Ինտերնետային բանկային ծառայություն
|
|
Էյչ-Էս-Բի-Սի-ի անհատական ինտերնետային բանկային ծառայությանը գրանցվելու համար Ձեզ անհրաժեշտ է ունենալ ինտերնետային կապ և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի կողմից տրամադրված բանկոմատային քարտ:
Ժամանակը թռչում է... Մարդիկ մշտապես շտապում են... Պարզապես գրանցվեք մեր ինտերնետային բանկային ծառայություններին և իրականացրեք Ձեր ամենօրյա բանկային գործարքները 24/7 ռեժիմով` ցանկացած վայրից, ցանկացած պահի:
Էյչ-Էս-Բի-Սի ինտերնետային բանկային ծառայությունն այժմ Ձեր տրամադրության տակ է: Մեր համաշխարհային փորձը, ոլորտի իմացությունը և նորարարական տեխնոլոգիաների ներդնումը ծառայում են ամբողջ աշխարհում մեր հաճախորդների կարիքներն: Այժմ Դուք կարող եք գործարքներ իրականացնել Ձեր համակարգչից` oրական 24 ժամ, շաբաթական 7 օր և տարեկան 365 օր` արագ, դյուրին և նորարարական տեխնոլոգիաներով երաշխավորված անվտանգությամբ:
Էյչ-Էս-Բի-Սի ինտերնետային բանկային ծառայություն մուտք գործելն արագ է և ապահով: Ինտերնետային բանկային ծառայությունից օգտվելիս Ձեզ անհրաժեշտ կլինի մշտապես օգտվել ծառայության հետ տրամադրվող անվտանգության սարքից` մուտք գործելիս, ինչպես նաև գործարքների իրականացումը վերահաստատելիս:
Ժամանակը թռչում է... Մարդիկ մշտապես շտապում են... Պարզապես գրանցվեք մեր ինտերնետային բանկային ծառայություններին և իրականացրեք Ձեր ամենօրյա բանկային գործարքները 24/7 ռեժիմով` ցանկացած վայրից, ցանկացած պահի:
*Ներառյալ ԱԱՀ
| Գրանցվեք այսօր և Դուք կկարողանաք` | |
|---|---|
| 24 / 7 ռեժիմով տեսնել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում առկա Ձեր հաշիվները | |
| իրականացնել Ձեր ամենօրյա բանկային գործարքները, ստուգել հաշիվների մնացորդները և տեսնել հաշիվների շարժը | |
| փոխանցումներ կատարել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում առկա Ձեր հաշիվների միջև կամ Հայաստանում գործող այլ բանկերի հաշիվներին | |
| ցանկացած տարադրամով գումարներ փոխանցել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի այլ հաճախորդներին կամ Հայաստանում գործող այլ բանկերի հաշիվներին | |
| արտարժույթով գումարներ փոխանցել արտասահման | |
| կատարված գործարքների մասին ստանալ SMS տեղեկացումներ Ձեր բջջային հեռախոսին | |
| կատարել կրեդիտ քարտի վճարումներ | |
| ստուգել կրեդիտ քարտի մնացորդը* | |
| կատարել վարկերի մարումներ | |
| օնլայն դիմել տարբեր բանկային ծառայությունների համար | |
| ձևակերպել ապագա պարբերական փոխանցումների իրականացման հանձնարարական | |
| ստանալ քաղվածքները և գործարքների ստացականները ինտերնետային բանկային ծառայության միջոցով` էլեկտրոնային տարբերակով | |
| օգտվել համակարգի կողմից առաջարկվող անհատական ծանուցումներից և հայտարարություններից | |
| փոփոխել/թարմացնել Ձեր անձնական տվյալները | |
| պատվիրել չեկային գրքույկներ և կասեցնել չեկային վճարումներ | |
| ուղարկել հաղորդագրություններ բանկին` Էյչ-Էս-Բի-Սի-ի անվտանգ ինտերնետային բանկային համակարգի միջոցով | |
| բացել նոր ավանդային հաշիվներ և փոփոխել ավանդների մարման պայմանները | |
| բացել նոր խնայողական և ընթացիկ հաշիվներ | |
| տեսնել տոկոսադրույքները ժամկետային ավանդների և ընթացիկ/խնայողական հաշիվների մնացորդների համար | |
* Կրեդիտ քարտերի մնացորդը ներկայացվում է նախորդ բանկային օրվա առավոտյան ժամը 7-ի (տեղական ժամանակով) դրությամբ
Ժամանակը թռչում է... Մարդիկ մշտապես շտապում են... Պարզապես գրանցվեք մեր ինտերնետային բանկային ծառայություններին և իրականացրեք Ձեր ամենօրյա բանկային գործարքները 24/7 ռեժիմով` ցանկացած վայրից, ցանկացած պահի:
Ինտերնետային բանկային ծառայությունը Ձեզ հնարավորություն է ընձեռում ցանկացած պահի կառավարել Ձեր ֆինանսական միջոցները: Դուք կարող եք ցանկացած պահի տեսնել և կառավարել Ձեր հաշիվները տանից, գրասենյակից կամ ճամփորդելիս:
Մեր անհատական ինտերնետային բանկային ծառայությունը անվտանգ է, օգտագործման համար պարզ և մատչելի: Ծառայության համար դիմելը դյուրին է, քանի որ համակարգը ճանաչում է Ձեզ, և Ձեր տվյալները դիմումի ձևերում արդեն իսկ հիմնականում լրացված են:
Մեր ինտերնետային բանկային ծառայության համակարգը հասկանում է Ձեր կարիքները և անհատական լուծումների օգնությամբ հնարավոր դարձնում Ձեր ներդրումների առավելագույնս արդյունավետ կառավարումը: Էյչ-Էս-Բի-Սի-ի անհատական ինտերնետային բանկային ծառայությունն օգտագործում է լիովին անվտանգ ինտերնետային կապ և համակարգ, որն օգտագործելիս Դուք կարող եք անհոգ լինել Ձեր հաշիվները կառավարելիս կամ տարբեր բանկային ծառայությունների համար դիմելիս:
Ձեր ինտերնետային բանկային գործառնությունները պաշտպանելու համար Էյչ-Էս-Բի-Սի-ն օգտագործում է 128-բիթ SSL ծածկագրումը, որը հանդիսանում է ներկայիս ամենաապահով տեխնոլոգիաներից մեկը: Ծածկագրումը մի գործընթաց է, որը գաղտնագրում է Ձեր տվյալները մինչև ինտերնետի միջոցով դրանց ուղարկումը, ինչպես նաև տրամադրում է Ձեր տեղեկությունների տեղափոխման համար ապահով ուղի:
Ավելին, համակարգ մուտք գործելը և ինտերնետային բանկային ծառայության միջոցով բազմազան գործարքների իրականացումը լրացուցիչ պաշտպանված են հարմարավետ անվտանգության սարքի օգտագործմամբ: Ձեր բանկային և ֆինանսական տեղեկությունների անվտանգությունը չափազանց կարևոր է Էյչ-Էս-Բի-Սի-ի օնլայն ծառայությունների մատուցման առումով: Էյչ-Էս-Բի-Սի-ում մենք շարունակաբար աշխատում ենք ապահովել և երաշխավորել անվտանգության բարձրակարգ չափանիշներ: Դուք նույնպես չափազանց կարևոր դեր եք խաղում Ձեր տվյալներն օնլայն ռեժիմում պաշտպանված պահելու գործում:
Անվտանգության հետ կապված պայմանները մանրամասնորեն ներկայացված են Էյչ-Էս-Բի-Սի Ինտերնետային կայքում առկա ինտերնետի միջոցով հաղորդակցման և գործարքների իրականացման պայմաններում: Ստորև ներկայացնում ենք ինտերնետային բանկային ծառայության անվտանգության հետ կապված մի քանի հիմնական խորհուրդներ: