128-բիտ SSL կանխագրում
Էյչ-Էս-Բի-Սի-ն պահանջում է 128-բիտ SSL կանխագրումը ինտերնետային բանկային ծառայության բոլոր ծրագրային միջոցների և օնլայն դիմումի ձևերի համար, որը ինտերնետային բանկային ծառայության ծրագրային միջոցներում օգտագործվող ստանդարտ կանխագրում է. Կանխագրումը փոխակերպում է Ձեր տվյալները (օրինակ երբ Դուք դիմում եք վարկի կամ կրեդիտ քարտի Էյչ-Էս-Բի-Սի-ում կամ օգտվում եք ինտերնետային բանկային ծառայությունից) կոդի` մինչև ինտերնետային ցանցով ուղղարկելը: Կանխագրումը օգնում է պահել Ձեր տվյալները գաղտնի բանկային համակարգչային համակարգի և Ձեր զննարկիչի միջև:
Որոշելու համար, թե արդյոք Ձեր զննարկիչը սպասարկում է 128-բիտ կանխագրումը փորձեք ստուգել զննարկիչը:
Էյչ-Էս-Բի-Սի-ն կիրառում է կանխագրման մի քանի մակարդակներ` մի քանի մակարդակի կանխագրման ալգորիտմներով նեքին համակարգերում և նրանց միջև` համոզվելու համար, որ Ձեր տվյալները պահվում են ապահով և անհասանելի ոչ լիազորված անձանց համար:
Էյչ-Էս-Բի-Սի-ն օգտագործում է միջցանցային էկրաններ մեր համակարգչային համակարգ ներխուժող վտանգավոր տեղեկատվությունից պաշտպանվելու և ոչ լիազորված մուտքը կանխարգելելու համար: Միջցանցային էկրանների ծրագրային ապահովումը կարող է տեղադրվել համակարգչի վրա որպես համակարգչային վիրուսների և հանցագործների խոչընդոտ:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը օգտագործում է թվային վկայականները ինտերնետային բանկային ծառայությունից օգտվելու ընթացքում Ձեր համակարգիչը և հաշվի տեղեկատվությունը պահպանելու համար, որը հնարավորություն է տալիս Ձեզ վստահ համոզվելու, որ Դուք կապվել եք Էյչ-Էս-Բի-Սի-ի հետ: Երբ դուք մուտք եք գործում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի ինտերնետային բանկային ծառայություն, Ձեր զննարկիչը հարցում է կատարում Էյչ-Էս-Բի-Սի-ի կայքին ` տրամադրելու իր թվային վկայականը: Ձեր զննարկիչը Ձեզ կզգուշացնի, եթե կայքը չի պատկանում Էյչ-Էս-Բի-Սի-ին: Էյչ-Էս-Բի-Սի-ի ինտերնետային բանկային ծառայություն մուտք գործելիս Դուք պետք է միշտ համոզված լինեք, որ ստուգումը կատարված է (identity check). Օրինակ` Microsoft® Internet Explorer-ի դեպքում համոզվեք, որ դեղին փականը երևում է զննարկիչի ներքևի աջ մասում: Մկնիկով 2 անգամ փականին սեղմելով հնարավորություն կստանաք տեսնել Ձեր զննարկիչի կողմից վավերացրած կայքի թվային վկայականը:
Էյչ-Էս-Բի-Սի-ն օգտագործում է SGC համկարգը, որը 40-բիտ SSL կանխագրումը օգտագործող զննարկիչին հնարավորություն է տալիս աշխատացնել 128-բիտ կանխագրում` օնլայն ինտերնետային բանկային ծառայության սեանսի ընթացքում: Դա հնարավորություն կընձեռի պահել Ձեր օնլայն բանկային գործարքների տեղեկատվությունը հնարավորինս ապահով` առանց թարմացնելու զննարկիչը:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ձգտում է պահպանել ձեր գաղտնի ֆինանսական տեղեկատվությունը: Մենք ներդրել ենք անվտանգության սարքը ` ինտերնետային բանկային ծառայությունից օգտվելու համար: Ցանկացած անվտանգության սարք գեներացնում է միանգամյա օգտագործման ուրույն անվտանգության կոդ: Այս անվտանգության կոդի օգտագոծումը Ձեր օգտագործվող բառի և հիշվող հարզի պատասխանի , հետ միասին բարձրացնում է Ձեր օնլայն անվտանգության մակարդակը:
Էյչ-Էս-Բի-Սի-ն ներկայացնող ոչ մի պաշտոնական անձ որևէ պարագայում երբևէ չի խնդրի Ձեզ տրամադրել Ձեր անվտանգության սարքի ծածկագիրն էլեկտրոնային փոստով, կամ հեռահաղորդակցման միջոցներով:
Եթե Դուք ստացել եք այդպիսի հեռախոսազանգ, խնդրեք, որ զանգահարողը ներկայանա` նշելով իր բաժինը և ներքին հեռախոսահամաըը: Այնուհետև զանգահարեք մեր Հեռախոսային կենտրոն (+374 10 515444) և խնդրեք, որպեսզի Ձեզ միացնեն տվյալ աշխատակցի հետ: Եթե Դուք կասկածելի էլեկտրոնային նամակ եք ստացել, ապա կարդացեք այստեղ:
Ձեր Էյչ-Էս-Բի-Սի ինտերնետային բանկային ծառայությունը պաշտպանված է < <անվտանգ> > միջավայրում SSL-ի կանխագրման միջոցով. SSL տեխնոլոգիան օգտագործվում է Ձեր ինտերնետային բանկային ծառայության շրջանակներում` Ձեր անհատական տեղեկատվությունը կանխագրելու համար, նախքան այն կլքի Ձեր համակարգիչը, և վսհտահ լինելու, որ ուրիշ ոչ ոք չի կարող կարդալ այն: Կախված ձեր զննարկիչի կարգաբերումից կբացվի նոր (pop-up) պատուհան զգուշացնելու համար, որ Դուք մուտք եք գործելու լիազորված էջ: Դուք կիմանաք լիազորված էջերում հայտնվելու մասին տեսնելով "https://" ինտերնետային կայքի հասցեից առաջ: Փականի նշանը զննարկիչի ներքևի աջ մասում նույնպես կերևա:
Որպեսզի Ձեր մուտքը Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հաշիվներին լինի ավելի անվտանգ, անհրաժեշտ է որպեսզի օգտագործողի անունը ստանալուց հետո Դուք ստեղծեք Ձեր հիշվող հարցը և պատասխանը, ինչպես նաև անվտանգության հարցերն ու պատասխանները: Այնուհետև այս տեղեկատվությունը կստուգվի Էյչ-Էս-Բի-Սի-ի համակարգի կողմից` Ձեզ հաստատելու և վավերացնելու համար մինչև հաշվին մուտք տրամադրելը: Ձեզանից կպահանջվի տրամադրել նաև անվտանգության սարքի տեղեկատվությունը` Ձեր ինտերնետային բանկային ծառայություն մուտք գործելու համար: Սա կերաշխավորի հավելյալ անվտանգություն Ձեր ինտերնետային բանկային ծառայություն մուտք գործելոը ընթացքում:
Հավելյալ անվտանգության համար մենք պաշտպանում ենք Ձեր օնլայն բանկային accsess-y, հետևելով Ձեր մուտք գործելու փորձերի քանակին: Մի քանի սխալ հիշվող պատասխանների / անվտանգության սարքի ներմուծումից հետո, Ձեզ անհապաղ կառաջարկվի փոխել Ձեր հիշվող հարցը և պատասխանը գրանցման ընթացքում տեղադրված անվտանգության հարցերի և պատասխանների օգնությամբ: Հիշվող հարցերը/պատասխանները մոռանալու դեպքում դուք կարող եք հարցում կատարել նոր անվտանգության տեղեկատվություն տրամադրելու համար, որը ակտիվացվում է Էյչ-Էս-Բի-Սի-ի անձնակազմի կողմից: Հարցումը ակտիվացնելուն պես դուք նորից հնարավորություն կստանաք վերադառնալ Ձեր հաշիվներին:
Ձեր օնլայն բանկային ծառայությունը ավելի ապահով դարձնելու համար Էյչ-Էս-Բի-Սի-ն ներառել է սեանսի ավարտը: Եթե Ձեր ինտերնետային բանկային ծառայությունը մնում է առանց աշխատանքի ինչ-որ սահմանված ժամանակ, ապա Ձեր սեանսը ավտոմատ կերպով ավարտվում է: Սա օգնում է պահպանել Ձեր հաշիվները ոչ լիազորված մուտքից, եթե Ձեր համակարգիչը մատնվել է անուշադրության կամ պատշաճ կերպով ինտերնետային բանկային սեանսը չի ավարտվել:
Ցանկացած գաղտնի տեղեկատվություն պաշտպանելու համար ուղղարկեք այն էլեկտրոնային նամակով: Էյչ-Էս-Բի-Սի-ն տրամադրում է անվտանգ էլեկտրոնային նամակ ուղղարկելու հնարավորություն ինտերնետային բանկային ծառայությոան շրջանակներում` պահելով նամակագրությունը Ձեր և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի միջև:
Կարևոր նշում`Եթե Ձեզ թվում է, որ Ձեր ինտերնետային բանկային ծառայության անձնական անվտանգության տվյալները (գաղտնաբառ, օգտագործողի անուն, հիշվող հարց) բացահայտված են, ապա անմիջապես կապվեք մեզ հետ:
Երբեք մի տրամադրեք Ձեր ինտերնետային բանկային ծառայության անվտանգության գաղտնաբառը, հեռախոսի համարները կամ օգտագործողի անունը որևէ մեկին օնլայն ռեժիմում, և մի պատասխանեք այնպիսի Էլեկտրոնային նամակների, որտեղ Ձեզանից նման տեղեկատվություն են խնդրում:
Ֆիշինգը (Phishing) սոցիալական ազդեցության հնարների կիրառմամբ հանցավոր գործունեություն է, որի միջոցով ֆիշերները փորձում են անօրեն ճանապարհներով գաղտնի տեղեկատվություն ձեռք բերել, օրինակ` օգտագործողի անունը, գաղտնաբառը, անվտանգության սարքի ծածկագիրը և կրեդիտ քարտի մանրամասները` քողարկվելով էլեկտրոնային հաղորդակցման միջավայրում գործող վստահելի կազմակերպության անվան ներքո:
Նման հանցագործները կարող են նաև հաճախորդների հետ կապվել էլեկտրոնային փոստով` հարցնելով / խնդրելով նրանց օգտագործողի անունը, հեռախոսի համարը, գաղտնաբառը և հիշվող պատասխանը: Հաճախորդի պատասխանելու դեպքում էլեկտրոնային նամակին կհետևի հեռախոսազանգ` որով կփորձեն պարզել անվտանգության սարքի ծածկագիրը:
Մի խաբվեք, եղեք ուշադիր, այլապես կկորցնեք ավելին քան գաղտնաբառ կամ անվտանգության կոդ:
Նման էլեկտրոնային նամակները կարող են նաև պարունակել հղում, որը Ձեզ կուղղորդի Էյչ-Էս-Բի-Սի-ի կեղծ ինտերնետային կայք: Հետևյալ պարզ քայլերը կօգնեն Ձեզ հեշտությամբ տարբերակել դրանք:
Կեղծ ինտերնետային կայքերը սովորաբար պատշաճ կերպով կանխագրված չեն լինում, որը կարելի է տարբերակել կայքի հասցեի սկզբում https://-ի առկայությամբ:
Անկասկած, ֆիշերների էլեկտրոնային նամակներում պարունակվող հղումներն Ձեզ ուղղորդում են տիրույթներ, որոնք գրանցված չեն Էյչ-Էս-Բի-Սի-ի կոմից: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի իրական ինտերնետային կայքը պետք է տեղակայված լինի հետևյալ տիրույթում`
Որևէ կասկածի դեպքում, փակեք Ձեր զննարկիչի պատուհանը` առանց հղումները բացելու և որևէ տվյալ լրացնելու:
Դուք հեշտությամբ կարող եք կանխել ցանկացած նմանատիպ էլեկտրոնային նամակների ստացումը` կիրառելով հետևյալ հակա-ֆիշինգային միջոցները.
Եթե Դուք ստացել եք Էլեկտրոնային նամակ/հաղորդագրություն, որը Ձեր կարծիքով կեղծ է, ապա.
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք.