Ներմուծման փաստաթղթային ակրեդիտիվ
(Ներմուծման ՓԱ)
Ներմուծման ՓԱ-ն Ձեր (Գնորդի/Ներմուծողի) բանկի կողմից մատակարարին (արտահանողին) տրվող վճարման պարտավորությունն է` վերջինիս կողմից նախապես համաձայնեցված պայմաններին բավարարող փաստաթղթերի ներկայացման դիմաց:
Առավելությունները
- Ներմուծման ՓԱ-ները հանդիսանում են միջազգային առևտրային գործարքների իրականացման ամենատարածված գործիքներից մեկը և լայն կիրառում ունեն բանկային համակարգում: Ներմուծման ՓԱ-ները վաճառողին տրամադրում են վճարման երաշխիք, իսկ գնորդին տալիս հնարավորություն վճարումն իրականացնել ապրանքների առաքումից հետո
- Յուրաքանչյուր Ներմուծման ՓԱ կարող է համապատասխանեցվել Ձեր պահանջներին` կախված առաքման և ապահովագրության, ապրանքների որակական հատկանիշների ստուգման անհրաժեշտությունից
- Ներմուծման ՓԱ-ները հնարավորություն են տալիս խուսափել վճարման ուշացման հետևանքով բխող տուգանքներից
- Քանի որ Ներմուծման ՓԱ-ի կիրառմամբ առևտրային գործարքի վճարումը երաշխավորված է Ձեր բանկի կողմից, հետևաբար Դուք առավել վստահորեն կարող եք ներկայացնել Ձեր բիզնեսը Ձեր պոտենցիալ գործընկերներին, ինչպես նաև արդյունավետ վարել Ձեր բանակցությունները, ստանալ ապրանքների դիմաց հետաձգված վճարման հնարավորություն
- Ներմուծման ՓԱ-ների կիրառմամբ Դուք կարող եք առավել շահավետ պայմաններով ֆինանսավորել Ձեր առևտրային գործարքները, մասնավորապես` հետաձգած վճարմամբ Ներմուծման ՓԱ- ների, ինչպես նաև ներմուծման կարճաժամկետ վարկերի միջոցով
Ներմուծման ինկասո
Արտահանողը Ձեզ է առաքում ապրանքները և հանձնարարում իր բանկին ուղարկել առաքման փաստաթղթերը Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ (Բանկ)` վճարումը գանձելու համապատասխան հրահանգներով: Առաքման փաստաթղթերը կարող են հանձնվել Ձեզ կա՜մ ամբողջական վճարման դիմաց, կա՜մ Ձեր կողմից գրավոր հետաձգված պարտավորությամբ փաստաթղթի (մուրհակի) ընդունման ակցեպտի) դիմաց: Նախապես համաձայնեցված պայմաններով Բանկը կարող է երաշխավորել Ձեր կողմից ակցեպտավորված մուրհակի վճարումը ավալի միջոցով:
Առավելությունները
- Դուք կարող եք ապրանքների դիմաց վճարումը կամ ակցեպտը կատարել առաքման փաստաթղթերին ծանոթանալուց հետո
- Գործարքի բարդության աստիճանը և փաստաթղթավորումը նվազեցված է, ինչը հաճախ արդյունք է դառնում համեմատաբար ցածր բանկային սակագների
- Համապատասխան պահանջներին բավարարելու դեպքում Բանկը պատրաստ է ֆինանսավորել Ձեր գործարքները
- Հաճախ կիրառվում է իբրև ՓԱ-ներին այլընտրանք, երբ գնորդի ու մատակարարի միջև հարաբերությունները հիմնված են բավարար փոխադարձ վստահության վրա
Բանկը կարող է տրամադրել կարճաժամկետ ներմուծման վարկեր Ներմուծման ՓԱ-ներով և ինկասոներով ներմուծվող ապրանքների դիմաց վճարում կատարելու համար: