Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

Սակագներ

Էյչ-Էս-Բի-Սի-ի առևտրի ֆինանսավորման բաժինը գիտակցում է, որ հաջողակ լինելու համար Ձեր բիզնեսի ռազմավարությունը պետք է արդյունավետ արձագանքի արագ փոփոխվող տնտեսության պահանջներին: Ահա թե ինչու մենք առաջարկում ենք ակնկալվող ցանկացած փոփոխություններին համապատասխան լուծումներ: Ինտեգրացիայի և գլոբալիզացիայի այսօրվա աշխարհում նորարարություններն ավելի քան անհրաժեշտ են: Դիմե´ք Էյչ-Էս-Բի-Սի-ի առևտրի ֆինանսավորման բաժին, և մենք կօգնենք ճիշտ պլանավորել Ձեր հաջորդ քայլը:

Այլ սակագներ

  • Կանխիկով ապահովված երաշխիքների և ակրեդիտիվների վարկային գծերի տրամադրման համար բանկը լրացուցիչ վճարներ չի գանձում
  • Նախկինում տրամադրված/արխիվացված փաստաթղթերի/նյութերի պատճենների տրամադրում` 3,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր փաստաթղթի համար
  • Ստացված հաղորդագրությունների իսկության հավաստում և ծանուցում` 3,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր հաղորդագրության համար
  • Հաղորդագրությունների (յուրաքանչյուրը` 3,000 ՀՀ դրամ), փոստային (համաձայն հաշիվ-ապրանքագրի), թղթակից բանկերի և չնախատեսված այլ ծախսերը, եթե այդպիսիք կան, լրացուցիչ կգանձվեն հաճախորդի հաշիվներից` առանց լրացուցիչ ծանուցման
  • Առևտրավարկային տեղեկատվության հարցում` 10,000 ՀՀ դրամ և տեղեկատվություն տրամադրող կազմակերպության վճար
  • Բանկային երաշխիքների, Փաստաթղթային ակրեդիտիվների և Պահուստային ակրեդիտիվների թողարկման համար լրացուցիչ գանձվում է 10,000 ՀՀ դրամ հաշվի/հաշիվների սպասարկման միանգամյա վճար
  • Բանկի` առևտրի ֆինանսավորման ծառայությունների բոլոր վճարներն ամբողջությամբ գանձվում են ծառայությունների տրամադրումից առաջ

Թարմացվել է` 10/11/2011 19:00