Բանկոմատային և կրեդիտ քարտերով կատարվող կեղծարարությունները կանխարգելող խորհուրդներ
Մեր կողմից տրամադրված կրեդիտ և բանկոմատային քարտերը Ձեզ հնարավորություն են ընձեռում ամենուր արագ, հարմարավետ և հուսալի կերպով օրվա ցանկացած ժամի վճարել Ձեր գնումների համար կամ գումար կանխիկացնել:
Ձեր բանկոմատային և կրեդիտ քարտերը պաշտպանված պահելու համար, լինի Հայաստանում թե արտասահմանում, պետք է հետևել որոշ անվտանգության կանոնների:
- Քարտը ստանալուն պես անպայման գնդիկավոր գրիչով ստորագրեք քարտի դարձերեսին:
- Թույլ մի տվեք ոչ ոքի օգտագործել Ձեր քարտը:
- Ոչ ոքի, նույնիսկ Բանկի աշխատակիցներին, մի՜ հայտնեք Ձեր քարտի PIN-ը:
- Ձեր քարտը և PIN-ը միասին մի՜ պահեք, նույնիսկ եթե PIN-ը ձևակերպված է որպես հեռախոսահամար: Այն հեշտությամբ կարելի է վերծանել:
- Քարտին վերաբերող որևէ տեղեկություն` քարտի համարը կամ վավերականության ժամկետը, էլեկտրոնային փոստով մի՜ հաղորդեք: Հետևեք, որ բոլոր գործարքները կատարվեն Ձեր անմիջական ներկայությամբ:
- Բանկոմատից օգտվելու ընթացքում զգուշացե՜ք որևէ մեկի կողմից առաջարկվող օգնությունից, հատկապես, եթե օգնությունը Դուք չեք խնդրել, և այդ մարդը Բանկի աշխատակիցը չէ:
- Ինտերնետով որևէ գործարք կատարելուց առաջ մանրամասն ուսումնասիրեք պայմանները, մասնավորապես` մանր տառերով գրվածքները:
- Հասարակական վայրերում քարտը Ձեր տեսադաշտից դուրս մի՜ թողեք:
- Խորհուրդ ենք տալիս ինտերնետով որևէ գնում, հյուրանոցի կամ ավտոմեքենայի պատվերի որևէ նախնական գրանցում կատարելուց առաջ ինտերնետում փնտրել Ձեր նախընտրած ապրանքին կամ ծառայությանը վերաբերող կարծիքներ կամ քննարկումներ, վստահ լինելու համար, որ վաճառող կողմը իսկապես տրամադրում է ինտերնետային կայքում նկարագրված ծառայությունները:
- Ձեր անձնական քարտի մանրամասները, մասնավորապես` PIN ծածկագիրը, կամ CVV2 տվյալները (քարտի դարձերեսին գրված եռանիշ անվտանգության կոդը), մի՜ պահեք Ձեր համակարգչում:
- Քարտը գողանալու կամ կորցնելու մասին անմիջապես տեղեկացրեք Բանկին:
- Ստորագրելուց առաջ միշտ ստուգե՜ք գործարքների կտրոնները և դրանց վրա արտացոլված գումարի չափը:
- Ձեզ մոտ պահեք գործարքների, ինչպես նաև բանկոմատի կողմից տրամադրված կտրոնները ամսական քաղվածքների հետ համեմատելու համար:
- Միշտ ստուգե՜ք կրեդիտ քարտի քաղվածքը, մասնավորապես ճանապարհորդությունից հետո: Համեմատեք գնումների արժեքը գործարքների կտրոնների հետ, մասնավորապես փնտրեք չվավերացված գործարքներ:
- Երբեք կրեդիտ քարտը, կամ բանկոմատային քարտը ուրիշին մի՜ փոխանցեք` թույլ չտալով, որ մեկ ուրիշը օգտվի Ձեր քարտից: Եթե կրեդիտ քարտը կամ բանկոմատային քարտը վերցրել է ընտանիքի մեկ այլ անդամ (ամուսին, երեխա, ծնող), Ձեր համաձայնությամբ կամ առանց Ձեր գիտության, նրանց կատարած գնումների կամ կանխիկի դուրս բերման գործարքների համար Դուք եք պատասխանատվություն կրում:
- Ուշադի՜ր եղեք, որ գործարքներից հետո Ձեզ տրամադրվեն կտրոններ:
- Ոչնչացրե՜ք անպետք որևէ ֆինանսական փաստաթուղթ, ներառյալ կրեդիտ քարտի գործարքների, բանկոմատային գործարքների կտրոնները, կրեդիտ քարտի և Ձեր բանկային հաշիվների քաղվածքները:
- Եթե կասկածում եք, որ Ձեր քարտի PIN-ը հայտնի է մեկ այլ անձի, անմիջապես տեղեկացրեք Բանկին: