապահովագրություն:
Պաշտպանեք Ձեզ և Ձեր ընտանիքը և զգացեք, որ
Ձեր շուրջն ապահով է...