Արտահանման փաստաթղթային ակրեդիտիվ
(Արտահանման ՓԱ)
Արտահանման ՓԱ-ն գնորդի բանկի (Թողարկող բանկի) կողմից Ձեզ (արտահանողին) տրված պարտավորությունն է` վճարել նախապես համաձայնեցված պայմաններին բավարարող փաստաթղթերի ներկայացման դիմաց: Եթե Դուք ցանկանում եք Ձեզ ապահովագրել Թողարկող բանկի առևտրային, ինչպես նաև ներմուծողի երկրի ռիսկերից, ապա մենք կարող ենք առաջարկել ակրեդիտիվի հաստատման ծառայություն` ստանձնելով Ձեր հանդեպ Թողարկող բանկի բոլոր պարտավորությունները:
Առավելությունները
- Դուք կարող եք ապահով լինել ապրանքների դիմաց վճարումը ստանալու կապակցությամբ
- Յուրաքանչյուր Արտահանման ՓԱ կարող է համապատասխանեցվել Ձեր հատուկ պահանջներին` կախված առաքման և ապահովագրության, ապրանքների որակական հատկանիշների ստուգման անհրաժեշտությունից
- Արտահանման ՓԱ-ները միջազգային առևտրային գործարքներում գերադասելի գործիք են գնորդի առևտրային ռիսկերից ապահովագրվելու համար
- Փոխանցելի ՓԱ-ների կիրառմամբ Դուք կարող եք ապահով լինել ապրանքների դիմաց վճարման ստացման համար, նույնիսկ եթե գնորդի և վաճառողի միջև հանդիսանում եք միջնորդ
- Արտահանման ՓԱ-ների կիրառմամբ Դուք կարող եք առավել շահավետ պայմաններով ֆինանսավորել Ձեր առևտրային գործարքները, մասնավորապես` ներմուծման և արտահանման ֆինանսավորման միջոցով
- Արտահանման ՓԱ-ների կիրառմամբ Դուք կարող եք Ձեր գործընկերներին տրամադրել հետաձգված վճարման պայմաններ, ինչը կնպաստի Ձեր իրացման ծավալների աճին, նոր շուկաներ մուտք գործելուն: Ընդ որում ապրանքների դիմաց վճարումը կարող եք ստանալ ավելի շուտ` Արտահանման ՓԱ-ով նախատեսված փաստաթղթերի ներկայացման դիմաց
Արտահանման ինկասո
Դուք ապրանքները առաքում եք գնորդին, իսկ առաքման փաստաթղթերը ներկայացնում եք Բանկ գնորդից ապրանքների դիմաց վճարումը գանձելու համապատասխան հրահանգներով: Առաքման փաստաթղթերը կարող են հանձնվել գնորդին կամ ամբողջական վճարման դիմաց, կամ վերջինիս կողմից գրավոր հետաձգված պարտավորությամբ փաստաթղթի (մուրհակի) ընդունման (ակցեպտի) դիմաց:
Առավելությունները
- Վճարումները ստանալու առավել ապահով տարբերակ է, մասնավորապես ծովային փոխադրումների ժամանակ, երբ բնօրինակ նավաբեռնագրերը չեն հանձնվում գնորդին մինչև վերջինիս կողմից գումարի վճարումը կամ մուրհակի ակցեպտը
- Հնարավոր է պահանջել գնորդի բանկի կողմից ակցեպտավորված մուրհակի վճարման երաշխիք
- Հաճախ կիրառվում է իբրև ՓԱ-ներին այլընտրանք, երբ գնորդի ու մատակարարի միջև հարաբերությունները հիմնված են բավարար փոխադարձ վստահության վրա
Արտահանման ՓԱ-ների կիրառման դեպքում Բանկը կարող է տրամադրել արտահանման կարճաժամկետ վարկեր ապրանքների փաթեթավորման կամ արտադրության այլ գործընթացների ֆինանսավորման նպատակով:Արտահանման ակրեդիտիվների պահանջներին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում Բանկը կարող է իրականացնել ցածր տոկոսադրույքներով ֆինանսավորում` դրանով իսկ նպաստելով արտահանողի դրամական հոսքերի արդյունավետ կառավարմանը: