Փակել պատուհանը
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ - Սկիզբ

Տարեկան փաստացի տոկոսադրույք

Տարեկան անվանական և փաստացի տոկոսադրույքներ

Տարեկան անվանական տոկոսադրույքը դա վարկի գումարի մնացորդի նկատմամբ կիրառվող տարեկան տոկոսադրույքն է:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը (Annual Percentage Rate կամ APR)` դա վարկավորման ընդհանուր ծախսն է արտահայտված տրամադրված վարկի տարեկան տոկոսով: Այն ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը վարկառուի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը կախված է վարկի պայմաններից (գումար, ժամկետ, վարկի մարմանն ուղղված վճարների գումար և մարումների քանակ) և վարկավորման համար պարտադիր այլ վճարումներից, որոնցից են` վարկի ձևակերպման վճարները, վարկի սպասարկման վճարները, գրավի ձևակերպման վճարները, ապահովագրության վճարները, ապահովման միջոցի գնահատման վճարները և այլն:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

Տարեկան փաստացի տոկոսադրույք

որտեղ`
i տարեկան փաստացի տոկոսադրույքն է, որը սպառողի վարկավորման ընդհանուր ծախսն է` արտահայտված տրամադրված վարկի տարեկան տոկոսով, որն իր մեջ ներառում է բոլոր տոկոսներն ու այլ վճարումները, որոնք սպառողը պարտավոր է վճարել վարկի ստացման, ինչպես նաև դրա գործողության ողջ ընթացքում
A սպառողին տրամադրվող վարկի սկզբնական գումարը
n սպառողի կողմից վարկի մարմանն ուղղված վճարի (վարկի հիմնական գումար, տոկոսագումար և/կամ այլ վճար` ներառյալ վարկի ստացման պահին կատարվող վճար) հերթական համարը
N վճարումների քանակը
CFn սպառողի կողմից վարկի ստացման պահին և/ կամ վարկի գործողության ընթացքում կատարված հերթական` n-րդ վճարի գումարն է (հիմնական գումար, տոկոսագումարներ և/կամ այլ վճարումների գումարներ)
Dn այն թիվն է, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել վարկի ստացման օրից մինչև վարկի գումարի հերթական` n-րդ մարման օրը ներառյալ

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակներ

Օրինակ 1
Անձնական սպառողական վարկի պայմաններ

  • Տրամադրվող գումար` 1 500 000 ՀՀ դրամ
  • Անվանական տարեկան տոկոսադրույք (հաստատուն)` 24% հաշվարկված վարկի մնացորդի վրա
  • Մարման ժամկետ` 24 ամիս, կամ 730 օր
  • Մարման կարգ` ամսական ոչ հավասարաչափ մարումներ (վարկի հիմնական գումարը մարվում է հավասար ամսական վճարներով, իսկ հաշվեգրված տոկոսների գումարը նվազում է հիմնական գումարի մարմանը զուգընթաց):
  • Բանկային հաշվի սպասարկման միանվագ վճար` 20 000 ՀՀ դրամ
  • Վարկի տրամադրման օր` 17 մայիսի, 2011թ.
  • Առաջին մարման օր` 17 հունիսի, 2011թ.

Տարեկան փաստացի տոկոսադրույք` 28.72%

Օրինակ 2
Ավտոմեքենայի վարկի պայմաններ

  • Տրամադրվող գումար` 5 000 000 ՀՀ դրամ
  • Անվանական տարեկան տոկոսադրույք (փոփոխվող) ` Բանկի հաշվարկային տոկոսադրույք1 + հաստատուն տոկոսային մարժա (%): Օրինակ. 10.5% + 5.5 %` հաշվարկված վարկի մնացորդի վրա
  • Մարման ժամկետ` 48 ամիս, կամ 1460 օր
  • Մարման կարգ` ամսական ոչ հավասարաչափ մարումներ (վարկի հիմնական գումարը մարվում է հավասար ամսական վճարներով, իսկ հաշվեգրված տոկոսների գումարը նվազում է հիմնական գումարի մարմանը զուգընթաց)
  • Բանկային հաշվի սպասարկման միանվագ վճար` 50 000 ՀՀ դրամ
  • Ապահովագրության վճար` գնահատված արժեքի 1.6% (ավտոմեքենայի գնահատված արժեք` 7 500 000 ՀՀ դրամ)
  • Ապահովման միջոցի գնահատման վճար` 6 000 ՀՀ դրամ
  • Ավտոմեքենայի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի վճար` 3 300 ՀՀ դրամ
  • Գրավի նոտարական վավերացման վճար` 11 000 ՀՀ դրամ
  • Գրավի պետական գրանցման վճար` 2 200 ՀՀ դրամ
  • Վարկի տրամադրման օր` 17 մայիսի, 2011թ.
  • Առաջին մարման օր` 03 հուլիսի, 2011թ.

Տարեկան փաստացի տոկոսադրույք` 21.25%

Օրինակ 3
Կրեդիտ քարտի պայմաններ

  • Քարտի տեսակ` ՄաստերՔարտ Ոսկի
  • Տրամադրվող վարկային սահմանաչափ` 1 000 000 ՀՀ դրամ
  • Անվանական տարեկան տոկոսադրույք` սահմանված ամսական տոկոսադրույք (2%) x 12 = 24%
  • Հաշվարկման ժամկետ` 12 ամիս, կամ 365 օր
  • Մարումներ` առնվազն ամիսը մեկ անգամ վարկային սահմանաչափի օգտագործված մասի` (ներառյալ հաշվեգրված տոկոսները2) նվազագույնը 10%-ի չափով` նվազագույնը` 10 000 ՀՀ դրամ:
  • Քարտային հաշվի սպասարկման ամսական վճար` 1 000 ՀՀ դրամ
  • Քարտի վարկային սահմանաչափի տրամադրման օր` 17 մայիսի, 2011թ.
  • Առաջին վճարման օր` 01 հուլիսի, 2011թ.

Տարեկան փաստացի տոկոսադրույք` 29.39%

1 Հաշվարկային տոկոսադրույքի փոփոխության դեպքում փոխվում է ինչպես սահմանված անվանական տոկոսադրույքը, այնպես էլ հաշվարկված տարեկան փաստացի տոկոսադրույքը:
2 Տոկոսները հաշվեգրվում են վարկային սահմանաչափի օգտագործված մասն առաջին վճարման հաշվետու ժամանակահատվածում ամբողջությամբ չմարելու դեպքում, երկրորդ ամսվանից սկսած մինչև կատարված ծախսերի լրիվ մարումը` տոկոսը կիրառելով դրա սկզբնական գումարի վրա` այդ ծախսերի գոյացման պահից: