Մենք գիտենք, որ ձեզ հետաքրքրում է, թե ինչպես են պահպանվում ձեր վերաբերյալ անձանական կամ ֆինանսական տվյալները: Գաղտնիության այս հայտարարագրում նկարագրվում են այդ խնդրի հետ կապված մեր գործող կարգերը, ինչպես նաև ձեր ֆինանսական տեղեկությունների գաղնտիության պաշտպանության նպատակով ձեռնարկվող միջոցները: Մենք կարող ենք առանց ձեզ նախապես ծանուցելու փոփոխել մեր կայքի վրա պարունակվող տեղեկությունների բովանդակությունը կամ ծառայություները, որի հետևանքով գաղտնիության վերաբերյալ մեր քաղաքականությունն էլ կարող է համապատասխանաբար փոփոխությունների ենթարկվել: Դուք պարտավորվում եք պարբերաբար այցելել տվյալ էջերը և ձեր կողմից կայք շարունակական մուտքը կամ դրա օգտագործումը կդիտվի որպես այդ փոփոխությունների ընդունում ձեր կողմից:
Ձեր կողմից մեզ տրամադրվող բոլոր տվյալների գաղտնիությունն ապահովելու համար Բանկը հետևում է հետևյալ սկզբունքներին.
Բանկը հավաքագրում է միայն այնպիսի տեղեկություններ, որոնք համոզված ենք, որ համապատասխան և անհրաժեշտ են ձեր ֆինանսական կարիքները հասկանալու և մեր բիզնեսն իրականացնելու համար, Բանկը օգտագործում է ձեր մասին տեղեկությունները` հաճախորդներին մատուցվող ծառայութնների որակը բարելավելու նպատակով, Հաճախորդը լիազորում է Բանկին, իր հայեցողությամբ և առանց Հաճախորդին նախապես տեղեկացնելու, ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, այլ բանկերին և վարկային կազմակերպություններին, ավանդների հատուցման հիմնադրամին` վերջիններիս պահանջով կամ իր նախաձեռնությամբ տրամադրել Հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում` տեղեկանքներ. Բանկից կարող է ժամանակ առ ժամանակ պահաջվել տրամադրել ձեր վերաբերյալ տեղեկությունները կառավարության, դատական կամ վերահսկող մարմիններին` պատշաճ լիազորությունների առկայության դեպքում, Բանկը նպատակ ունի պահպանել ձեր վերաբերյալ արդի տեղեկություններ, Բանկը ունի անվտանգության հզոր համակարգեր, որոնց նպատակն է պաշտպանել ձեր վերաբերյալ տեղեկությունների օգտագործումը ոչ լիազորված անձանց կողմից, ներառյալ բանկի աշխատակիցների կողմից, Էյչ-Էս-Բի-Սի Խմբի մեջ մտնող բոլոր ընկերությունները, մեր աշխատակազմը, ինչպես նաև այն երրորդ անձինք, ովքեր լիազրոված են մուտք գործել և օգտվել ձեր վերաբերյալ տեղեկություններից պարտավոր են կատարել տեղեկությունների գաղտնիության վերաբերյալ մեր պահանջները: Պահպանելով վերոհիշյալ սկզբունքները մենք` Բանկի աշխատակազմը, ապացուցում է, որ մեզ համար չափազանց կարևոր է մեր հանդեպ ձեր վստահությունը:
Կայքի հանրամատչելի հատվածները օգտագործելիս դուք պարտավոր չեք տրամադրել ձեր վերաբերյալ որևէ անձնական տեղեկություններ և նման ձևով կայքից օգտվելու ժամանակ մենք չենք հսկում կամ հավաքագրում ձեր անձը նույնացնող որևէ տեղեկություն: Մենք կարող ենք հետևել, թե որքան մարդ է օգտվում մեր կայքից, այդուհանդերձ ձեր ինքնությունը նման գործողությունների հետևանքով չի բացահայտվի: Ինչպես նաև մենք կարող ենք գրանցել ձեր համակարգչի տեղակայվածությունը Ինտերնետում համակարգի կառավարման և առաջացած խնդիրների լուծման նպատակով և գրանցել ընդհանուր տեղեկությունները:
Մենք խիստ հետևում ենք անվտանգության մեր ընթացակարգերին` կանխարգելելու ոչ լիազորված անձանց, ներառյալ մեր աշխատակազմի կողմից, ձեր անձնական տեղեկություններից օգտվելու հնարավորությունը: Այդ նպատակով մենք գործածում ենք այնպիսի առաջատար տեխնոլոգիաներ ինչպիսիք են տվյալների գաղտնագրումը, արգելապատնեշների կիրառումը և սերվերների նույնականացումը, սակայն չենք սահամանփակվում վերը թվարկված եղանակներով: Մենք պահանջում ենք, որպեսզի Էյչ-Էս-Բի-Սի Խմբի մեջ մտնող բոլոր ընկերությունները, մեր աշխատակազմը ինչպես նաև երրորդ անձինք, որոնց մենք ժամանակ առ ժամանակ վարձում ենք օժանադակ ծառայություններ մատուցելու նպատակով, հետևեն գաղտնիության մեր պահանջներին և հնարավորություն տան մեզ ժամանակ առ ժամանակ իրականացնել աուդիտ, վերջիններիս կողմից այդ պահանջների կատարումը հսկելու նպատակով: