Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

Սակագներ

Հարցերի համար

Դիմեք անմիջապես մեր Առևտրի Ֆինանսավորման Բաժնի Կառավարիչ Արթուր Պետրոսյանին`
Arthur Petrosyan

Զանգեք մեզԶանգեք մեզ
+ 374(10) 515163
+ 374(55) 001097

Ուղղարկեք նամակԳրեք մեզ
arthurpetrosyan@hsbc.com

Սակագներ

Ներկայիս աշխարհում, երբ կյանքի ռիթմը և մանրամասնությունների (դետալների) հանդեպ ուշադրությունը չափազանց կարևոր են, Ձեզ անհրաժեշտ է ունենալ գործընկեր, որը հեշտությամբ կկարողանա համատեղել սպասարկման բարձր որակն ու համաշխարհային փորձը:
Էյչ-Էս-Բի-Սի-ի առևտրի ֆինանսավորման բաժինը գիտակցում է, որ հաջողակ լինելու համար Ձեր բիզնեսի ռազմավարությունը պետք է արդյունավետ արձագանքի արագ փոփոխվող տնտեսության պահանջներին: Ահա թե ինչու մենք առաջարկում ենք ակնկալվող ցանկացած փոփոխություններին համապատասխան լուծումներ: Ինտեգրացիայի և գլոբալիզացիայի այսօրվա աշխարհում նորարարություններն ավելի քան անհրաժեշտ են:

Ներմուծում

Փաստաթղթային ակրեդիտիվ (ՓԱ)

Թողարկում 0.5% հաշվարկված ՓԱ-ի գումարից առաջին եռամսյակի կամ դրա մի մասի համար, և համամասնորեն ամսական 0.15% -ի չափով այն գերազանցող մասի համար, նվազագույնը` 30,000 ՀՀ դրամ
Փոփոխություն
  • 25,000 ՀՀ դրամ
  • Գումարի ավելացման կամ ժամկետի երկարաձգման դեպքում փոփոխությունների դիմաց լրացուցիչ կգանձվի համամասնորեն հաշվարկված թողարկման միջնորդավճար` առանց նվազագույն սահմանաչափի կիրառման
  • ՓԱ-ի դադարեցումը համարվում է փոփոխություն
Վճարման միջնորդավճար Համաձայն Բանկի ընդհանուր ծառայությունների սակագների
Անհամապատասխանություններ Ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանություն(ներ) պարունակող յուրաքանչյուր փաթեթի համար Բանկը կգանձի թողարկած ՓԱ-ի դիմաց գործարքի արժույթի 125 միավորի չափով: Վճարում է արտահանողը` շահառուն
Հետաձգված վճարում
  • 0.5% հաշվարկված մուրհակի (ներկայացված փաստաթղթերի) գումարից` յուրաքանչյուր ամսվա և համամասնորեն հաշվարկված հավելյալ ժամանակահատվածի համար, նվազագույնը` 30,000 ՀՀ դրամ
  • 1% տարեկան` հաշվարկված դրամական միջոցների գրավով ապահովված մուրհակի (ներկայացված փաստաթղթերի) համար, նվազագույնը` 15,000 ՀՀ դրամ
  • Մուրհակի վաղաժամկետ մասնակի մարման դեպքում գանձվում է 5,000 ՀՀ դրամ
Ուշացման վճար 0.1% հաշվարկված մուրհակի (ներկայացված փաստաթղթերի) գումարից յուրաքանչյուր ամսվա համար և համամասնորեն հաշվարկված դրա մի մասի համար, նվազագույնը` 5,000 ՀՀ դրամ, եթե անհամապատասխանությունների ծանուցման ամսաթվից 5 աշխատանքային օրվա ընթացքում վճարման/օգտագործման հրահանգներ չեն ստացվել
Փաստաթղթերի ստուգում Անվճար

Պահուստային ակրեդիտիվ (ՊԱ)

Թողարկում
  • 1.5% տարեկան` հաշվարկված ՊԱ-ի գումարից, դրամական միջոցների գրավով ապահովված ՊԱ-ի համար, նվազագույնը` 10,000 ՀՀ դրամ
  • 6% տարեկան` հաշվարկված ՊԱ-ի գումարից, այլ գրավով ապահովված ՊԱ-ի համար, նվազագույնը` 30,000 ՀՀ դրամ
  • Բանկային երաշխիքով ապահովված ՊԱ-ի համար` պայմանագրային1
  • ՊԱ-ի հաստատման դեպքում լրացուցիչ գանձվում են նաև հաստատող բանկի ծախսերը
Փոփոխություն
  • 25,000 ՀՀ դրամ
  • Գումարի ավելացման կամ ժամկետի երկարաձգման դեպքում փոփոխությունների դիմաց լրացուցիչ կգանձվի համամասնորեն հաշվարկված թողարկման միջնորդավճար` առանց նվազագույն սահմանաչափի կիրառման
  • ՊԱ-ի դադարեցումը համարվում է փոփոխություն
Վճարում պահանջի դիմաց` Հաճախորդի կողմից իր պարտավորությունների չկատարման դեպքում 0.3% պահանջվող գումարից, նվազագույնը` 30,000 ՀՀ դրամ
Վճարման միջնորդավճար Համաձայն Բանկի ընդհանուր ծառայությունների սակագների

Փաստաթղթային ինկասո

Ծանուցում 0.2% հաշվարկված ինկասոյի գումարից, նվազագույնը` 15,000 ՀՀ դրամ
Փոփոխություն
  • 15,000 ՀՀ դրամ
  • Ինկասոյի ավելացված գումարից լրացուցիչ կգանձվի 0.2% ծանուցման միջնորդավճար
Վճարման միջնորդավճար Համաձայն Բանկի ընդհանուր ծառայությունների սակագների
Մուրհակի ավալ 6% տարեկան` հաշվարկված մուրհակի գումարից, նվազագույնը` 30,000 ՀՀ դրամ

1 Կախված թողարկող բանկի և երկրի ռիսկերից

Արտահանում

Փաստաթղթային ակրեդիտիվ (ՓԱ)

Ծանուցում 25,000 ՀՀ դրամ
Փոփոխության ծանուցում 25,000 ՀՀ դրամ
Ներկայացման վճար 0.2% մուրհակի (ներկայացված փաստաթղթերի) գումարից, նվազագույնը` 25,000 ՀՀ դրամ
Ստացված գումարների մուտքագրում հաշվին Համաձայն Բանկի ընդհանուր ծառայությունների սակագների
Անհամապատասխանություններ 10,000 ՀՀ դրամ ներկայացված փաստաթղթերի` անհամապատասխանություններ պարունակող յուրաքանչյուր փաթեթի համար1
ՓԱ-ի ներքո տրամադրվող արտահանման վարկեր 25,000 ՀՀ դրամ հաշվի/հաշիվների սպասարկման միանվագ վճար և համաձայնեցված պայմանագրային տարեկան տոկոսադրույքի կիրառում` մինչև 1 տարի ժամկետով
Փաստաթղթերի դիմաց ֆինանսավորում
  • 0.25% մուրհակի (ներկայացված փաստաթղթերի) գումարից, նվազագույնը` 25,000 ՀՀ դրամ և համաձայնեցված պայմանագրային տարեկան տոկոսադրույքի կիրառում` մինչև 1 տարի ժամկետով
  • Ներկայացման վճար չի կիրառվում փաստաթղթերի դիմաց ֆինանսավորում տրամադրելու դեպքում
ՓԱ-ի Հաստատում Պայմանագրային2

ՓԱ-ի փոխանցում

Ամբողջությամբ (առանց փաստաթղթերի փոխարինման) 0.5% հաշվարկված ՓԱ-ի գումարից, նվազագույնը` 30,000 ՀՀ դրամ
Մասնակի (փաստաթղթերի փոխարինումով կամ առանց փոխարինման) 0.5% հաշվարկված փոխանցվող ՓԱ-ի գումարից, նվազագույնը` 30,000 ՀՀ դրամ
Փոխանցված ՓԱ-ի փոփոխություն
  • 25,000 ՀՀ դրամ
  • ՓԱ-ի ավելացված գումարից լրացուցիչ կգանձվի 0.5% փոխանցման միջնորդավճար
Անհամապատասխանություններ 10,000 ՀՀ դրամ ներկայացված փաստաթղթերի` անհամապատասխանություններ պարունակող յուրաքանչյուր փաթեթի համար1
Ներկայացման վճար 0.2% հաշվարկված մուրհակի (ներկայացված փաստաթղթերի) գումարից, նվազագույնը` 25,000 ՀՀ դրամ
Ստացված գումարների մուտքագրում հաշվին Համաձայն Բանկի ընդհանուր ծառայությունների սակագների
Վճարման միջնորդավճար Համաձայն Բանկի ընդհանուր ծառայությունների սակագների

Փաստաթղթային ինկասո

Թողարկում 0.2% հաշվարկված ինկասոյի գումարից, նվազագույնը` 15,000 ՀՀ դրամ
Փոփոխություն
  • 15,000 ՀՀ դրամ
  • Ինկասոյի ավելացված գումարից լրացուցիչ կգանձվի 0.2% թողարկման միջնորդավճար
Ստացված գումարների մուտքագրում հաշվին Համաձայն Բանկի ընդհանուր ծառայությունների սակագների
Ավալի միջոցով երաշխավորված մուրհակի զեղչում 25,000 ՀՀ դրամ հաշվի/հաշիվների սպասարկման միանգամյա վճար և համաձայնեցված պայմանագրային տարեկան տոկոսադրույքի կիրառում` մինչև 1 տարի ժամկետով

1 Փաստաթղթերը ստուգվում են միայն հաճախորդի գրավոր պահանջի և բանկի համաձայնության պարագայում
2 Կախված թողարկող բանկի և երկրի ռիսկերից

Բանկային երաշխիք (ԲԵ)

ՀՀ տարածքում գործող Շահառուների օգտին թողարկվող բանկային երաշխիքներ

1-45 օր0.25% ԲԵ գումարից
46-75 օր0.75% ԲԵ գումարից
76-180 օր1.25% ԲԵ գումարից
181-365 օր1.75% ԲԵ գումարից
365 օրից ավելՊայմանագրային
Նվազագույնը 10,000 ՀՀ դրամ

ՀՀ տարածքից դուրս գործող Շահառուների օգտին թողարկվող բանկային երաշխիքներ

Թողարկում
  • 1.5% տարեկան` հաշվարկված ԲԵ-ի գումարից, դրամական միջոցների գրավով ապահովված ԲԵ-ի համար, նվազագույնը` 10,000 ՀՀ դրամ
  • 6% տարեկան` հաշվարկված ԲԵ-ի գումարից, այլ գրավով ապահովված ԲԵ-ի համար, նվազագույնը` 30,000 ՀՀ դրամ
  • Բանկային երաշխիքով ապահովված ԲԵ-ի համար` պայմանագրային1
Փոփոխություն
  • 25,000 ՀՀ դրամ
  • Գումարի ավելացման կամ ժամկետի երկարաձգման դեպքում փոփոխությունների դիմաց լրացուցիչ կգանձվի համամասնորեն հաշվարկված թողարկման միջնորդավճար` առանց նվազագույն սահմանաչափի կիրառման
  • Երաշխիքի դադարեցումը համարվում է փոփոխություն
Վճարում պահանջի դիմաց`Հաճախորդի կողմից իր պարտավորությունների չկատարման դեպքում 0.3% պահանջվող գումարից, նվազագույնը` 30,000 ՀՀ դրամ
Վճարման միջնորդավճար Համաձայն Բանկի ընդհանուր ծառայությունների սակագների

Այլ բանկերի կողմից թողարկած բանկային երաշխիքներ

Ծանուցում 30,000 ՀՀ դրամ
Փոփոխության ծանուցում 15,000 ՀՀ դրամ
Վճարման պահանջի կատարում 15,000 ՀՀ դրամ

1 Կախված թողարկող բանկի և երկրի ռիսկերից

Այլ Սակագներ

  • Նախկինում տրամադրված/արխիվացված փաստաթղթերի/նյութերի պատճենների տրամադրում` 3,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր փաստաթղթի համար1
  • Ստացված հաղորդագրությունների իսկության հավաստում և ծանուցում` 3,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր հաղորդագրության համար
  • Հաղորդագրությունների ուղարկման վճարը (յուրաքանչյուրը` 3,000 ՀՀ դրամ), փոստային ծառայության ծախսերը (համաձայն հաշիվ-ապրանքագրի), թղթակից բանկերի միջնորդավճարները և չնախատեսված այլ ծախսերը, եթե այդպիսիք կան, լրացուցիչ կգանձվեն հաճախորդի հաշիվներից` առանց հավելյալ ծանուցման
  • Առևտրավարկային հարցման կազմակերպման միջնորդավճար` 10,000 ՀՀ դրամ2
  • Բանկային երաշխիքների, Փաստաթղթային ակրեդիտիվների և Պահուստային ակրեդիտիվների թողարկման համար լրացուցիչ գանձվում է 10,000 ՀՀ դրամ հաշվի/հաշիվների սպասարկման միանգամյա վճար
  • Բանկի` առևտրի ֆինանսավորման ծառայությունների բոլոր վճարներն ամբողջությամբ գանձվում են ծառայությունների տրամադրումից առաջ

1 Ներառյալ ԱԱՀ
2 Սույն վճարը չի ներառում տեղեկատվություն տրամադրող կազմակերպության վճարները, որոնք ենթակա են վճարման Հաճախորդի կողմից

Թարմացվել է` 14/02/2012 13:00