Ավտոտրանսպորտային պատահարների հետևանքով երրորդ անձանց հասցված վնասի փոխհատուցումը կարող է հանգեցնել անկանխատեսելի ծախսերի: Նման դեպքերում ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրություն ձեռք բերելով` Դուք ապահովում եք Ձեր ավտոմեքենայով երրորդ անձանց պատճառված վնասների փոխհատուցումը, որն ապահովագրություն չունենալու դեպքում լրացուցիչ կծանրաբեռներ Ձեր բյուջեն:
Ավտոտրանսպորտային պատահարի հետեւանքով երրորդ անձանց հասցված վնաս կամ կորուստ, ներառյալ գույքի վնաս եւ մարմնական վնասվածքներ:
ԱՊՊԱ սակագները սահմանվում են` ելնելով մեքենայի տեսակից, օգտագործման նպատակից, վարորդի տարիքից և վարորդական ստաժից և մեքենայի շարժիչի հզորությունից (սակագների վերաբերյալ մանրամասներին ծանոթացեք Աղյուսակներ 1, 2 և 3-ում): Սակագները սահմանված են ՀՀ Ավտոապահովագրողների բյուրոյի կողմից և հաստատված ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
ԱՊՊԱ ապահովագրության համար գործում է հետևյալ ծածկույթը:
| Ապահովագրական ռիսկ | Ապահովագրական գումար (ՀՀ դրամ) |
|---|---|
| Գույքային վնասներ` ըստ յուրաքանչյուր պատահարի | 1,8 մլն |
| Անձնական վնասներ` ըստ յուրաքանչյուր տուժողի | 3,3 մլն |
| Անձնական վնասներ` ըստ յուրաքանչյուր պատահարի | 10,0 մլն |
| Ընդամենը մեկ պատահարի համար |
11,8 մլն |
ԱՊՊԱ ապահովագրության դեպքում չհատուցվող գումար չի կիրառվում:
ԱՊՊԱ պայմանագիր ձեռք բերելու դեպքում ավտոմեքենայի զննումը պարտադիր չէ:
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հանդիսանում է Կասկադ Ինշուրանս ԱՓԲԸ –ի ապահովագրական գործակալ և ներկայացնում է ապահովագրական ծառայությունը Կասկադ Ինշուրանս ԱՓԲԸ–ի անունից և վերջինիս կողմից սահմանված պայմաններով: Ապահովագրական հատուցում վճարելու պահանջները ենթակա են ներկայացման Կասկադ Ինշուրանս ԱՓԲԸ–ին: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն որևէ պատասխանատվություն չի կրում ապահովագրական հատուցումների վճարման հետ կապված: