Ձեր շուրջն ապահով է...
Երբեմն նույնիսկ առողջ մարդկանց մոտ բուժզննման ընթացքում հնարավոր է հիվանդություններ հայտնաբերել, կամ գուցե Դուք ցանկություն ունենաք հերթական ստուգման նպատակով գնալ բժշկի մոտ և անհրաժեշտ բուժում ստանալ:
Իսկ մտածե՞լ եք, կկարողանա՞ք արդյոք այդ պահին վճարել նման չնախատեսված կամ հերթական բժշկական ծախսերի համար:
Այդ պահին է, երբ առողջության ապահովագրությունը կարող է օգնել Ձեզ և Ձեր ընտանիքին զերծ մնալ լրացուցիչ ծախսերից: Գնեք Ձեր անհոգությունը և կզգաք, որ
Ձեր շուրջն ապահով է...
Առողջության ապահովագրության շրջանակներում հատուցվում են ողջամիտ եւ սահմանված բժշկական ծախսերը, պայմանով, որ իրականացված բուժումը եւ/կամ բուժական միջոցները տեղական բժշկական լիցենզավորված մարմինների կողմից ճանաչվում են որպես անհրաժեշտ` տվյալ հիվանդության, վնասվածքի կամ բժշկական վիճակի համար:
Առողջության ապահովագրությունը կարող եք ձեռք բերել Ստանդարտ, Ստանդարտ Պլյուս և Պրեմիում ծրագրերով
| Ծառայություններ | Ստանդարտ | Ստանդարտ + | Պրեմիում |
|---|---|---|---|
| Հիվանդանոցային բուժում և խնամք | |||
| Ամբուլատոր ծառայություններ | |||
| Շտապ օգնության ծառայություն | |||
| 24-ժամյա կանչի ծառայություն | |||
| Ավանդական (այլընտրանքային) բժշկություն | |||
| Վակցինացիա (պատվաստումներ) | |||
| Շտապ բժշկական էվակուացիա և ռեպատրիացիա | |||
| Քրոնիկ հիվանդությունների սրացումներ | |||
| Ակնաբուժություն | |||
| Գինեկոլոգիա | |||
| Հղիություն և ծննդաբերություն | |||
| Ատամնաբուժություն | |||
| Օպտիկա | |||
| Տարեկան բժշկական ստուգումներ | |||
| Ուռուցքաբանություն | |||
| Սիրտ-անոթային համակարգի վիրաբուժություն և նեյրովիրաբուժություն |
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հանդիսանում է Կասկադ Ինշուրանս ԱՓԲԸ –ի ապահովագրական գործակալ և ներկայացնում է ապահովագրական ծառայությունը Կասկադ Ինշուրանս ԱՓԲԸ–ի անունից և վերջինիս կողմից սահմանված պայմաններով: Ապահովագրական հատուցում վճարելու պահանջները ենթակա են ներկայացման Կասկադ Ինշուրանս ԱՓԲԸ–ին: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն որևէ պատասխանատվություն չի կրում ապահովագրական հատուցումների վճարման հետ կապված: