
STATUS-ը բանկային ծառայությունների բացառիկ փաթեթ է, որը նախատեսված է արտոնյալ համարվող ֆիզիկական անձ հաճախորդների համար, և որը նրանց ընձեռում է բանկային ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորություն: Այն սովորական բանկային ծառայություններին հաղորդում է նոր որակ, դրանք դարձնելով ավելի անհատական` հնարավորություն ընձեռելով օգտվել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայություններից:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկն ամբողջ աշխարհում օգնում է ավելի քան 41 միլիոն մարդկանց տնօրինել իրենց խնայողական և ընթացիկ հաշիվները: Ընտրեք Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից առաջարկվող հաշիվների տեսակներից որևէ մեկը և ապահովեք Ձեր գումարների կառավարման լիարժեք ճկունություն մեր բանկոմատների և մասնաճյուղերի ցանցի, ինչպես նաև հեռախոսային և ինտերնետային ծառայությունների միջոցով:
Մեր անհատական չհրկիզվող պահատեղերը նախատեսված են Ձեր փաստաղթերը, թանկարժեք և անձնական իրերը ի պահ դնելու համար: Ձեր առանձնահատուկ պահանջները բավարարելու նպատակով առաջարկում ենք երեք տարբեր չափերի արկղեր: Պահատեղերը գտնվում են հատուկ կառուցված և անվտանգության միջոցներով հագեցած չհրկիզվող սենյակում:
Մենք հանդիսնաւոմ ենք SWIFT խոշորագույն համընդհանուր էլեկտրոնային համակարգի անդամ: Այն միմյանց հետ կապում է 208 երկրներում և տարածքներում գտնվող մոտ 8,385 ֆինանսական հաստատություններ: Բանկն իրականացնում է փոխանցումներ հետևյալ արտարժույթներով` USD, EUR, GBP, RUB, CHF, AUD, AED, HKD, CAD, JPY, GEL: