Ինտերնետային բանկային ծառայությունը օնլայն համակարգ է, որը հնարավորություն է ընձեռում ապահով եղանակով կատարել բանկային գործարքներ Բանկի պաշտպանված ինտերնետային կայքի միջոցով: Որո՞նք են առավելությունները: Այլևս սահմանափակված չեք լինի Բանկի աշխատանքային ժամերով/օրերով և ստիպված չեք լինի Ձեր ժամանակը վատնել հերթերում: Այս ծառայությունը բանկային գործարքներ իրականացնելու թերևս ամենադյուրին և հարմարավետ եղանակն է, որը հասանելի է օրական 24 ժամ, շաբաթվա բոլոր օրերին, տարեկան 365 օր: Համակարգը թույլ է տալիս օնլայն եղանակով դիտել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում սպասարկվող Ձեր բոլոր հաշիվները` ներառյալ մնացորդները, քաղվածքները, վճարումների մանրամասները և այլն:
Այն ապահով է և ամենակարևորը` Դուք կարող եք օգտագործել այն այնքան հաճախ, որքան ցանկանում եք:
Համակարգի առավելություններից են նաև.
- Ձեր գումարների ավելի ճկուն կառավարում
- Հաշիվների ապահով օգտագործում տանից կամ արտասահմանից
Ինտերնետային բանկային ծառայությունը Ձեզ հնարավորություն է ընձեռում ավելի դյուրին կառավարել Ձեր հաշիվները: Այն նաև ապահովում է հսկողության ավելի բարձր մակարդակ մնացորդների, փոխանցումների և ժամկետային ավանդների նկատմամբ: Ծառայության բազմաթիվ հնարավորությունները ներառում են.
- Դիտել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում սպասարկվող Ձեր հաշիվներն օրական 24 ժամ, շաբաթվա բոլոր օրերին
- Կատարել բանկային գործարքներ, ստուգել մնացորդները և հաշիվների պատմությունը
- Կատարել փոխանցումներ Ձեր հաշիվների միջև կամ ցանկացած հաշվին ամբողջ աշխարհում
- Կատարել վարկի մարումներ
- Բացել ընթացիկ և խնայողական հաշիվներ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով
- Բացել ժամկետային ավանդներ և փոփոխել դրանց մարման հանձնարարականները
- Կատարել կրեդիտ քարտերի վճարումներ
- Ստեղծել, փոփոխել և հեռացնել պարբերական/ապագա փոխանցումներ/վճարումներ
- Ստանալ էլ.քաղվածքներ և էլ.ավիզոներ
- Ստանալ SMS ծանուցումներ գործարքների և հաշիվների վերաբերյալ
- Ստանալ հենց Ձեր համար նախատեսված տեղեկատվություն/առաջարկներ բանկային ծառայությունների վերաբերյալ
- Նորացնել անձնական տվյալները
- Պատվիրել չեկային գրքույկներ և դադարեցնել չեկային վճարումներ
- Ուղարկել և ստանալ ծածկագրված հաղորդագրություններ
Ինտերնետային բանկային ծառայությունը տրամադրվում է հայերեն և անգլերեն: Ծառայության յուրաքանչյուր էջի վերևի աջ անկյունում գոյություն ունի հղում դեպի համակարգի հայերեն և անգլերեն տարբերակները:
Ծառայության վերաբերյալ աջակցություն ստանալու բազմաթիվ եղանակներ գոյություն ունեն: Ինտերնետային բանկային ծառայության յուրաքանչյուր բաժնի վերևի աջ անկյունում գոյություն ունի “Օգնություն” հղում, որը ոչ միայն տրամադրում է ամբողջական տեղեկատվություն Ծառայության բոլոր գործառույթների վերաբերյալ, այլ նաև պարունակում է օրինակներ և օգտակար խորհուրդներ:
Դուք նաև կարող եք մեզ հաղորդագրություն ուղարկել` օգտագործելով “Սպասարկման կենտրոն”-ի “Ուղարկել հաղորդագրություն” հղումը:
Կարող եք նաև զանգահարել Հեռախոսային կենտրոն (+374 10) 515444 հեռախոսահամարով: Մեր աշխատակիցներն ուրախ կլինեն օգնելու Ձեզ: Հեռախոսային կենտրոնի աշխատանքային ժամերն են.
Երկուշաբթի-ուրբաթ` 08:00 – 23:00
Շաբաթ և կիրակի` 11:00 – 20:00
Ինտերնետային բանկային ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է.
Ինտերնետային բանկային ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է.
Գործող հաշիվ
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում սպասարկվող գործող հաշիվ և ԱԳՄ (ATM) քարտ: Ինտերնետային կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է Ձեր ԱԳՄ (ATM) քարտի տվյալները և անձնական ծածկագիրը (PIN):
Համակարգիչ
PC տեսակի համակարգչի չափանիշներ.
- MS Windows 2000/XP Home Edition/XP Professional Edition գործառնական համակարգ: Նախընտրելի է նշված համակարգերի ամենանոր տարբերակները
- Pentium (500 MHz) կամ ավելի հզոր պրոցեսոր
- 1024x768 լուսակետերի խտությամբ մոնիտոր
- 128MB կամ ավել օպերատիվ հիշողություն
- 52MB կամ ավել ազատ տարածություն կոշտ սկավառակակրի վրա
MAC տեսակի համակարգչի չափանիշներ.
- Mac OS X 10.4 կամ ավելի նոր գործառնական համակարգ
- 1024x768 լուսակետերի խտությամբ մոնիտոր
- Intel x86, PowerPC G3, G4, կամ G5 պրոցեսոր
- Առնվազն 128MB օպերատիվ հիշողություն
- 200B կամ ավել ազատ տարածություն կոշտ սկավառակակրի վրա
Անհրաժեշտ է նաև 128-bit ծածկագրման (encryption) մակարդակով զննարկիչ: Ծառայությունը համատեղելի է հետևյալ զննարկիչների հետ.
- Internet Explorer 6
- Internet Explorer 7*
- Mozilla Firefox 2 կամ ավելի նոր տարբերակ (PC տեսակի համակարգիչների համար)**
- Mozilla Firefox 2.5 կամ ավելի նոր տարբերակ (MAC տեսակի համակարգիչների համար)**
Ծառայությունը կարող է նաև համատեղելի լինել այլ զննարկիչների դրանց տարբերակների հետ, սակայն խնդրում ենք ի նկատի ունենալ, որ այլ զննարկիչների օգտագործումը խիստ անցանկալի է, քանի որ այդ դեպքում դա անխուսափելիորեն կանդրադառնա ծառայության որակի և ապահովության մակարդակի վրա:
(*) Այս ծրագրային ապահովման նորագույն տարբերակները կարող են ներլցվել Microsoft®-ի հետևյալ կայքից` www.microsoft.com: Ծրագրային ապահովման տեղադրման հետ կապված բոլոր հարցերով խնդրում ենք դիմել Microsoft® ընկերությանը:
(**) Այս ծրագրային ապահովման նորագույն տարբերակները կարող են ներլցվել Mozilla-ի հետևյալ կայքից` www.mozilla.com: Ծրագրային ապահովման տեղադրման հետ կապված բոլոր հարցերով խնդրում ենք դիմել Mozilla ընկերությանը:
Ծառայությանը բաժանորդագրվելու համար պետք է գրանցվել Էյչ-Էս-Բի-Սի-ի ինտերնետային կայքում` օգտագործելով ԱԳՄ (ATM) քարտի 12 նիշանոց համարը և 6 նիշանոց անձնական ծածկագիրը (PIN):
Գրանցման գործընթացը բավականին պարզ է.
- Սեղմեք “Գրանցվել”:
- Համապատասխան դաշտերում մուտքագրեք Ձեր ԱԳՄ (ATM) քարտի համարը (առանց բացատների կամ գծիկների), թողարկման համարը և անձնական ծածկագիրը (PIN):
- Ստեղծեք օգտագործողի անուն, որը պահանջվելու է Ինտերնետային բանկային ծառայություն մուտք գործելիս:
- Ընտրեք հիշվող հարց և նշանակեք հիշվող պատասխան: Հիշվող պատասխանը պահանջվելու է Ինտերնետային բանկային ծառայություն մուտք գործելիս: Հետագայում Դուք ցանկացած ժամանակ կարող եք փոփոխել Ձեր հիշվող հարցը և պատասխանը:
- Ընտրեք անվտանգության հարցեր և նշանակեք անվտանգության պատասխաններ: Անվտանգության հարցերը/պատասխանները պահանջվելու են Ձեր հիշվող հարցի/պատասխանի օնլայն փոփոխության համար այն դեպքերում, երբ Դուք մոռանաք դրանք:
- Ձեր ուշադրությանը կներկայացվեն Ծառայության օգտագործման պայմանները: Խնդրում ենք ուշադիր ծանոթանալ դրանց և սեղմել “Ընդունել”, եթե համաձայն եք դրանց, կամ “Մերժել”, եթե չեք ցանկանում ընդունել դրանք: Վերջին դեպքում գրանցման գործընթացը կդադարեցվի:
- Հաջորդ էջում Դուք հնարավորություն կունենաք ընտրել Ձեր բոլոր հաշիվները (բացառությամբ Էյչ-Էս-Բի-Սի Բանկի կրեդիտ քարտերի)` Ծառայության միջոցով դիտելու/կառավարելու համար:
- Ցանկության դեպքում կարող եք նաև մուտքագրել էլեկտրոնային փոստի Ձեր հասցեն և բջջային հեռախոսի համարը (հեռախոսահամարը մուտքագրելիս խնդրում ենք պահպանել հետևյալ ձևաչափը` 374XXXXXXXX (374+կոդ+բջջային հեռախոսի համարը)): Նշված դաշտերի լրացումը թեև պարտադիր չէ, բայց ցանկալի:
- Գրանցման այս վերջին քայլին Ձեզ կներկայացվի ծանուցում և Ձեր անվտանգության սարքը ստանալու վերաբերյալ ցուցումներ:
Հետագա աջակցություն ստանալու համար խնդրում ենք զանգահարել մեր Հեռախոսային կենտրոն հետևյալ հեռախոսահամարով` (+374 10) 515444:
Ոչ, գրանցման գործընթացը բարեհաջող ավարտելուց անմիջապես հետո Դուք չեք կարող մուտք գործել Ինտերնետային բանկային ծառայություն` պարզապես մուտքագրելով Ձեր նշանակած օգտագործողի անունն ու հիշվող պատասխանը: Ձեր իսկ ապահովության և անվտանգության համար Ինտերնետային բանկային ծառայության օգտագործումն ավտոմատ կերպով կասեցվում է մինչև այն պահը, երբ Դուք կստանաք Ձեր անվտանգության սարքը: Ձեր անվտանգության սարքն ստանալուց և ակտիվացնելուց անմիջապես հետո Ինտերնետային բանկային ծառայությունը պատրաստ է Ձեր օգտագործման համար:
Ձեր Անվտանգության սարքը օնլայն ռեժիմով ակտիվացնելու համար հետևեք ներքոնշյալ քայլերին`
- Մուտքագրեք Ձեր օգտագործողի անունը
- Մուտքագրեք Ձեր հիշվող պատասխանը
- Ձեր առջև կբացվի Թարմացնել Անվտանգության տեղեկատվություն էջը: Սեղմեք Շարունակել կոճակը
- Մուտքագրեք Ձեր Անվտանգության Սարքի ետևի մասում նշված 10 նիշից բաղկացած գործարանային համարը առանց որևիցե գծիկների (օրինակ` 1122334455): Սեղմեք Անվտանգության Սարքի վրա տեղադրված մոխրագույն կոճակը և մուտքագրեք 6 նիշից բաղկացած անվտանգության կոդը Անվտանգության Կոդ դաշտում, այնուհետև սեղմեք Շարունակել կոճակը:
Ձեր Անվտանգության սարքը ակտիվացնելուն պես Դուք կարող եք օգտվել Ինտերնետային Բանկային ծառայություններից:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար զանգահարեք Ինտերնետային Բանկային Ծառայությունների սպասարկման կենտրոն (+37410) 515 444 հեռախոսահամարով
Երկուշաբթի – Ուրբաթ 08:00 – 23:00
Շաբաթ, Կիրակի 11:00 – 20:00
Ձեր Ինտերնետային բանկային ծառայությունն ակտիվացնելու համար խնդրում ենք զանգահարել Հեռախոսային կենտրոն (+374 10) 515444 հեռախոսահամարով: Հեռախոսային կենտրոնի աշխատանքային ժամերն են.
Երկուշաբթի-ուրբաթ` 08:00 – 23:00
Շաբաթ և կիրակի` 11:00 – 20:00
Այո: Հիշվող պատասխանը փոփոխելու երկու եղանակ գոյություն ունի.
- Հիշվող պատասխանի և անվտանգության սարքի ծածկագրի մուտքագրման էջում սեղմեք “Մոռացե՞լ եք հիշվող պատասխանը” հղումը: Ճիշտ պատասխանելով երկու անվտանգության հարցերի` Դուք հնարավորություն կստանաք փոփոխել Ձեր հիշվող հարցը/պատասխանը:
- Ինտերնետային բանկային ծառայության “Ծառայություններ” բաժնում ընտրեք “Փոխել հիշվող հարցը և պատասխանը” գործառույթը:
Եթե մոռացել եք Ձեր հիշվող հարցը, ապա հիշվող պատասխանի և անվտանգության սարքի ծածկագրի մուտքագրման էջում սեղմեք “Ուղարկել հիշվող հարցը էլ. փոստով“ հղումը: Ձեր հիշվող հարցը կուղարկվի համակարգում գրանցված էլեկտրոնային փոստի Ձեր հասցեին:
Եթե մոռացել եք Ձեր հիշվող և անվտանգության պատասխանները, ապա դրանք փոփոխելու/վերականգնելու համար խնդրում ենք հիշվող պատասխանի և անվտանգության սարքի ծածկագրի մուտքագրման էջում սեղմել “Ձեր հիշվող պատասխանը փոփոխելու աջակցության կարիք ունե՞ք:“ հղումը: Այնուհետև մուտքագրեք նոր հիշվող հարցը և պատասխանը, ինչպես նաև անվտանգության հարցերը և պատասխանները:
Ձեր նոր անվտանգության տվյալներն ակտիվացնելու համար խնդրում ենք զանգահարել Հեռախոսային կենտրոն (+374 10) 515444 հեռախոսահամարով: Հեռախոսային կենտրոնի աշխատանքային ժամերն են.
Երկուշաբթի-ուրբաթ` 08:00 – 23:00
Շաբաթ և կիրակի` 11:00 – 20:00
Օգտագործողի անունը մոռանալու դեպքում խնդրում ենք նույնպես զանգահարել վերոհիշյալ հեռախոսահամարով:
Անվտանգության սարքը փոքր գործիք է, որի օգնությամբ օգտագործողը հաստատում է իր ինքնությունն Ինտերնետային բանկային ծառայությունից օգտվելիս: Անվտանգության սարքն ապահովում է լրացուցիչ պաշտպանության, որը հայտնի է որպես կրկնակի նույնականացում. օգտագործողի անունը և հիշվող պատասխանը նույնականացնում են օգտագործողին որպես անվտանգության սարքի տեր: Սարքը, իր հերթին, գեներացնում է ծածկագիր, որը նույնականացնում է օգտագործողին Ինտերնետային բանկային ծառայությունում: Սարքի ծածկագիրը պարբերաբար փոխվում է և տարբեր է ամեն մուտքի կամ ռիսկային գործարքների հաստատման դեպքում:
Էյչ-Էս-Բի-Սի-ին մշտապես առավելագույն ուշադրություն է ցուցաբերում անվտանգության հարցերին: Անվտանգության սարքի Ձեր օգտագործումը նպատակ ունի պաշտպանել Ձեր հաշիվների չլիազորված օգտագործումից և ապահովել Ձեր տեղեկատվության գաղտնիությունը:
Ռիսկային գործարքներ իրականացնելու ժամանակ անվտանգության սարքն ապահովում է Ձեզ լրացուցիչ պաշտպանությամբ, օրինակ` փոխանցումներ կատարելիս կամ գաղտնի տեղեկատվություն դիտելիս: Կրկնակի նույնականացումը երաշխավորում է ռիսկային գործարքների կատարման էլ ավելի բարձր պաշտպանության աստիճան: Նույնիսկ այն դեպքերում, երբ անվտանգության սարքը գտնվում է այլ անձի մոտ, այն չի կարող օգտագործվել, քանի որ Ինտերնետային բանկային ծառայություն մուտք գործելու համար անհրաժեշտ են նաև օգտագործողի անունը և հիշվող պատասխանը, որոնք գիտի միայն ինքը` օգտագործողը:
- մշտապես պահեք Ձեր անվտանգության սարքն ապահով վայրում, այնպես, որ այն միշտ Ձեր ձեռքի տակ լինի
- հեռու պահեք Ձեր սարքը հեղուկներից և բարձր ջերմաստիճանի ազդեցությունից
Անվտանգության սարքի կորստի կամ գողության դեպքում դրա փոխարինումը Բանկի կողմից կատարվում է լրացուցիչ վճարի դիմաց:
Եթե անսարքությունն առաջացել/հայտնաբերվել է տրամադրման պահից 1 տարվա ընթացքում, ապա փոխարինումը կատարվում է անվճար:
Նման դեպքերում խնդրում ենք զանգահարել Հեռախոսային կենտրոն (+374 10) 515444 հեռախոսահամարով: Հեռախոսային կենտրոնի աշխատանքային ժամերն են.
Երկուշաբթի-ուրբաթ` 08:00 – 23:00
Շաբաթ և կիրակի` 11:00 – 20:00
Այո: Ծառայության միջոցով Դուք կարող եք բացել ընթացիկ, խնայողական հաշիվներ և ժամկետային ավանդներ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և/կամ Եվրոյով: Արտարժույթի փոխանակման ընթացիկ փոխարժեքներին կարող եք ծանոթանալ "Տոկոսադրույքների հարցում" մասում:
Ինտերնետային բանկային ծառայությունում գրանցվելու ընթացքում Դուք կարող եք ընտրել բոլոր այն հաշիվները, որոնք ցանկանում եք տեսնել/կառավարել Ծառայության միջոցով: Ինտերնետային բանկային ծառայության միջոցով հետագայում բացված բոլոր նոր հաշիվներն ավտոմատ կերպով կավելանան հաշիվների Ձեր ցանկում: Դուք նաև կարող եք ավելացնել կամ հեռացնել հաշիվներ` էջի ձախ մասում սեղմելով “Ծառայություններ”, իսկ այնուհետև` “Ընտրել հաշիվներ” հղումը:
Այո, Ձեր հարմարության համար կարող եք անվանափոխել Ձեր հաշիվները: Էջի ձախ մասում ընտրեք “Ծառայություններ”, այնուհետև` “Վերանվանել հաշիվներ”: Ձեր հաշիվների վերանվանումը չի անդրադառնա հաշիվների, մնացորդների կամ փոխանցումների վրա:
Կրեդիտ քարտերի մնացորդը ներկայացվում է նախորդ բանկային օրվա առավոտյան ժամը 7-ի դրությամբ (տեղական ժամանակով):
Եթե գոյություն ունեցող Ձեր հաշվի արժույթը նույնն է, ինչ նոր բացվող հաշվինը, ապա երկու դաշտերն էլ նույն նշանակությունը կունենան: Եթե գոյություն ունեցող հաշվի արժույթը տարբերվում է բացվող հաշվի արժույթից, ապա փոխանցվող գումարի արժույթը որոշվում է “Գումար” մասում նշված արժույթով:
Եթե Դուք ընտրեք “Փոխանցվող գումար” տարբերակը, մուտքագրվող գումարի արժույթը կլինի նույնը, ինչ ելքագրվող հաշվինը (“Ուղարկող հաշիվ” դաշտ): Օրինակ` Ձեր գոյություն ունեցող հաշվի արժույթն ԱՄՆ դոլար է, իսկ Ձեր նոր բացվող հաշվինը` ՀՀ դրամ: Եթե Դուք մուտքագրեք 500 “Փոխանցվող գումար” դաշտում, ապա մենք գոյություն ունեցող հաշվից կելքագրենք 500 ԱՄՆ դոլար, կփոխանակենք այն ՀՀ դրամի (այդ պահի դրությամբ կիրառելի արժույթի փոխանակման փոխարժեքով) և կբացենք Ձեր նոր հաշիվը 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ մնացորդով:
Եթե Դուք ընտրեք “Ներդրվող գումար” տարբերակը, մուտքագրված գումարի արժույթը կլինի նույնը, ինչ Ձեր նոր բացվող հաշվինը:
Օգտագործելով վերը նշված օրինակը` Ձեր նոր հաշիվը կբացվի 500 ՀՀ դրամ մնացորդով, իսկ գումարի` ԱՄՆ դոլարով համարժեքը կելքագրվի Ձեր ԱՄՆ դոլարի հաշվից` համաձայն այդ պահի դրությամբ կիրառելի արժույթի փոխանակման փոխարժեքի:
Ծառայության միջոցով Դուք կարող եք կատարել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից թողարկված կրեդիտ քարտերի վճարումներ: Նախքան վճարում կատարելը, Դուք պետք է ավելացնեք կրեդիտ քարտը որպես շահառու: Շահառու ստեղծելու վերաբերյալ լրացուցիչ օգնություն ստանալու համար խնդրում ենք սեղմել “Օգնություն” հղումը “Ավելացնել շահառու” բաժնում:
Մենք կուղարկենք Ձեր վճարման հանձնարարականները դրանց ներկայացման օրը (այն դեպքում, եթե դրանք ներկայացվել են մինչև աշխատանքային օրվա ավարտը): Ձեր գործարքը կկատարվի 1-2 աշխատանքային օրվա ընթացքում: Խորհուրդ ենք տալիս կատարել Ձեր կրեդիտ քարտի վճարումները վճարման ամսաթվից առնվազն մեկ օր առաջ:
Ինտերնետային բանկային ծառայությունը թույլ է տալիս կատարել փոխանցումների հետևյալ տեսակներ.
- Միջհաշվային փոխանցում - փոխանցում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում սպասարկվող Ձեր հաշիվների միջև
- Ներքին փոխանցում – փոխանցում Ձեր հաշվից Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում սպասարկվող այլ հաշվին
- Փոխանցում ՀՀ-ի տարածքում – փոխանցում Հայաստանի Հանրապետությունում գործող այլ բանկում սպասարկվող հաշվին
- Միջազգային փոխանցում - փոխանցում արտերկրում գործող բանկում սպասարկվող հաշվին
- Վարկի մարում – փոխանցում վարկային հաշվին` մարման տարբեր եղանակներով
Ինտերնետային բանկային ծառայությունում գրանցվելիս Ձեր գործարքների նկատմամբ կիրառվում են հետևյալ օրական սահմանաչափերը.
| Գործարքի տեսակ | Օրական սահմանաչափ |
| Փոխանցում Էյս-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում սպասարկվող Ձեր հաշիվների միջև | 1,000,000 ՀՀԴ |
| Փոխանցում ՀՀ-ի տարածքում և/կամ միջազգային փոխանցում չնշանակված շահառուներին | 1,000,000 ՀՀԴ |
| Փոխանցում ՀՀ-ի տարածքում և/կամ միջազգային փոխանցում նշանակված շահառուներին | 1,000,000 ՀՀԴ |
| Կրեդիտ քարտի վճարումներ | 1,000,000 ՀՀԴ |
| Արտարժույթի փոխանակում (մեկ գործարքի սահմանաչափ) | 1,000,000 ՀՀԴ |
Արտարժութային գործարքները ներառվում են գործարքների օրական սահմանաչափում:
Սահմանաչափերի բարձրացման համար խնդրում ենք զանգահարել Հեռախոսային կենտրոն (+374 10) 515444 հեռախոսահամարով կամ այցելել մեր մասնաճյուղերից որևէ մեկը:
* Սահմանաչափերի բարձրացման դիմումն ենթակա է համապատասխան հաստատման:
Նշում. Օգտագործողները կարող են ցանկացած ժամանակ օնլայն եղանակով նվազեցնել իրենց օրական սահմանաչափերը` էջի ձախ մասում սեղմելով “Ծառայություններ” բաժնի “Փոխել Ինտերնետային բանկային համակարգի սահմանաչափերը” հղումը:
Ինտերնետային բանկային ծառայության այն վճարման հանձնարարականները, որոնք կներկայացվեն մինչև ստորև աղյուսակում բերված վերջնաժամկետները, կկատարվեն նույն օրը: Այն վճարման հանձնարարականները, որոնք կներկայացվեն գործարքների ներկայացման համապատասխան վերջնաժամկետներից հետո, ենթակա են կատարման հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում: Ոչ աշխատանքային օրերին (հանգստյան օրերին, տոներին և այլն) ներկայացված վճարման հանձնարարականները նույնպես ենթակա են կատարման հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում: Եթե ելքագրվող և մուտքագրվող հաշիվների արժույթները տարբեր են, և արժույթներից որևէ մեկի կամ երկուսի ներկայացման վերջնաժամկետը լրացել է, ապա նման գործարքներն ենթակա են կատարման հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում:
| Գործարքի տեսակ | Հանձնարարականի ներկայացման վերջնաժամկետ (աշխատանքային օրերին) | Հանձնարարականի ներկայացման վերջնաժամկետ (ոչ աշխատանքային օրերին) |
| Միջհաշվային փոխանցում Արտարժույթի փոխանակում չպարունակող գործարք Արտարժույթի փոխանակում պարունակող գործարք |
Վերջնաժամկետ չկա Ժամը 04:01-ից մինչև 23:30 |
Վերջնաժամկետ չկա Հաջորդ աշխատանքային օրը |
| Փոխանցում ՀՀ-ի տարածքում Արտարժույթի փոխանակում չպարունակող գործարք Արտարժույթի փոխանակում պարունակող գործարք |
14:30 (Հայաստանի ժամանակով) 14:30 (Հայաստանի ժամանակով) |
Հաջորդ աշխատանքային օրը Հաջորդ աշխատանքային օրը |
| Միջազգային փոխանցում Արտարժույթի փոխանակում չպարունակող գործարք Արտարժույթի փոխանակում պարունակող գործարք |
17:00 (Հայաստանի ժամանակով) 17:00 (Հայաստանի ժամանակով) |
Հաջորդ աշխատանքային օրը Հաջորդ աշխատանքային օրը |
| Վարկի մարում Արտարժույթի փոխանակում չպարունակող գործարք Արտարժույթի փոխանակում պարունակող գործարք |
18:00 (Հայաստանի ժամանակով) 18:00 (Հայաստանի ժամանակով) |
24 ժամվա ընթացքում 24 ժամվա ընթացքում |
Գործարքների վերահաստատման սահմանաչափը հավասար է 50,000 ՀՀ դրամի: Ձեր իսկ անվտանգության համար պահանջվում է մուտքագրել անվտանգության սարքի ծածկագիրը վերը նշված գործարքները կատարելիս:
Փոխանցում ՀՀ-ի տարածքում գործող բանկի կողմից սպասարկվող հաշվին կարող է կատարվել միայն տեղական արժույթով (ՀՀ դրամ): Եթե ցանկանում եք կատարել արտարժութային փոխանցում ՀՀ-ի տարածքում, ապա պետք է ընտրեք “Ստացողը ՀՀ տարածքից դուրս” տարբերակը համապատասխան բացվող ցանկից:
“Նույնն է, ինչ ելքագրվող հաշվինը” տարբերակն ընտրելու դեպքում մուտքագրված գումարը կլինի նույն արժույթով, ինչ ելքագրվող հաշիվն է (“Ուղարկող հաշիվ” դաշտը): Օրինակ` Ձեր ելքագրվող հաշվի արժույթը Եվրո է, և Ձեր փոխանցումն ԱՄՆ դոլարով է, “Գումար” դաշտում Դուք մուտքագրել եք 1000: “Նույնն է, ինչ ելքագրվող հաշվինը” տարբերակի ընտրությունը կնշանակի, որ շահառուին կփոխանցվի 1000 ԱՄՆ դոլարին համարժեք Եվրո: Այս դեպքում մենք կփոխանակենք 1000 Եվրո` համաձայն այդ պահի դրությամբ կիրառելի արժույթի փոխանակման փոխարժեքի և կկատարենք փոխանցումն ԱՄՆ դոլարով: Բոլոր կիրառելի գանձումները կկատարվեն ուղարկվող գումարից, քանի որ ըստ հանձնարարականի հաշիվը պետք է ելքագրվի 1000 Եվրոյի չափով: Միջազգային փոխանցման դեպքում “Նույնն է, ինչ ելքագրվող հաշվինը” տարբերակի պահումները կլինեն.
- Ես վճարում են ԲՈԼՈՐ գանձումները, շահառուն չի վճարում ՈՐԵՎԷ գանձում – Էյչ-Էս-Բի-Սի- Բանկ Հայաստանի և միջնորդ/ստացող բանկի գանձումները կկատարվեն ելքագրվող 1000 Եվրոյից,
- Ես վճարում են “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան”-ի` շահառուն` այլ բանկի գանձումները - ելքագրվող 1000 Եվրոյից կպահվեն միայն Էյչ-Էս-Բի-Սի- Բանկ Հայաստանի գանձումները:
“Նույնն է, ինչ ստացող հաշվինը” տարբերակն ընտրելու դեպքում մուտքագրված գումարը կլինի նույն արժույթով, ինչ մուտքագրվող հաշիվն է (“Ստացող” դաշտը): Օրինակ` վերը նշված պայմաններում “Նույնն է, ինչ ստացող հաշվինը” տարբերակի ընտրությունը կնշանակի, որ շահառուին կփոխանցվի 1000 ԱՄՆ դոլար: Մենք կփոխանակենք 1000 ԱՄՆ դոլարը Եվրոյի` համաձայն այդ պահի դրությամբ կիրառելի արժույթի փոխանակման փոխարժեքի, կելքագրենք այդ գումարը Ձեր Եվրոյի հաշվից և կփոխանցենք շահառուին 1000 ԱՄՆ դոլար: Բոլոր կիրառելի գանձումներն ուղարկվող գումարի հետ միասին կկատարվեն ելքագրվող հաշվից, քանի որ ըստ հանձնարարականի շահառուն պետք է ստանա 1000 ԱՄՆ դոլար: Միջազգային փոխանցման դեպքում “Նույնն է, ինչ ստացող հաշվինը” տարբերակի պահումները կլինեն.
- Ես վճարում են ԲՈԼՈՐ գանձումները, շահառուն չի վճարում ՈՐԵՎԷ գանձում – Էյչ-Էս-Բի-Սի- Բանկ Հայաստանի և միջնորդ/ստացող բանկի գանձումներն ելքագրվող գումարի հետ միասին կկատարվեն հաճախորդի հաշվից,
- ԵԵս վճարում են "Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան"-ի` շահառուն` այլ բանկի գանձումները - հաճախորդի հաշվից ելքագրվող գումարի հետ միասին կպահվեն միայն Էյչ-Էս-Բի-Սի- Բանկ Հայաստանի գանձումները:
Եթե շահառուի երկիրն առկա չէ համապատասխան բացվող ցանկում, ապա ընտրեք “Այլ երկիր” և մուտքագրեք շահառու բանկի տվյալները` ներառյալ քաղաքը, SWIFT կոդը և/կամ բանկի կոդը:Եթե առկա չէ քաղաքը կամ բանկը, ապա ընտրեք “Այլ քաղաք/Այլ բանկ” և մուտքագրեք շահառու բանկի տվյալները` ներառյալ քաղաքը, SWIFT կոդը և/կամ բանկի կոդը:
Եթե Դուք նշեք, որ Ձեր փոխանցումը/վճարումը կատարվի անմիջապես, ապա այլևս հնարավորություն չեք ունենա դադարեցնել այն: Բոլոր այլ ապագա կամ պարբերական փոխանցումները/վճարումները կարող են մերժվել գործարքի կատարման ամսաթվից առնվազն մեկ օր առաջ: Փոխանցում/վճարում մերժելու համար, խնդրում են էջի ձախ մասում սեղմել "Փոխանցումներ"/"Վճարումներ", այնուհետև` "Ապագա փոխանցումներ"/"Ապագա վճարումներ": Մուտքագրեք ամսաթվերը, սեղմեք "Առաջ" կոճակը, այնուհետև` գործարքի ամսաթվին` մանրամասները դիտելու համար: Սեղմեք "Հեռացնել" կոճակը` գործարքը դադարեցնելու համար:
Այո, Դուք կարող եք կատարել Ձեր վարկի վճարումները “Կատարել փոխանցում” գործառույթի միջոցով: Պարզապես “Ստացող” մասում ընտրեք Ձեր վարկային հաշիվը: Գոյություն ունեն վարկի մարման հետևյալ տարբերակներ.
- Full repayment – մարել վարկի ամբողջ գումարը
- Repay next instalment – մարել վարկի հաջորդ հերթական ամսական վճարման մասը: Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ ժամանակացույցում նշված վարկի մարման օրը Դուք պարտավորվում եք վարկի տոկոսագումարի վճարման հաշվին ապահովել բավարար միջոցներ տվյալ ամսվա կուտակված տոկոսագումարի չափով
- Prepay principal – կատարել վարկի մայր գումարի կանխավճար` առանց խախտելու մարման ժամանակացույցում նշված մարման հերթականությունը: Այս պարագայում, վարկի մարման ամիսների քանակը նվազեցվում է համաձայն կանխավճարի չափի: Եթե կանխավճարը կատարելուց հետո ցանկանում եք փոփոխել Ձեր ամսական մարման ժամանակացույցը, ապա պետք է այցելեք մեր գլխավոր գրասենյակը Տերյան փ. 66 հասցեով
- Repay overdue principal and interest - Վճարել ժամկետանց մայր գումարը և տոկոսադրույքը
Հանձնարարականը մինչև ժամը 17:00-ը ներկայացնելու դեպքում այն կկատարվի նույն օրը: Նշված ժամից հետո ներկայացված հանձնարարականները կկատարվեն 24 ժամվա ընթացքում:
Quicken-ը և Microsoft Money-ն անհատական ֆինանսական ծրագրային ապահովում է, որը թույլ է տալիս պատկեր ստեղծել Ձեր միջոցների հոսքի վերաբերյալ: Ներլցնել Quicken/Money գործառույթը Ձեզ հնարավորություն է ընձեռում հեշտորեն ներլցնել Ձեր մնացորդների և գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը և ներկրել այն Quicken/Money: Պարզապես սեղմեք “Ներլցնել Quicken/Money” հղումը “Հաշիվներ” բաժնում, ընտրեք այն հաշիվը, որի տեղեկատվությունը ցանկանում եք ներլցնել, նշեք համապատասխան ամսաթվերը, ֆայլի ձևաչափը և սեղմեք “Ներլցնել”:
Ինտերնետային բանկային ծառայության հաճախորդները փոստի և էլ.փոստի փոխարեն կարող են իրենց քաղվածքները և ավիզոները ստանալ Ծառայության միջոցով: Այդ դեպքում Ձեր բանկային քաղվածքներն առաքվում են Adobe Acrobat (pdf) ֆայլի տեսքով:
Դիմելու համար պարզապես սեղմեք “Դիմել Էլ. քաղվածքի/էլ. ավիզոյի համար” հղումը “Քաղվածքներ/Ավիզոներ” բաժնում, այնուհետև ընտրեք “Միայն էլ. քաղվածքներ” և “Միայն էլ. ավիզոներ” տարբերակները և սեղմեք “Հաստատել”:
Ձեզ ուղարկված վերջին 3 էլ. քաղվածքները միշտ կպահպանվեն Ինտերնետային բանկային ծառայությունում:
Օգտագործելով էլ.քաղվածքներ/Էլ.ավիզոներ գործառույթը` Դուք կստանաք դրանք անմիջապես գեներացման օրը և ստիպված չեք լինի սպասել դրանց առաքմանը փոստով: Հրաժարվելով թղթային տարբերակներից` Դուք նաև անմիջականորեն կաջակցեք Էյչ-Էս-Բի-Սի-ի` շրջակա միջավայրի պահպանման նախաձեռնությանը` նվազեցնելով թղթի օգտագործումը:
Երբ Էլ. քաղվածքը գեներացվում է, Ինտերնետային բանկային ծառայության Ձեր հաղորդագրությունների կենտրոն ուղարկվում է ծանուցում: Էլ. քաղվածքը դիտելու համար պարզապես սեղմեք դրա ամսաթվին "Քաղվածքներ/ Ավիզոներ" բաժնում, և այն կցուցադրվի Adobe Acrobat (pdf) ֆայլի տեսքով:
Միջանկյալ քաղվածքները լրացուցիչ քաղվածքներ են, որոնց համար կարող եք դիմել Ձեր պարբերական քաղվածքների առաքման ամսաթվերի միջև ընկած ժամանակահատվածի ընթացքում: Միջանկյալ քաղվածքի պարունակությունը նույնն է, ինչ պարբերական քաղվածքինը, պարզապես դրանցում գործարքները ներկայացված են պարբերական քաղվածքի տրամադրման ամսաթվից մինչև միջանկյալ քաղվածքի դիմելու օրը: Միջանկյալ քաղվածքն առաքվում է պարբերական քաղվածքի պես:
Ձեր նախորդ քաղվածքներն անցած ժամանակահատվածի քաղվածքներն են: Բանկի ներկայացուցիչները կապ կհաստատեն Ձեզ հետ` պարզելու համար նախորդ քաղվածքների առաքման Ձեր նախընտրած եղանակը: Տվյալ ծառայության գանձումները սահմանվում են համաձայն Ծառայությունների տրամադրման հիմնական պայմանների:
Որո՞նք են Էլ.քաղվածքների առավելությունները
- Ձեր քաղվածքները կառաքվեն Ձեզ ավելի արագ
- Էլ.քաղվածքները կարող են պահվել Ձեր համակարգչում` հետագայում ցանկացած ժամանակ դիտելու հնարավորությամբ
- Նվազեցվում է թղթի օգտագործումը
- Դուք միշտ կարող եք ներլցնել Ձեր վերջին 3 Էլ.քաղվածքները
- Ցանկացած ժամանակ հնարավորություն ունեք փոխել քաղվածքների առաքման եղանակը թղթայինի
SMS ծանուցումների ծառայությունն ակտիվացնելու համար էջի ձախ մասում սեղմեք “Ծանուցող ծառայություններ” հղումը, այնուհետև` “Փոխել ծանուցման առաքման կարգը”, ընտրեք “Բջջային հեռախոս” տարբերակը, նշեք բջջային ծառայությունների Ձեր մատակարարին և մուտքագրեք բջջային հեռախոսահամարը հետևյալ ձևաչափով` 374XXXXXXXX (374+կոդ+բջջային հեռախոսի համարը):
SMS ծանուցումների ծառայությանը կակտիվանա հաջորդ աշխատանքային օրը:
SMS ծանուցումների ծառայությանը բաժանորդագրվելու վերաբերյալ լրացուցիչ հարցեր ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել Հեռախոսային կենտրոն (+374 10) 515444 հեռախոսահամարով: Հեռախոսային կենտրոնի աշխատանքային ժամերն են.
Երկուշաբթի-ուրբաթ` 08:00 – 23:00
Շաբաթ և կիրակի` 11:00 – 20:00
“Փոխել ծանուցման առաքման կարգը” գործառույթի միջոցով առաքման կարգը սահմանելուց հետո Դուք կարող եք պատրաստել ծանուցումներ Ձեր խնայողական, ընթացիկ և ժամկետային ավանդի հաշիվների համար: Պարզապես սեղմեք “Պատրաստել նոր ծանուցում” հղումը և լրացրեք համապատասխան դաշտերը:
Այդ գործառույթն առկա է բոլոր զննարկիչներում` նախազգուշացնելու օգտագործողներին, որ իրենք լքում են պաշտպանված կայքը: Ինտերնետային բանկային ծառայության որոշ հղումներ ուղղում են Ձեզ Էյչ-Էս-Բի-Սի Բանկի կայք, և Ձեր զննարկիչը կարող է Ձեզ նախազգուշացնել այդ մասին: Պարզապես սեղմեք “Yes”` Ձեր աշխատանքային սեանսը շարունակելու համար:
Խնդիրը շտկելու համար խնդրում ենք հեռացնել ինտերնետի օգտագործման ժամանակավոր ֆայլերը: Internet Explorer տեսակի զննարկիչներ օգտագործելու դեպքում, խնդրում ենք սեղմել “Tools”, անուհետև` “Internet Options”: Բացված պատուհանի “General” մասում սեղմեք “Delete files”, անուհետև` “OK”: Փակեք զննարկիչի բոլոր պատուհանները և կրկին փորձեք մուտք գործել:
Ժամանակակից տեխնոլոգիաներ օգտագործելով` Էյչ-Էս-Բի-Սի-ն Ձեզ է առաջարկում Ձեր գործարքների առավելագույն ապահովությունը` անկախ Ձեր գտնվելու վայրից:
- 12 նիշանոց ԱԳՄ (ATM) քարտի համարի և 6 նիշանոց անձնական ծածկագրի (PIN) օգտագործում Էյչ-Էս-Բի-Սի-ի կայքում գրանցվելիս
- Անձնական օգտագործողի անուն ստեղծելու հնարավորություն
- Անվտանգության սարքի ծածկագրի օգտագործում` ապահովելու համար Ձեր տվյալների կատարյալ անվտանգություն
- Հիշվող հարցի և պատասխանի նշանակման հնարավորություն, որը, անվտանգության սարքի ծածկագրի հետ միասին, ապահովում է բանկային գործարքների առավելագույն ապահովությունը
- Անվտանգության հարցերի և պատասխանների նշանակման հնարավորություն: Այդ տվյալները պահանջվում են հիշվող հարցի և պատասխանի փոփոխման համար, այն դեպքերում, եթե Դուք մոռանաք դրանք
- Ծառայության ավտոմատ արգելափակում մուտքի երեք անհաջող փորձի դեպքում
- Ծառայության միջոցով գործարքների օրական սահմանաչափերի նվազեցում
- Աշխատանքային սեանսի ընթացքում տեղեկատվության փոխանակման ժամանակ 128-bit ծածկագրման (encryption) օգտագործում (սա տվյալ պահի դրությամբ ծածկագրման ամենաբարձր մակարդակն է)
- Աշխատանքային սեանսի ավտոմատ դադարեցում` Ծառայությունից որոշ ժամանակ չօգտվելու դեպքում
Պետք է միշտ գաղտնի պահել Ինտերնետային բանկային ծառայության Ձեր անվտանգության տվյալները և երբեք չտրամադրել դրանք որևէ մեկին: Էյչ-Էս-Բի-Սի Բանկը երբևէ չի պահանջի, որպեսզի Դուք Ձեր անձնական տվյալները (անձնական ծածկագիր (PIN), հիշվող և անվտանգության հարցերի պատասխանները) տրամադրեք էլեկտրոնային փոստի միջոցով: Երբևէ մի տրամադրեք նման տվյալներ որևէ մեկին` այդ թվում Էյչ-Էս-Բի-Սի Բանկի աշխատակիցներին:
- Ինտերնետային բանկային ծառայություն մուտք գործելուց հետո միշտ ստուգեք, որ զննարկիչի ներքևի աջ անկյունում պատկերված է կողպեքի կամ բանալու նշան (կախված ծրագրային ապահովման տեսակից/տարբերակից` այդ նշանը կարող է պատկերվել նաև կայքի հասցեի կողքին)
- Այլ կայքեր այցելելուց առաջ միշտ դուրս եկեք ծառայությունից սեղմելով “Ելք”, այլ ոչ թե պարզապես փակելով Ձեր զննարկիչի պատուհանը
- Փակեք զննարկիչի պատուհանը Ծառայությունից դուրս գալուց հետո
- Համակարգչի կամ զննարկիչի ծրագրային ապահովման նոր տարբերակների հայտնվելուն պես մշտապես կիրառեք դրանք, քանի որ դրանք նախատեսված են պաշտպանելու Ձեզ անվտանգության հետ կապված հայտնի խնդիրներից
- Տեղակայեք Ձեր մկնիկը զննարկիչի ներքևի աջ անկյունի “անվտանգության կողպեք”-ի նշանին. պետք է հայտնվի փոքրիկ պատուհան` "SSL secured (128-bit)" պարունակությամբ
- Զննարկիչի մենյուից ընտրեք “File”, այնուհետև` "Properties": Բացված պատուհանում պետք է տեսնեք "Connection TLS 1.0, RC4 with 128 bit encryption (High); RSA with 2048 bit exchange"
Ֆիշինգը դա հանցավոր գործունեության տեսակ է, որի միջոցով այլ անձինք փորձում են հաճախորդներից խաբեությամբ ձեռք բերել Ինտերնետային բանկային ծառայության տվյալները: Այդ անձինք կապ են հաստատում հաճախորդների հետ (սովորաբար էլ.փոստի, նամակների կամ հեռախոսազանգերի միջոցով) և ֆինանսական կազմակերպության անվան ներքո պահանջում տրամադրել անվտանգության տվյալները:
Հիշեք. Էյչ-Էս-Բի-Սի-ն երբևէ չի ուղարկում օգտագործողի անվան և/կամ հիշվող պատասխանի նորացման պահանջ էլ.փոստի միջոցով:
Եթե Դուք ստացել եք Էլեկտրոնային նամակ/հաղորդագրություն, որը Ձեր կարծիքով կեղծ է, ապա.
- մի պատասխանեք նամակին
- վերահասցեագրեք նամակը hsbc.armenia@hsbc.com
- ջնջեք նամակը
Աշխատանքային սեանսի ավտոմատ դադարեցման գործառույթն ապահովում է Ձեզ լրացուցիչ անվտանգությամբ այն դեպքերի համար, երբ Դուք լքում եք համակարգիչը առանց աշխատանքային սեանսն ավարտելու: Որոշ ժամանակ անց Ինտերնետային բանկային ծառայության Ձեր աշխատանքային սեանսն ավտոմատ կերպով կդադարեցվի:
Այո, սեղմելով “Սպասարկման կենտրոն” հղումը և այնուհետև` “Ուղարկել հաղորդագրություն”, Դուք կարող եք նամակներ ուղարկել Բանկ` հաշիվների, քարտերի, վարկերի, Ծառայության վերաբերյալ:
Դուք կարող եք ստուգել անվտանգության վկայականի վավերականությունն ու այն հաստատությունը, որին տրվել է այդ վկայականը: Internet Explorer տեսակի զննարկիչներ օգտագործելու դեպքում, երկու անգամ մկնիկով սեղմեք զննարկիչի ներքևի աջ անկյունում պատկերված անվտանգության կողպեքի նշանին (կախված ծրագրային ապահովման տեսակից/տարբերակից` այդ նշանը կարող է պատկերվել նաև կայքի հասցեի կողքին): Բացված պատուհանի “General” մասում պետք է լինի վկայականի վերաբերյալ տեղեկատվությունը. թե ում է այն տրված (https://www.hsbc.am) և որքան է դրա վավերականության ժամկետը:
